հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Երևանում Սուրբ ծնունդի օրը 17-ամյա պատանին դաժանաբար սպանել է ընկերոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:

Մեղսագրված արարքի կատարման ժամանակ Սուրենն անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Հիմա արդեն 18 է, ու դատարանում նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, արդեն նրա կողքին չի նստում…

Սուրեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը: Ընդ որում՝ ասում են, թե սպանությունից առաջ աթեիզմի վերաբերյալ խոսակցություն է եղել տուժողի ու իրեն աթեիստ համարող ամբաստանյալի միջև…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ն սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Խաչիկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին, ծանր վնասվածքներ է պատճառել՝ ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, հեմոպերիկարդով զուգորդված…

Ստացած վնասվածքներից Խաչիկը 2016 թվականի փետրվարի 9-ին առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ոսկանյանի միջնորդությամբ նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

Ամբաստանյալի հայրը ներկայացրել էր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ մինչև հանցավոր արարքի կատարումը Սուրեն Մ.-ի մոտ հայտնաբերվել էր վարքի ու հույզերի խառը խանգարում, նա ճանաչվել էր զորակոչի ոչ ենթակա անձ:

Նման պայմաններում նախաքննական մարմինը չէր նշանակել դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ, նաև՝ մերժել էր պաշտպանի միջնորդությունը՝ այդ փորձաքննությունները նշանակելու վերաբերյալ:

Մինչդեռ եթե անձի, հատկապես անչափահասի մոտ առկա էին վերը հիշատակված խնդիրները, նրա նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ անցկացնելը, նրա մեղսունակության, ինչպես նաև արարքի կատարման պահին նրա հոգեկան վիճակի, նրա մոտ ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական աֆեկտի առկայության վերաբերյալ հարցերի մասնագիտական պատասխանները ստանալը պետք է որ պարտադիր լինեին:

Այս գործով վկայություն կա, որ դեպքին նախորդող շրջանում տուժող Խաչիկ Ղ.-ն, ինչպես նաև սպանության ականատես վկա Աբել Բ.-ն զանգահարել ու խոսել են Սուրենի հետ:

Ըստ վերջինիս՝ իրեն հայհոյել են, վիրավորել, գումար կամ նվեր են պահանջել: Դրանից հետո դեպքի օրը իրենց ընկեր Վլադի տուն գնալու ճանապարհին, ըստ Սուրենի, Խաչիկն ու Աբելը շարունակել են իրեն վիրավորել, իսկ երբ հասել են Շախսուվարյան փողոցի ավտոտնակների մոտ, Խաչիկը քայլել է առջևից, Սուրենը՝ մեջտեղից, իսկ Աբելը՝ հետևից: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, ինքը մտածել է, որ եթե Խաչիկի ու Աբելի հետ գնա Վլադի ծնունդին, հնարավոր է՝ իրեն ծեծի ենթարկեն: Ինքը մոտեցել է Խաչիկին, ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է, թե պատրաստվում է հեռանալ, Վլադի տուն չի ուզում գնալ: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, Խաչիկը պտտվել ու իրեն մայր է հայհոյել, գրպանից էլ դանակ է հանել ու փորձել է իրեն հարվածել: Ինքը խլել է դանակը նրա ձեռքից ու դրանով հարվածներ է հասցրել Խաչիկին՝ չի հիշում, թե քանի անգամ: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Խաչիկն արյունոտ ընկել է գետնին, իսկ Աբելը փախչում է: Այդ ժամանակ ինքն էլ է փախել…

Դատարանի նշանակած դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունը արդեն կատարվել է, ստացվել է եզրակացությունը: Համաձայն այդ եզրակացության՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ: Դեպքի պահին Սուրեն Մ.-ն աֆեկտի վիճակում չի եղել, այլ եղել է հուզական լարված վիճակում:

Ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությամբ՝ հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն ու փորձաքննության եզրակացությունների շուրջ կհարցաքննվեն դատական հոգեբույժն ու դատական հոգեբանը:

loading...
Լրահոս
Վանգայի գաղտնիքները՝ փող ունենալու և տանը բարեկեցություն բերելու մասին Սիլվա Հակոբյանի արկածները՝ Մեքսիկայում. լուսանկարներ Սիայի տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ) 12 բան, որոնք խորհուրդ է տրվում թողնել անցնող տարում. լուսանկարներում տեսեք՝ ինչով փոխարինել դրանք 25 լուսանկարներ, որոնք ներկայացնում են սառնամանիքի ողջ սարսափը Ինչպես պատրաստել «Ռաֆայելո» տնային պայմաններում Ինչու է ձվի գինը կտրուկ բարձրացել. մանրամասներ Պուտինի ստվերը Բրյուսելում Ահա թե ինչպես կարող է միայնակ աղջիկը լինել երջանիկ Հինգ խորհուրդ աղջիկներին՝ կանոնավոր օրգազմի հասնելու համար Էմիլի Ռատայկովսկին նոր կիսամերկ լուսանկարներ է հրապարակել Ինչ է սպասվում ձեզ վաղը. աստղագուշակ Ինչպես խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը ՍԵՆՍԱՑԻԱ. NASA-ն նշել է այն քաղաքների անունները, որոնք կանհետանան գլոբալ տաքացման հետևանքով Ինչ կա Մոուրինյոյի մտքին՝ Մխիթարյանի պահով Ինչպիսին է Փարիզի նուդիստական ռեստորանը (տեսանյութ) 28-ամյա աղջիկն աշխարհի ամենալավ աշխատանքն է ստացել Ինչպես հասկանալ՝ տղամարդը ձեզ լո՞ւրջ է վերաբերվում, թե՞ ոչ ՆԱՏՕ-ն Ալիեւին բացատրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իմաստը. շրջանը փակվեց Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քիմ Բեսինջերի 22-ամյա դուստրը մերկ լուսանկարվել է «հանուն բարի գործի» Քիմ Քարդաշյանի անգլիացի մրցակցուհին մեքենայից իջնելիս ցույց է տվել այն, ինչ ամենաամոթն է համարվում (լուսանկարներ չափահասների համար) Արմենչիկը Մալախովի հաղորդման ժամանակ խոսել է Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին (տեսանյութ) 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից (լուսանկարներ) Ինչպես է Էրիկի ընկերուհին նշել իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ) Նվիրվում է կանանց և սիրուհիներին Ով է լավագույն կինն՝ ըստ հորոսկոպի նշանի Դատավորին «ցռան մոզի» անվանելու համար Պավել Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2 ոտքն ու աջ ձեռքը կորցրած սպան դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն Apple-ը մշակում է ծալովի պլանշետ. լուսանկարներ Համացանցը քննարկում է Ջիջի Հադիդի թմբլիկ նմանակին (լուսանկարներ) Տեղեկություններ Լարսից Ձեր այսօրվա սիրային աստղագուշակը Մանրամասներ Հայաստանի ճանապարհների վիճակից Մխիթարյանը զոհ է դառնում. որն է ելքը Ապտակ Պուտինին. գալու է նաև «Հոկտեմբերի 27»-ի հատուցման պահը Ի՞նչ է իրենից ներկայացնում վաղաժամ սերմնաժայթքումը «Պատերազմը մոտենում է». փորձագետ «Ձեզ ինչո՞ւ պետք է ասենք. ձե՞ր ինչ գործ». ինչ է կատարվում Իգիթյանի ղեկավարած թանգարանում 9 գաղտնի բան, որ անում են աղջիկները «այն» օրերին Ո՞ր շալվարներն են նորաձև լինելու 2018թ․. ջինսերը լքում են իրենց դիրքը /լուսանկարներ/ Երիտասարդ աղջիկը հանվում է սկայպով. տեսանյութ Կորած երիտասարդի դիակը հայտնաբերել են ձորում Ավազակային հարձակում Երևանում Ադրբեջանը պարտություն կրեց, նրանք այլևս փամփուշտ չունեն Ինչ մթերքներ է խորհուրդ տրվում ուտել ձմռանը Ինչու՞ հղիներին չի կարելի մեջքի վրա քնել Կարագը կրկին թանկացավ. որքան է այն հիմա Փաստեր կնոջ սեռական օրգանի մասին Ինչպես 5 րոպեում բուժել գրիպը՝ առանց դեղերի (տեսանյութ) Ինչո՞ւ մինչև երեխայի քառասունքը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը Ինչ է սպասվում ձեզ վաղը. աստղագուշակ Նոր փոփոխություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կարգում Մարիամ Ադամյանի աշնանային նոր լուսանկարները Վերջին պահին մոսկովյան զանգը կխափանի՞ ստորագրությունը Իվետա Մուկուչյանը լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ երևում է նրա ընկերուհիներից մեկի... Զվարճանքի ակումբները շենքերից կհանվեն «Եղավ պահ, երբ ներքև իջա». Գոռ Վարդանյանն անկեղծացել է ընտանիքի հետ ավտովթարի ենթարկվելու, դժվարությունների մասին և ոչ միայն ՆԱՏՕ-ն Ղարաբաղի կոնֆլիկտի առնչությամբ հայտարարություն է արել Ինչպե՞ս գրավել տղամարդուն՝ ըստ նրա հորոսկոպի նշանի Ծնողները որդու ծննդյան օրը մերկապարուհի են կանչել տուն, ով պարում է ընտանիքի անդամների ներկայությամբ Հայտնի աստղերի «ամենամերկ» զգեստները. տեսանյութ, լուսանկարներ Դիկապրիոյի նոր ընկերուհին. լուսանկարներ Հայաստանի ռազմարդյունաբերական ճեղքումը. Մոսկվա, թե Պեկին Ամուսինը կնոջ ընկերուհուն իրենց պոռնո-տեսանյութերը ցույց տալու համար կանչել է տուն, մերկացրել և բռնությամբ հարկադրել սեքսի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` Արցախում նոր զորամաս կառուցելու վերաբերյալ Հայտնի պոռնոաստղը պատմել է իր կյանքի վատագույն սեքսի մասին. լուսանկարներ Եթե չեք ուզում կորցնել ձեր սիրելիին, երբեք մի արեք այս հինգ արտահայտությունները Ադրբեջանցի հրամանատարը մասսայական սպանությունից հետո փախել է Հայաստա՞ն. ինչ դիակ է գտել ՊՆ-ն Ովքե՞ր են եղել Արփի Գաբրիելյանի ծննդի հյուրերն ու ինչպես են նշել այն. տեսանյութ Ինչպես է Մերի Մակարյանը պատրաստվում իր հարսանիքին (լուսանկարներ) Ճապոնական ավտոմեքենաների գները վրացական ավտոշուկայում (տեսանյութ) Վանգայի այս աղյուսակը կարող է կանխատեսել բախտդ՝ ըստ ծննդյանդ թվի Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից. լուսանկարներ Վիգեն Սարգսյանն ընդդեմ կաթողիկոսի՞ Արդյո՞ք առողջությանը վնաս է, եթե աղջիկը 25 տարեկանից մեծ է ու դեռ կույս 12 կարևոր խորհուրդ Վանգայից Մոդելը ցուցադրության ժամանակ վայր է ընկել. տեսանյութ Նոր թրենդ. աղջիկները տղամարդկանց սեռական օրգանների պատկերով լեգինսներ են հագնում Արտակարգ դեպք Վանաձորում.գնացքի տակ ընկնելուց հետո 26-ամյա տղան ողջ է մնացել
15
Փակել X