Follow us on facebook facebook.com/newsarm.am

Կուսակցության գրասենյակում խուզարկություն է սկսվել

Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչները չորեքշաբթի խուզարկության համար ժամանել են Թբիլիսիում «Նոր քաղաքական կենտրոն. Գիրչի» ընդդիմադիր կուսակցության գրասենյակ, որտեղ Ամանորի գիշերը դրա անդամները, ովքեր հանդես են գալիս մարիխուանայի օգտագործման ամբողջական օրինականացման օգտին, ցուցադրաբար կանեփ են ցանել, գրում է interfax.ru-ն:

«Ինչու են նրանք հետաձգել գրասենյակ այցը, չգիտեմ… Հավանաբար նրանք կառգրավեն ամանները և կստուգեն, թե արդյոք այնտեղ մարիխուանա է, և դա իսկապես այդպես է: Այն, ինչ մենք արել ենք, եղել է հանրային, և հանրությունն այդ մասին գիտի»,- լրագրողներին հայտարարել է «Գիրչի» կուսակցության նախագահ Զուրաբ Ջապարիձեն: «Մեզ համար դա պայքար է հանուն մարդու ազատության»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ ՆԳՆ ներկայացուցիչները ներկայացրել են խուզարկության թույլտվության դատարանի որոշումը: Քննչական միջոցառումներն անցկացվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածով:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան կուսակցության աջակիցները քաղաքացիական անհնազանդության ակցիա են իրականացրել: Տեղեկությունների համաձայն՝ «Գիրչի» կուսակցության գրասենյակում կա կանեփի ցանքսով ավելի քան 80 աման:

«Գիրչի» կուսակցությունը ստեղծվել է 2015 թվականի նոյեմբերին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ից դուրս եկած մի խումբ պատգամավորների կողմից:

loading...
Новостная лента
Аргам Абраамян асфальтирует Арташат В Арташате отремонтировали детский сад № 4 «Отрывок из истории, как всё начиналось» В Арташате ремонтируют здании В городе Арташат продолжаются работы улучшение и озеленение По инструкции Аргама Абраамяна в Арташате поместили скамейки Продолжают совершенствовать Арташат Игровые площадки, беседки,питьевые фонтаны- в Арташате строительство в разгаре В Арташате ремонтировали детский сад В Арташате озеленение в разгаре Капитально отремонтированы и частично восстановлены крыши десяток зданий Важное пополнение в поликлинике Арташата В Арташате расширяется уличные и дборовые сети освещение Аргам Абраамян сдержал свое обещание Арташат освещается В Арташате с принципом “единое окно” В Арташате решается вопрос вывоза мусора