հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Երեք ոչ իշխանական ուժեր ստորագրել են ՀՀ երրորդ քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու առաջարկը

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:
Ստորև ներկայացնում ենք առաջարկի տեքստը.

Հայաստանի Հանրապետության վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Կարապետյան,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում (միևնույն կարգավորումն է նախատեսվում նաև նախկին խմբագրությամբ օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով):
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ (նախկին խմբագրությամբ՝ 21.1-ին հոդվածի 3-րդ մաս):
Ըստ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Տվյալ պարագայում Վանաձոր քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունից ի վեր որևէ անգամ ավագանու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ չի գումարվել, քանի որ համայնքի ղեկավարը վայելում է 33 ավագանու անդամներից միայն 15-ի վստահությունը՝ «Հանրապետական» (13) և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (2) խմբակցություններից: Այսինքն, համայնքի ղեկավարը չունի քաղաքական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ նախապայման է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման գործող օրենքով սահմանված առանձնահատկություններից ելնելով։
Այսպիսով, քաղաքական մեծամասնություն չունեցող քաղաքապետն անհամատեղելի է ավագանու մեծամասնության հետ և ըստ այդմ փաստացի անգործունակ, ինչի հետևանքով պարբերաբար՝ առնվազն ամիսը 1 անգամ խախտվում է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքը՝ իր հետ բերելով միայն բացասական հետևանքներ:
Փաստն այն է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ պայմանավորված է քաղաքական հայացքներով և սկզբունքներով, որոնք չեն կարող վերանայվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։
Կառավարման ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ կա՝ առաջին ելքը համայնքի ղեկավարի հրաժարականն է, սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան»
կուսակցության խորհրդի նախագահ
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ
ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

loading...
Լրահոս
Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը Գլխավոր դատախազությունը՝ Սամվել Բաբայանի կալանավորման մասին Միայն երկար մազերով աղջիկները կհասկանան / լուսանկարներ Արայիկ Ավետիսյան. «Սիրո ծովում» (անոնս) ԹԵՍՏ․ Ընտրեք ձեր քթի ձևը և կիմանաք ձեր բնավորության մասին Համացանցում է հայտնվել Պամելա Անդերսոնի դպրոցական լուսանկարը. 49-ամյա դերասանուհին զայրացած է Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ ՉԻ ԿԱՐԵԼԻ․ Աղջիկների ակումբ /Լուսանկարներ «Աշխատող, բարոյական, կիրթ մարդիկ են, օգնություն չեն ուզում» Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը «Դեռ շատ անակնկալներ են լինելու». Սամվել Կարապետյան Աննախադեպ հանգամանք. Ինչքան ժամանակ է հատկացվել Սերժ Սարգսյանին «Բացասական երևույթ չի»․ Նաղդալյանը՝ աղմկոտ պատմության մասին Սոցիոլոգ․ «Ծառուկյան» դաշինքը հաղթում է մարզերում Լոռիում բախումներ են եղել Արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ճգնաժամից. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Գնացեք ձեր մեթոդները կիրառեք հզորների վրա»․ թեկնածուն գովեստով հիշեց քրեական հեղինակությանը Instagram-ի ամենահայտնի աղջիկը խոստովանել է, որ զզվում է սոցցանցերից Ո՞վ է այս առեղծվածային փոքրիկը/ լուսանկարներ Այս լուսանկարչի կերտած աղջիկներին քիչ է մնում երկրպագես՝ ինչպես աստվածուհիների / լուսանկարներ 16+ Գագիկ Ծառուկյանի ցավակցական խոսքը՝ Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ Եգիպտական փարավոնը սեռական օրգաններ է կտրել․ սենսացիոն բացահայտում Անելու ենք ամեն ինչ՝ ժողովրդի հավատը ապագայի նկատմամբ վերականգնելու համար. Գագիկ Ծառուկյան Էջմիածնում ատրճանակով սպառնացել են Պատերազմի հեռանկարը «Առյուծ տղուն տվին-սպանին, դու պտի դրանց գյուլլեիր». դիլիջանցիները՝ Արամ Սարգսյանին Անդրանիկ Մարգարյանը հասարակության մեջ թողեց սեր, հարգանք և ամենակարևորը՝ հավատով լեցուն վաղվա օր Անակնկալ Սելենա Գոմեսից. երգչուհին ապշեցրել է դպրոցի աշակերտներին / լուսանկարներ Անդրանիկ Մարգարյան մարդու տեսակը համարյա չլրացվեց: Ռոտարուն վայր է ընկել համերգի ժամանակ / Տեսանյութ Համացանցում հայտվել է Ռուսաստանում ԻԳԻԼ-ի կատարած ահաբեկչական հարձակման բացառիկ տեսագրությունը Չեն հավատում Ե՞րբ էր ծրագրվում կիրառել «Իգլան» «Քնել ա հետս». Ընկերուհու նախկին ընկերոջ ասածից հետո երիտասարդը սպանել է նրան Հաց բերողի դեպքը կրկնվում է Հրաձգություն. կան զոհեր ու վիրավորներ / video «Թող ռիսկ անեն»․ Րաֆֆին սպառնում է Անկայունության հերթական փուլ Մոսկվան նոր պահա՞նջ է դրել Սերժ Սարգսյանի առաջ Իշխանությունը պատրաստվում է հետընտրական զարգացումներին Արփինե Հովհաննիսյանը՝ 114 ձայնագրության մասին Մուկուչյանը՝ Sut.am-ի սկանդալային տեղեկության մասին «ՕՐՕ»–ն պահանջում է հրապարակել Սամվել Բաբայանի ձայնագրությունը. ԱԱԾ–ն «հիմա մամուլին փոխանցելու բան չունի» Լրիվ մերկ․ հերթական սկանդալային փառատոնը՝ լուսանկարներում / 16+ 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարևանը նկարահանել է պատշգամբում սեքսով զբաղվող զույգին Հմայիչ հայ աղջկա գեղեցիկ կատարումը Ինստագրամում Ինչ լուսանկարներ է հրապարակում «Պողպատե հետույք» մականունն ստացած ադրբեջանուհին Առեղծվածային դեպք․ դիակ է հայտնաբերվել Արյունահեղություն է լինելու, կրակելու են, աչք են հանելու «ԱԱԾ հայտարարությունը կարող է լուրջ սկանդալի սկիզբ դառնալ» «Մենք կվերցնենք պատասխանատվության մեր բաժինը»․ «Ծռերը» կոչ են անում ստեղծել աշխարհազոր ու սկսել ընդվզումը «Հիմա էլ Սամվելին հասա՞ք․ ժողովրդին էշի տե՞ղ եք դրել, տմարդինե՛ր»։ ԱԱԾ պետի նախկին տեղակալ 114 ձայնագրություն է ի հայտ եկել Սոցհարցում. ՀՀԿ-ն կստանա 29 %, «Ծառուկյան» դաշինքը՝․․․ Ռոբերտ Սարգսյանը ներկա է գտնվել ԵԿՄ Ավանի տ/բ-ի հաշվետու ժողովին Վստահեք այն փորձառու թիմին, որը պատրաստ է մեր երկրի առաջընթացի ապահովմանը. Տարոն Մարգարյան Անեկդոտ Սուրենյանի մասին Հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը համագործակցել է Մայքլ Ջեքսոնի քրոջ հետ (ֆոտո) «Բանտերից չենք վախենում»․ Արաբոյի Մանվելը հայտնել է պայքարի նոր թափի մասին Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրադրությունը Ղարաբաղում Ի՞նչ կա Սերժ Սարգսյանի խոսքի տողատակում Ապրիլի 2-ի հաղթանակը ժողովրդինն է լինելու. Գագիկ Ծառուկյան Ահաբեկչություն Չեչնիայում․ բազմաթիվ զոհեր կան Գաղտնիքը բացահայտված է «Ահաբեկչությունը չարիք է․ պետք է զգոն լինել»․ Սերժ Սարգսյան Սամվել Բաբայանի դուստրը գրառում է արել Եթե ոմանք չեն մոռացել․․․ Ի՞նչ էր պլանավորվում մարտի 27-ին․ ինչո՞ւ է անհանգիստ ՕՐՕ-ի ռազմական թեւը Մոդել Սոնա Ղազարյանը ներկայացրել է Հայաստանը «Miss Oriental Tourism Pageant 2017» մրցույթում / Լուսանկարներ «Ծռերը» հայտնել են այն պայմանը, որի դեպքում կաջակցեն Օհանյանի դաշինքին «Ով ուզում ա պոռնիկ դառնա՝ թող գնա»․ Փաշինյան Հրդեհ երևանյան դպրոցում․ 330 անձ է տարհանվել «Եվ սրանք մեր հասարակության մեջ համարվում են բաշարողներ» Իգլայի իրական թիրախը Վահրամ Բաղդասարյանը ծանր վիճակում է հայտնվել «Ես բան չունեմ էդտեղ անելու, ցտեսություն». Թամարա Պետրոսյան / Տեսանյութ «Խաղաղապահները գալու են ղարաբաղցիներին կոտորեն»․ հրամանատար ԱԱԾ-ն նոր հարցեր է առաջացնում Մի հատ նայեք երեխաների համար կազմակերպվող հանդեսներին՝ ամենուր թուրք, մազապուրծ ժողովուրդ, հետևը սուր, առաջը ջուր․․․ ՊՆ «ՈՒՐԱԼ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ