Follow us on facebook facebook.com/newsarm.am

Ժամերի ընթացքում ալյուրն ու շաքարավազը թանկացան

«Հրապարակ»

Նոր տարվա առաջին անակնկալը հայ ժողովրդին երկար սպասեցնել չտվեց, այն «նշանավորվեց» հացի եւ շաքարավազի կտրուկ ու թռիչքային թանկացմամբ: Դեռ երեկ Հրազդանի խանութներում 25 կգ պարկով ալյուրը հրազդանցիները գնում էին 5300 դրամով, իսկ 50 կգ պարկով ալյուրը՝ 10.600 դրամ, այսօր արդեն 50 կգ պարկով ալյուրը վաճառում են 11.200 դրամ։ Ժամերի ընթացքում ալյուրի գինը բարձրացավ 600 դրամով: Այսօր խանութներում հացը նույնպես թանկացել է 40-ից 50 դրամով: Խանութներից մեկում հարցրինք, թե ինչու է հացի գինը բարձրացել, վաճառողուհին պատասխանեց, որ նույն հացը այսօր 40 դրամով թանկ են ստացել, ապա ավելացրեց. «Շաքարավազն է թանկացել, բայց չգիտեմ որքան, նոր ենք ստացել»: Դեռ 1 ամիս առաջ խանութներում շաքարավազի 1 կգը վաճառվում էր 430-450 դրամով, չի բացառվում, որ այժմ 1 կգ շաքարավազի գինը հասնի 500 դրամի:

loading...
News line