Follow us on facebook facebook.com/newsarm.am

Սաստիկ սառնամանիքներ. մոտ 40 զոհ կա

Եվրոպայում սաստիկ ցրտերի զոհ է դարձել 40 մարդ: Զոհերի մեծ մասը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ սառնամանիքից մահացել է 30 մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Նշվում է, որ Չեխիայում զոհերի թիվը 3 հասել է 6-ի: Երկու մարդ մահացել է Բելառուսում, ևս երկուսը՝ Իտալիայում, որտեղ 82-ամյա թոշակառուն մահացել է իր չջեռուցվող բնակարանում: Եվս մի տարեց մարդ Իտալիայում, դուրս գալով փողոց, ցրտից կորցրել է գիտակցությունը, ընկել և մահացել՝ ստացած վնասվածքների պատճառով:
Նշվում է, որ հիմնականում, Եվրոպայում սառնամանիքների զոհ են դառնում անօթևանները: Օդի անսովոր ցածր ջերմաստիճանը շատ եվրոպական քաղաքներում հանգեցրել է տրանսպորտային կոլապսի:
Նշվում է նաև, որ Ստամբուլի օդանավակայաններում ամենօրյա 1500 չվերթից չեղյալ չի հայտարարվել միայն 300-ը: Դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը քաղաքի եվրոպական և ասիական հատվածների միջև: Սերբիայում դադարեցվել է Դանուբ և Սավա գետերով նավարկությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ևս ցրտից կան մահացածներ: Վերջիններիս թիվն արդեն հասել է 8-ի:

loading...
News line
15
Փակել X