Follow us on facebook facebook.com/newsarm.am

Երևանում Սուրբ ծնունդի օրը 17-ամյա պատանին դաժանաբար սպանել է ընկերոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:

Մեղսագրված արարքի կատարման ժամանակ Սուրենն անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Հիմա արդեն 18 է, ու դատարանում նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, արդեն նրա կողքին չի նստում…

Սուրեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը: Ընդ որում՝ ասում են, թե սպանությունից առաջ աթեիզմի վերաբերյալ խոսակցություն է եղել տուժողի ու իրեն աթեիստ համարող ամբաստանյալի միջև…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ն սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Խաչիկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին, ծանր վնասվածքներ է պատճառել՝ ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, հեմոպերիկարդով զուգորդված…

Ստացած վնասվածքներից Խաչիկը 2016 թվականի փետրվարի 9-ին առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ոսկանյանի միջնորդությամբ նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

Ամբաստանյալի հայրը ներկայացրել էր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ մինչև հանցավոր արարքի կատարումը Սուրեն Մ.-ի մոտ հայտնաբերվել էր վարքի ու հույզերի խառը խանգարում, նա ճանաչվել էր զորակոչի ոչ ենթակա անձ:

Նման պայմաններում նախաքննական մարմինը չէր նշանակել դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ, նաև՝ մերժել էր պաշտպանի միջնորդությունը՝ այդ փորձաքննությունները նշանակելու վերաբերյալ:

Մինչդեռ եթե անձի, հատկապես անչափահասի մոտ առկա էին վերը հիշատակված խնդիրները, նրա նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ անցկացնելը, նրա մեղսունակության, ինչպես նաև արարքի կատարման պահին նրա հոգեկան վիճակի, նրա մոտ ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական աֆեկտի առկայության վերաբերյալ հարցերի մասնագիտական պատասխանները ստանալը պետք է որ պարտադիր լինեին:

Այս գործով վկայություն կա, որ դեպքին նախորդող շրջանում տուժող Խաչիկ Ղ.-ն, ինչպես նաև սպանության ականատես վկա Աբել Բ.-ն զանգահարել ու խոսել են Սուրենի հետ:

Ըստ վերջինիս՝ իրեն հայհոյել են, վիրավորել, գումար կամ նվեր են պահանջել: Դրանից հետո դեպքի օրը իրենց ընկեր Վլադի տուն գնալու ճանապարհին, ըստ Սուրենի, Խաչիկն ու Աբելը շարունակել են իրեն վիրավորել, իսկ երբ հասել են Շախսուվարյան փողոցի ավտոտնակների մոտ, Խաչիկը քայլել է առջևից, Սուրենը՝ մեջտեղից, իսկ Աբելը՝ հետևից: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, ինքը մտածել է, որ եթե Խաչիկի ու Աբելի հետ գնա Վլադի ծնունդին, հնարավոր է՝ իրեն ծեծի ենթարկեն: Ինքը մոտեցել է Խաչիկին, ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է, թե պատրաստվում է հեռանալ, Վլադի տուն չի ուզում գնալ: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, Խաչիկը պտտվել ու իրեն մայր է հայհոյել, գրպանից էլ դանակ է հանել ու փորձել է իրեն հարվածել: Ինքը խլել է դանակը նրա ձեռքից ու դրանով հարվածներ է հասցրել Խաչիկին՝ չի հիշում, թե քանի անգամ: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Խաչիկն արյունոտ ընկել է գետնին, իսկ Աբելը փախչում է: Այդ ժամանակ ինքն էլ է փախել…

Դատարանի նշանակած դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունը արդեն կատարվել է, ստացվել է եզրակացությունը: Համաձայն այդ եզրակացության՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ: Դեպքի պահին Սուրեն Մ.-ն աֆեկտի վիճակում չի եղել, այլ եղել է հուզական լարված վիճակում:

Ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությամբ՝ հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն ու փորձաքննության եզրակացությունների շուրջ կհարցաքննվեն դատական հոգեբույժն ու դատական հոգեբանը:

loading...
News line
Women's Ideal Body Types Throughout History The intriguing puzzle of extreme sleepiness 17 THINGS ALL HAPPY COUPLES DO Very funny videos that make you laugh and cry Funniest Video Ever YouTube Top 10 Healthiest Foods In The World The Most Revealing Celebrity Red Carpet Dresses Of All Time Famous People Who Seriously Let Themselves Go 10 Simple Habits to Lose Weight Naturally These 40 Heart Warming Pictures Will Show You What True Love I Top 10 Most Luxurious Trains In The World From Cape Town's beaches and scenic mountain hikes to its best vineyards and hotels: An ultimate guide to the South African hot spot that has it all New opinion poll on election preferences presented by sociologists from KOG institute and Demokratijos projektai Argam Abrahamyan renovating Artashat roads Kindergarden No. 4 is renovated in Artashat Buildings are renovating in Artashat The improvement and landscaping works continue in Artashat Benches are placed in Artashat according to Argam Abrahamyan’s instructions Continue to improve Artashat Playgrounds, fountains, arbours: Renovation of Artashat has started A kindergarden is renovated in Artashat Landscape gardening of Artashat has started “Single window” principle for Artashat residents Fundamentally renovated and partially restored the rooves of buildings Replenishment in Artashat polyclinic Artashat expande the illumination system of streets and yards Argam Abrahamyan kept his promise Artashat is prospering Artashat finds solution to scavenging problem of the town