հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Հայրը վրեժ է լուծել երիտասարդից՝ իր աղջկան փախցնելու համար

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Մխիթար Ն.-ի, Արսեն Մ.-ի, Սարիբեկ Ե.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Մխիթարը, 36-ամյա Արսենը և 46-ամյա Սարիբեկը մեղադրվում էին աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արսենը Մխիթարի քեռին է, նրա խնամքին երեք անչափահաս երեխաներ կան: Սարիբեկը Մխիթարի մորաքրոջ ամուսինն է:

Առաջադրված մեղադրանքում Մխիթարն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե իր մորաքրոջ աղջկանից տեղեկացել է, որ նրա սկեսրայրի քույրը լավ աղջիկ ունի, ով ծնողների հետ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում է ապրում:

Այդ աղջկան՝ Լենային (անունը փոխված է) տեսնելու, նրա ձեռքը խնդրելու համար 2015 թվականի նոյեմբերի 28-ին իր ծնողների հետ գնացել է նրանց տուն: Ինքն ու Լենան հեռախոսահամարներ են փոխանակել, որ շփվեն, իրար ճանաչեն: Հետագայում ևս երկու անգամ ինքը ծնողների հետ գնացել է Լենայի ձեռքը խնդրելու, բայց Լենայի հայրը վերջնականապես մերժել է իրենց:

Այդ ընթացքում ինքն ու Լենան շփվում էին սոցկայքում և հեռախոսով: Լենան իրեն ասել է, որ հայրը դեմ է իրենց ամուսնությանը, նրան արգելում է շփվել իր հետ: Հայրը նույնիսկ աղջկա հեռախոսաքարտն էր վերցրել ու դրել իր հեռախոսի մեջ, որ աղջիկն իր հետ չշփվի հեռախոսով:

Դրանից հետո որոշ ժամանակ իրենք դեռ շփվել են «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Իր մեջ Լենայի նկատմամբ զգացմունքներ են առաջացել: Ինքը սեր է խոստովանել նրան: Բայց Լենան ասել է, թե իրենց շփումը իմաստ չունի, քանի որ հայրը նրա կարծիքը հաշվի չի առնելու: Լենան իրեն ջնջել է կայքի ընկերների միջից, այլևս իր հետ չի շփվել:

Քանի դեռ շփվում էին, ինքը Լենայից իմացել է, որ նա գրեթե ամեն օր գնում է Ապարան՝ ատամնաբույժի մոտ: Սիրահարված լինելով՝ ինքը Լենային տեսնելու համար հաճախ գնում էր Ապարանի հիվանդանոցի մոտ ու հեռվից տեսնում էր նրան:
Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 22-ի առավոտյան էլ ինքը Ապարանի հիվանդանոցի բակում էր, այնտեղ տեսել է Լենային ու նրա հայրիկին:

Հիվանդանոցի բակում ինքը պատահաբար տեսել է նաև իր քեռուն ու մորաքրոջ ամուսնուն: Նրանք մեքենայով եկել էին հիվանդանոց՝ ինչ-որ հիվանդ ազգականի տեսության:

Հենց այդ ժամանակ է իր մեջ մտադրություն առաջացել Լենային ամուսնության նպատակով առևանգելու: Խնդրել է քեռուն ու մորաքրոջ ամուսնուն, որ օգնեն իրեն՝ նրանց վստահեցնելով, որ Լենան խնդիր չի ստեղծի, չի բողոքի, կամուսնանա իր հետ: Նրանք համաձայնել են օգնել:

Սարիբեկը իր «ՎԱԶ-21124» մեքենան մոտեցրել է հիվանդանոցի աստիճաններին, ու սպասել են:

Այդ ժամանակ ինքը պատահաբար տեսել է համագյուղացի Վարազդատին: Ասել է, որ սիրած աղջիկը հոր հետ հիվանդանոցում է, ինքն ուզում է աղջկա հետ առանձին խոսել, ուստի խնդրել է, որ Վարազդատը Լենայի հորը մի կողմ տանի ու խոսելով զբաղեցնի, որպեսզի Լենան մենակ դուրս գա հիվանդանոցից, և ինքը ազատ խոսի նրա հետ:

Վարազդատը համաձայնել է օգնել ու մտել է հիվանդանոց:

Քիչ անց Լենան մենակ դուրս է եկել հիվանդանոցից և սկսել է իջնել աստիճաններով: Ինքը թիկունքից մոտեցել է նրան, գրկել է ու Սարիբեկի մեքենայի հետևի ձախ դռնից , որը քեռին բացել էր նախապես, Լենային նստեցրել է մեքենա:

Ինքն ու քեռին անմիջապես նստել են Լենայի կողքին, Սարիբեկը մեքենան վարել է: Այդպես Լենային փախցրել են:

Լենան չի դիմադրել, միայն ճանապարհին հարցրել է, թե ինչո՞ւ նման բան արեց: Ինքն էլ բացատրել է, որ նրա հայրն իրեն ուրիշ տարբերակ չէր թողել:

Գնացել են Ջրաշեն՝ բարեկամի տուն: Այնտեղ գիշերել են: Հաջորդ օրը իր քեռիների հետ Լենային տարել են Վանաձոր՝ մորաքրոջ տուն:

Դեռ Ջրաշենում Լենան հեռախոսով խոսել է հարազատների հետ ու իմացել է, որ հայրը առևանգման մասին իմանալով՝ առողջական խնդիր է ունեցել, շտապ բժշկական օգնություն են նրան ցուցաբերել: Լենան հուզվել է:
Ինչպես Ջրաշենում, այնպես էլ Վանաձորում ինքն ու իր հարազատները Լենայի հետ շատ հարգալից են վերաբերվել՝ որպես իր ապագա կնոջ: Ինքը զրուցել է Լենայի հետ, խոստովանել է, որ շատ է սիրում նրան, խնդրել է դառնալ իր կինը:

Վանաձորում գտնվելու ժամանակ մորաքրոջ տուն են եկել ոստիկանները: Լենան նրանց ասել է, որ իր կամքով է փախել, ցանկանում է ամուսնանալ իր հետ: Նաև գրել է այդ մասին:

Ոստիկաններից մեկը զանգահարել է Լենայի հորը, հեռախոսը փոխանցել է Լենային: Վերջինս առանձնացել, հոր հետ խոսել է, ապա պահանջել է իրեն տանել հոր մոտ:

Ինքն ու Լենան ոստիկանների հետ գնացել են Ապարանի բաժին: Լենան խոսել է հոր հետ: Հետո Լենայի հոր հաղորդման հիման վրա նախաքննություն է սկսվել՝ Լենային առևանգելու գործով:

Մխիթարը նշել է, որ զղջացել է կատարածի համար: Ինքը սիրահարված է եղել, կարծել է՝ Լենան էլ իրեն է սիրում ու կհամաձայնի ամուսնանալ իր հետ՝ հոր կամքին հակառակ գնալով: Ինքը չի մտածել հետևանքների մասին…

Տուժող աղջիկը՝ Լենան, հայտնել է, որ երբ Մխիթարն իր կամքին հակառակ իրեն գրկել ու նստեցրել է մեքենայի մեջ, ինքը պահանջել է կանգնեցնել մեքենան, իրեն հետ տանել, բայց իր խոսքերը հաշվի չեն առել, իրեն առևանգել են:

Ջրաշենում ու Վանաձորում ինքը Մխիթարի բարեկամներին ասել է, որ իր կամքին հակառակ իրեն առևանգել են, բայց փախուստի փորձ չի արել, չի աղմկել՝ հաշվի առնելով իրենց հեռու բարեկամական հարաբերությունները ու նրանց նորմալ վերաբերմունքը իր նկատմամբ:

Երբ իմացել են, որ հայրը դիմել է ոստիկանություն, Մխիթարը խնդրել է իրեն, որ չբողոքի, հակառակ դեպքում բոլորը կդատվեն:

Ինքը Մխիթարին ու նրա հարազատներին խղճալով, հավատալով, որ ոստիկանների գնալուց հետո իրեն անմիջապես տուն են տանելու՝ ոստիկաններին բացատրություն է տվել, որ իրեն չեն առևանգել, ինքն իր կամքով է փախել Մխիթարի հետ:

Բայց երբ հեռախոսով խոսել է հոր հետ, վերջինս պահանջել է, որ ինքը ոստիկանների հետ գնա Ապարանի բաժին: Ինքն այդպես էլ արել է, իսկ Ապարանի բաժնում արդեն պատմել է իրականությունը:

Լենան հայտնել է, որ արդեն նշանվել է մեկ այլ երիտասարդի հետ, շուտով կամուսնանա: Ներել է Մխիթարին ու նրա հարազատներին, նրանց դեմ բողոք չունի, խնդրում է նրանց նկատմամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ, որպեսզի Մխիթարը ևս կարողանա դասավորել իր ապագան, իսկ Արսենն ու Սարիբեկը լինեն իրենց ընտանիքների կողքին:

Ընդհանուր իրավասության դատարանը երեք ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առևանգման համար:

Մխիթար Ն.-ն, Արսեն Մ.-ն ու Սարիբեկ Ե.-ն դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, Մխիթարի նկատմամբ սահմանվել է 3 տարի փորձաշրջան, Արսենի նկատմամբ՝ 2 տարի, Սարիբեկի նկատմամբ՝ 1 տարի փորձաշրջան:

 

loading...
Լրահոս
Ինչ է սպասվում ձեզ այսօր. աստղագուշակ Չար կատակ զուգարանում. տեսանյութ Ողբերգական վթար. ուղևորուհին զոհվել է Հայ հայտնիներից ո՞վ ի՞նչ մեքենա է վարում (տեսանյութ) «Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը չի ստորագրվելու». փորձագետ Դեռահասների չար կատակը շոկի մեջ էր գցել ուսուցչին (տեսանյութ) «Չեմ լռելու». Մարինա Պողոսյանը պատրաստվում է անուններ տալ Աղջիկը գիշերով գնում էր 40-ն անց տղամարդու հետ. մեկ էլ... Մկոն զվարճալի լուսանկար է հրապարակել Գագիկ Ծառուկյանը դիմավորել և առաջինն է շնորհավորել հայրենիք վերադարձած մեր չեմպիոններին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչպես է ՊՆ համարանիշը հայտնվել խմբի անդամի մոտ. «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակման բացահայտման հետքերով . տեսանյութ Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվի. նախարար Վահան Մարտիրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լազերային էպիլյացիա. երազանք, որը հայուհիների համար իրականություն է դարձել Կուբացի աղջկա ելույթը՝ «Հայաստանի Ձայն»-ում. պտտվեց միայն Արամեն Սեքս-վարժանքներ՝ գեղեցիկ մարմին ունենալու համար «Քաղաքում»-ի «Կարբիդ»-ն առաջին անգամ խոսել է իր դատվածության եւ նշանդրեքի մասին Սուրենյանը բացում է փակագծերը Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր, պատասխանը լինելու է ցավոտ (տեսանյութ) Արևիկ Գևորգյանն՝ անաղմուկ ամուսնանալու ու իր զբաղմունքի մասին Մետրոյի ուղևորը կնոջը հրում-գցում է ռելսերի վրա. տեսանյութ Ադրբեջանը հայտնում է իր զոհի մասին Ինչպե՞ս իմանալ դիմացինի հեռախոսահամարը հաշվիչի օգնությամբ Ինչ է սպասվում ձեզ եկող տարի. չինական աստղագուշակ Ովքեր են լինելու մեր Լիլիի մրցակիցները «Միսս Աշխարհ» մրցույթում Բարեկամուհուն պոռնո-նկարներ է ուղարկել՝ նրան «անբարո կյանքից հետ պահելու» համար Քենու հետ սիրային կապի մեջ մտած փեսան դաժանաբար ծեծել է զոքանչին ու կնոջը Սերժ Սարգսյանը բացահայտում է ծրագրերը Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կրծքի քաղցկեղի գլխավոր պատճառները Քարդաշյանը դարձավ 37 տարեկան․ լուսանկարներ Հայհոյանքներ, ծեծ, սպառնալիքներ. Ջուսի սենսացիոն բացահայտումներն ամուսնալուծության մասին Ջիգարխանյանի կինը բացառիկ հարցազրույց է տվել Սեռական ցանկությունները խթանող բնական միջոց Սուրենյանը լավ լուր ունի Աղջիկների համար․ նշաններ, որ դուք հանդիպել եք ինքնասիարհարված ապուշի հետ «Ահագին դեպք գիտեմ, որ անասունի պես իրար ծեծում են. օրենքը հաստատ պետք է». Սերգեյ Դանիելյան Շուշաննա Թովմասյանը նկարահանվել է նոր տեսահոլովակում «Խորենն ու Սոսը ինձ շատ օգնեցին». Քրիստինա Կույումչյան 25-ամյա հայուհին իր ելույթով հիացրել է Ագուտինին 10 կարևոր խորհուրդ զույգերին՝ ամուսնական կյանքն ավելի տաք դարձնելու համար Սա վերջն է. անակնկալն առջեւում է Ղարաբաղում զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ որոնվում է տեսանյութում պատկերված անձը Մոսկվայում հուղարկավորեցին Լևոն Հայրապետյանին․ տեսանյութ Bye-bye, Անջելինա. Բրեդ Փիթը 21-ամյա աղջնակ է գտել 1987 թ. Ջիգարխանյանի կյանքում մեծ ողբերգություն է եղել Տեղի ունեցավ անխուսափելին Ինչու չի կարելի լուսանկարել քնած մարդուն «Շատ զայրացած եմ, պատրաստվում եմ պաշտոնապես հերքել այդ ստահոդ լուրը»․ Ա․ Մալայան Մահացու վրաերթ Լենինգրադյան-Սիսակյան խաչմերուկում Որքան է պահպանվելու տաք եղանակը Ռուսների «կայֆերը»՝ Թաիլանդում Պրեմիերա. Սագօ Պուտուզեան և Սալբի Քէլէշեան՝ «ԿՈՄԻՏԱՍ» Ինչ է սպասվում ձեզ վաղը․ աստղագուշակ Հայաստանի դրոշով մեքենան Բաքվում խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում Ցտեսություն, օնլայն գնումներ. ԵՏՄ անդամ երկրների համար կսահմանափակվեն օնլայն առևտրի ծավալները Մխիթարյանի գլխին ամպեր են կուտակվում Շոու-բիզնեսի 40-ն անց հայուհիներ, որոնց կազմվածքին կնախանձեն շատ մատղաշ աղջիկներ Ո՞վ է նա. Ֆեյսբուքի ամենահամարձակ ու սեքսուալ հայուհիներից մեկը. ֆոտոշարք Հայ մարզիկ Մուսասին հաղթեց ռուս մրցակցին փակ աչքով Հայ գործարարը Ռուսաստանում կրակոցներ է արձակել. կա 2 զոհ 32-ամյա ուսուչուհուն ձերբակալել են 14-ամյա աշակերտի հետ սեռական կապի համար Ղարաբաղում երկու զինվոր է զոհվել «Ամաչում եմ հարցնել»․ աղջիկների և կանանց անկյուն Ինչի մասին են վկայում «Վեներայի փոսիկները»․ դուք կհպարտանաք, եթե ունեք դրանցից Բաժանված տղամարդու ամենաանկեղծ խոստովանությունը ՆԱՏՕ-ի զգուշացումը Բաքվին եւ առաջարկը Երեւանին Ովքեր են ամենալավ սիրուհիներն՝ ըստ հորոսկոպի նշանի Սուրենյանը նոր պաշտոն կստանա Ինչպես հաջողությունը տուն բերել. ֆեն-շուի գլխավոր կանոնները ԱՄՆ-ի պայմանը Կարեն Կարապետյանին Պավլիկ Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ի՞նչ առանձնահատկություններ ունեն շագանակագույն աչքերով մարդիկ «Նոյ-Գուչչի» բրենդը ըստ արժանվույնս ներկայացնում է Հայաստանը արտերկրում Կապեր, որոնք սկսել են չաշխատել. ներիշխանական պայքարի հիմքը Այսուհետ Նոյ-Գուչչի համատեղ բրենդն աշխարհին կներկայանա «Regal» կոնյակով Շատ տաք տեսանյութ․ մեկ անգամ նայելը քիչ է Բրիտանական Big Brother շոուի մասնակիցները սեքսով են զբաղվել ուղիղ եթերում Ո՞րն է շրթներկի ամենամոդայիկ գույնն այս աշնան համար Ինչպիսին է մարդկանց ռեակցիան․ զույգը սեքսով է զբաղվում հենց առևտրի սրահում (տեսանյութ)