Follow us on facebook facebook.com/newsarm.am

Գիտնականներն ատամն առանց պլոմբի բուժելու միջոց են գտել

Բրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամները կարող են ինքնուրույն վերականգնել վնասվածքները, և պլոմբ օգտագործելու կարիք չի լինի։

Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական նյութը կարող Է ատամի միջուկի բջիջներին ստիպել բուժել մկների ատամներում գոյացած ոչ մեծ անցքերը:

Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում Է, որ այս մեթոդը կհանգեցնի «ամբողջական և արդյունավետ բնական վերականգնման»:
Tideglusib պատրաստուկը մեծացնում Է ատամի միջուկի ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ Է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 միլիմետր տրամագծով անցքերը, պատմել են գիտնականները:

Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը տեղադրվում Է ատամի վնասված մասում, իսկ վեևւից պաշտպանիչ շերտածածկույթ Է դրվում: Սպունգի քայքայմանը զուգընթաց դրան փոխարինում Է ատամոսկրը, և ատամը բուժվում է:

Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են՝ կարելի Է արդյոք այս նույն ձեւով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները:

 

loading...
News line
15
Փակել X