հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Ալիևը խոստովանել է

«Առաջին»

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է նավթի գնի անկման հետևանքով: Այս իրողությունը պատկերացնելու համար, իհարկե, Ալիևի հայտարարությանը սպասել պետք չէր, քանի որ ինքնին պարզ է՝ նավթագազային դոլարների վրա հենված Ադրբեջանի համար նավթի գնանկումը պետք է բերեր այդպիսի կորստի: Ալիևը, ընդամենը, ստիպված է արձանագրել իրականությունը: Իրականություն, որը Երևանում, օրինակ, պետք է արձանագրել ոգևորությամբ, նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը հենց նավթագազային ռեսուրսների շնորհիվ է կարողացել մի կողմից միլիարդների սպառազինություն կուտակել և ռազմական դիվանագիտությունը, ասել է թե ռազմական շանտաժի քաղաքականությունը առաջ տանել՝ հասցնելով Ապրիլյան պատերազմի, մյուս կողմից առաջ տանել խավիարային դիվանագիտությունը, որը ևս, պետք է խոստովանել, որ անպտուղ չի անցել:

Վերջիվերջո հարկ է հիշել, որ Ապրիլյան պատերազմին նախորդել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որը ըստ էության հանդիսացավ Ալիևի ապրիլյան ագրեսիայի դե ֆակտո փաստաթղթային «ուղեցույցը»: Իսկ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առավելագույնս է ծաղկել: Սա իհարկե չի նշանակում, որ Հայաստանն իր հերթին արել է հնարավորն ու անհնարը, և միայն նավթի ու գազի շնորհիվ է, որ Ադրբեջանը հնարավոր է դարձրել իր համար ինչ-ինչ բաներ: Իրականում Ադրբեջանի նավթագազային առավելությունը «բացարձակ» չէ և Հայաստանը չնայած այդպիսի ռեսուրսների բացակայությանը, ուներ և ունի իր ռեսուրսները, որոնք ոչ միայն պակաս չեն նավթից ու գազից, այլ ժամանակակից աշխարհի ներկայիս զարգացումների տրամաբանության մեջ նույնիսկ ավելին են:

Հայաստանն ունի մարդկային, տեխնոլոգիական, քաղաքակրթական ահռելի ռեսուրս, որի զարգացման համար պետք է ժողովրդավարություն, պետք է ազատականություն, որի զարգացման համար պետք է օրենքի և իրավունքի միջավայր, ազատ մրցակցություն և անկախ արդարադատություն, կոռուպցիայից զերծ կառավարում: Բաներ, որոնք գետնի տակից չէ, որ պետք է դուրս բերել և չկան, այլ բաներ, որոնք պետք է լինեն մարդկային մտքի և կամքի արգասիք: Դրա շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող էր համարժեք կերպով հակազդել Ադրբեջանի նավթին ու գազին, այլ պարզապես Ադրբեջանը կունենար Հայաստանի հետևից հասնելու կարիք: Սակայն այդ ռեսուրսով հարուստ Հայաստանում իշխանությունը վարել և վարում է մի քաղաքականություն, որը այդ ռեսուրսը պարզապես վերածում է մսխվող ժամանակի, աճող արտագաղթի, փոխարենը՝ այդպիսի ռեսուրսով հարուստ Հայաստանը ընկնում է նավթագազային այն կախվածության մեջ, ինչի մեջ է Ադրբեջանը:

Պարզապես, եթե Ադրբեջանը կախված է իր նավթից ու գազից՝ Հայաստանը իր իշխանության վարած երկու տասնամյակների քաղաքականության հետևանքով կախված է ռուսական նավթից ու գազից: Եվ նավթի ու գազի գնանկումը խնդիրներ առաջացնելով ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի տնտեսության համար, խնդիրների առաջ է դրել նաև Հայաստանի տնտեսությունը՝ կրճատելով Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնք Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչն են: Այսպիսով՝ չզարգացնելով իր ռեսուրսները, Հայաստանն այսօր հայտնվել է մի հակասական վիճակում, երբ մի կողմից ցանկալի է նավթի և գազի գնանկումը, քանի որ դա Ադրբեջանի համար բերում է տնտեսական կարողությունների կորստի, իսկ Ադրբեջանը Հայաստանին պատերազմով սպառնացող պետություն է, մյուս կողմից, սակայն, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ օրինակ՝ 2017 թվականի համար նախատեսված ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի հույսը նաև նավթի գների բարձրացումն ու Ռուսաստանի տնտեսության վիճակի որոշակի բարելավումն է: Ընդ որում, նավթի գները կարող են բարձրանալ, և այս դեպքում, եթե Հայաստանը լինելու է դրանից Ռուսաստանի ստանալիք օգուտի այսպես ասած՝ որոշակի տոկոսների հույսին, ապա Ադրբեջանը նավթի գների բարձրացման դեպքում կմնա իր նավթի ու գազի գնաճից ստացվող ուղղակի օգուտի հույսին:

Այս պարադոքսալ վիճակից Հայաստանն իհարկե այժմ էլ ունի ելք, և երբեք ուշ չէ կատարել համակարգային փոփոխություններ, որոնք Հայաստանի տնտեսությունը դուրս կբերեն Ռուսաստանի նավթի և գազի կախվածությունից, նավթագազային տոկոսների հույսից: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը ներկայումս հույս չի ներշնչում, թե ունի նման փոփոխությունների կամք, ցանկություն և համարձակություն, և կարող է Հայաստանի տնտեսական իրապես լուրջ և խորքային դիվերսիֆիկացիայի համար մի պահ ստորադասել սեփական իշխանական շահերը:

loading...
Լրահոս
«Թող փորձեն»․ Տարոն Մարգարյանը՝ «Ելք»-ի հնարավոր հաղթանակի մասին Տարիներ առաջ այս օրը դաժան ծեծի ենթարկվեց Աշոտ Մանուչարյանը․ մանրամասներ Պայթյուն․ կա 1 զոհ Տեսանյութ / Անսպասելի հարձակում Հյուրանոցում պոռնկատուն է գործել Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել/ լուսանկարներ Տեսանյութ / Աղջիկների ո՞ր թերություններն են խելքահան են անում տղաներին Այս չաղլիկին լքել էր իր ընկերուհին․ ի հեճուկս աղջկա՝ ահա թե ինչ սեքս-սիմվոլի է վերածվել տղան / Լուսանկարներ Սերժ Սարգսյանը կայացրեց որոշումը Հայկական միլիարդների սոցիալական փոսը Միասին ապրող աղջիկների դաշտանային ցիկլը նույնանու՞մ է Կաթնագեղձի քաղցկեղը սպառնում է յուրաքանչյուր 10-րդին․ հետազոտության արդյունքները Ե՞րբ է ավելի վտանգավոր ծննդաբերելը Զինվորի զոհվելու դեպքով ձերբակալված կա 29-ամյա աղջկան կուսությունից զրկելու համար հիվանդանոցին պարտավորեցրել են 800 դոլար փոխհատուցել «Միգուցե պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է»․ ոստիկանության կոշտ արձագանքը ՄԻՊ-ին Պատգամավորի որդուն ԱՄՆ-ում դատապարտել են 27 տարվա ազատազրկման Ուշագրավ դեպք երթուղայինում 10-հազարանոց ավիատոմսերի իրական նպատակը բացահայտված է Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում Որտեղ և ինչ պայմաններում է իր հարսանիքը նշել Սամվել Բալասանյանի որդին Տղան իբր միզում է Երևանի կենտրոնում․ ինչպես են արձագանքում մարդիկ / Զվարճալի տեսանյութ «Դրա տակից դուրս գալո՞ւ ենք». Կարեն Կարապետյան Սերժ Սարգսյանի ծրագիրը, որից տեղյակ է Վիգեն Սարգսյանը Տարոն Մարգարյանը հանդիպել է էրեբունցիների հետ «Հերիք է, հանգիստ թողեք ինձ ու մեր նախագահին»․ դպրոցի տնօրեն Վովա Գասպարյանը պաշտոնանկություն է արել Արտակարգ միջադեպ դատարանում. լեզվաբանը շիշ նետեց ամբաստանյալի դեմքին (տեսանյութ) Մեծ փոփոխություններ են սպասվում Կանդելակին նոր գրառում է արել Մխիթարյանի մասին Ղարաբաղի բանակի հաղորդագրությունը Տարոն Մարգարյան՝ 61,2%, Նիկոլ Փաշինյան՝ 11,5%, Զարուհի Փոստանջյան՝ 3,9%. «Գելափ ինթերնեյշնլ»-ը հրապարակեց հարցման տվյալները (տեսանյութ) Ադրբեջանը բաց տեքստով սպառնում է Երեք զոհ Երևանում՝ ողբերգական վթարի հետևանքով «Ես ու իմ թիմը պատրաստել ենք Երևանի զարգացման նոր ծրագիր, որը կապահովի մեր քաղաքի հետագա առաջընթացը». Տարոն Մարգարյանը՝ էրեբունցիներին Ողբերգական դեպք․ վարորդը ղեկին հանկարծամահ է եղել Սերժ Սարգսյանն անուղղակի հաստատում է, որ անխնա ընտրակաշառք է բաժանվել Ռուսաստանը եւս մեկ խոշոր օբյեկտ է վաճառում Հայաստանում Թաթուլ Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է «Նրանց հետ ուրախ կանցնի». Տարոն Մարգարյանը՝ Փաշինյանի ու Փոստանջյանի մասին / Տեսանյութ «Կարեն Կարապետյանի համար կանայք ուշաթափվում են» ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենի մութ գործերը «Ողբերգություն չէ»․ Բոստանջյանը՝ պատգամավորների տված կաշառքը թանկացումների ձևով ետ կորզելու մասին Ադրբեջանում նախագահին քննադատելու համար բանտ են նստեցնում Երևանը հետաքրքիր է, բնական և տպավորիչ. Երևանը հյուրերի աչքերով. տեսանյութ «Ձեռնարկել միջոցներ` ոչնչացնելու դպրոցի ուսուցիչներին, հատկապես 50-ից ցածր տղամարդկանց»․ գաղտնազերծվել է երիտթուրքերի նամակներից մեկը Պուտինն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ռուս-վրացական բեկում Հայաստանի համար. Ի՞նչ կստացվի Ինչ են հիշեցրել Սերժ Սարգսյանին Տղան նայում էր մերկացող աղջկան․ և ահա թե ինչպես պատժեցին նրան / ֆոտոներ Ինչպես է տղան օյին խաղում լոգախցիկում լողացողների գլխին․ Տեսանյութ 2017թ. ամենասեքսուալ կանայք. Լուսանկարներ «Ահա այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել իմ հերոսուհին»․ Լիլիթ Հարոյան Վիգեն Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը Սեքս սկանդա՞լ, թե՞ ծննդաբերություն․ ինչու է Ամանդա Սեյֆրիդը երկար ժամանակ խուսափում հանրությունից «Դա սեքս չէ, այլ ծաղր ու ծանակ»․ 12 տհաճ պահեր, որոնց մասին ավելի լավ է մոռանալ 17 աղջիկներ, ովքեր հանդգնել են կարճ սանրվածք անել ու չեն փոշմանել / լուսանկարներ Աղջիկները՝ դիմահարդարումից առաջ և հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանը բացեց փակագծերը Ինչն է եղել զինծառայողի մահվան պատճառը. մանրամասներ Այս աստղագուշակը որոշում է մարդու ճակատագիրը 10 ամենատարօրինակ օրենքները, որոնք դժվարությամբ են ենթարկվում տրամաբանությանը ՊՆ զորամասերից մեկում 30-ամյա զինծառայող է մահացել Ադրբեջանի ՊՆ նախարարը հրամայել է պատրաստ լինել ակտիվ մարտական գործողությունների Զինված հարձակում ԱԴԾ ընդունարանում․ կան զոհեր, վիրավոր Միջադեպ ՄԻՊ ասուլիսի ժամանակ / Տեսանյութ Հանուն զարգացող Երևանի «Գեներալների թալանածը հետ բերելը» ատելության խտացված արտահայտություն է»․ փոխնախարար «Մի′ ճպպցրա». կառավարության շենքի առջև իրավիճակը լարված է / Տեսանյութ 53-ամյա տղամարդ է կախվել Ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի հետ Ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը «Պետք է բոլորին պատրաստել պատերազմի». Նորատ Տեր-Գրիգորյանց Ինչո՞ւ է ամուսինը կրակել կնոջ գլխին․ մանրամասներ «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ»․ ինչու են սրանք հայտնվել վարչապետի ուշադրության կենտրոնում Տարոն Մարգարյանը ուղերձով դիմել է երևանցիներին Լարված հարաբերություններ Լոռում Փոխոստիկանապետը վաճառել է ավտոմեքենան «Պոլիտբյուրոն փչացնում է ամեն ինչ»․ Պապյանը՝ պատահական անձանց դեսպան նշանակելու մասին «Ես բանակի սյուներից մեկն եմ, ոնց կարային չհրավիրեին»․ Շմայս