Follow us on facebook facebook.com/newsarm.am

Ծառուկյանն ազատվում է ավելորդ բեռից

Խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ յոթ սարի հետևում չեն, ու պայմանավորված հենց այս՝ երկրի կյանքում ամենևին էլ ոչ երկրորդական նշանակություն ունեցող վերահաս իրադարձությամբ՝ զանազան ԶԼՄ-ների, վերլուծաբանների, քաղաքական տեսաբանների համակ ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես հայաստանյան երբեմնի մեռյալ վիճակում գտնվող ներքաղաքական դաշտն, ուր, պետք է խոստովանել, հատկապես վերջին շրջանում ընթացող պրոցեսներն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ ու դրանցում իրենց մասնակցությունը բերող քաղաքական ուժերի անսովոր ակտիվությամբ:

Համաձայնե՛ք, սակայն, ոչինչ այնքան մեծ աժիոտաժ չի առաջացրել դաշտում, որքան Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն անխուսափելի դարձած վերադարձի թեման. բոլորը՝ գրեթե անխտիր, տարված են հենց այս մտքով ու փորձում են հասկանալ, թե Ծառուկյանը հատկապես ինչու կամ ինչ կերպ է որոշել քաղաքականապես ակտիվանալ: Ինչպես և սպասելի էր, տեսությունների ու կարծիքների պակաս ոչ մի կերպ չի նկատվում, ու ով իրեն դույզն ինչ գրագետ մեկն է կարծում, սեփական պարտքն է համարում կարծիք հայտնել, յուրատեսակ դավադրության տեսություններ մշակել ու դրանք ներկայացնել միայն իր համար հասկանալի լեզվով:

Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել այս երևույթը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. մարդիկ չեն կարողանում կամ չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը պայմանավորված չէ որևիցե արտաքին գործոնով. որոշումն այդ միանգամայն անձնիշխան է, սեփական համոզմունքներից բխած ու, որ ամենակարևորն է, համապատասխան ժամանակի հրամայականին:

Ծառուկյանն իր անցած ուղիով է ապացուցել, որ սեփական որոշումները կայացնում է բացառապես ինքնուրույնաբար ու որևէ մեկով չի պայմանավորում իր քայլերի հաջորդականությունը: Ու եթե, ասենք, մինչ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները Ծառուկյանի ինչ-ինչ քայլերի մեջ կարելի էր նկատել այս կամ այն խոշոր պետական գործչի խորհրդատվական միջամտության որոշ նշույլներ՝ բխած բացառապես Ծառուկյանի կողմից կամովին ստանձնած որոշակի բարոյական, ընկերական պարտավորություններից, ապա հայտնի իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանը միայնակ մնաց իշխանական ողջ մեքենայի առջև, ինքնաբերաբար վերացան նաև բոլոր այն վերոհիշյալ գործոնները, որոնք կարող էին որոշակի ազդեցություն ունենալ նրա վրա:

Այժմ, երբ Ծառուկյանը լիովին զերծ է բոլոր կաշկանդող հանգամանքներից (Ծառուկյանն ամենաբարդ կացությունից փաստացի միայնակ կարողացավ պատվով դուրս գալ՝ շնորհիվ կամքի ուժի ու քաղաքական հեռատեսության), նա կատարելապես ազատ է իր որոշումներում ու քայլերում՝ հաշվետու բացառապես սեփական ժողովրդի առաջ, որևէ խորհրդատու «բարեկամի» կամ մեկ այլ անձի միջամտության կարիք նա չի զգում՝ լիարժեքորեն ազատված լինելով ավելորդ բալաստից: Քանզի Ինչպես կյանքն աներկբայորեն ապացուցեց, բալաստն այդ՝ կարող է խիստ անցանկալի ազդեցություն ունենալ ու որոշ դեպքերում անգամ անդառնալի հետևանքներ թողնել:

Աներկբա է՝ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն անխուսափելի վերադարձը շատերի խաղաքարտերն է իրար խառնելու, շատերին է կանգնեցնելու անլուծելի դիլեմայի առջև՝ դառնալով իսկական փորձաքար բոլոր նրանց համար, ովքեր սովոր են հանդես գալ քաղաքական գործընթացների դիրիժորի դերում. Ծառուկյանն իր ակտիվացմամբ միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու դաշտում՝ ստիպելով բոլորին՝ վերջապես հաշվի նստել սեփական ժողովրդի հետ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

loading...
News line
Women's Ideal Body Types Throughout History The intriguing puzzle of extreme sleepiness 17 THINGS ALL HAPPY COUPLES DO Very funny videos that make you laugh and cry Funniest Video Ever YouTube Top 10 Healthiest Foods In The World The Most Revealing Celebrity Red Carpet Dresses Of All Time Famous People Who Seriously Let Themselves Go 10 Simple Habits to Lose Weight Naturally These 40 Heart Warming Pictures Will Show You What True Love I Top 10 Most Luxurious Trains In The World From Cape Town's beaches and scenic mountain hikes to its best vineyards and hotels: An ultimate guide to the South African hot spot that has it all New opinion poll on election preferences presented by sociologists from KOG institute and Demokratijos projektai Argam Abrahamyan renovating Artashat roads Kindergarden No. 4 is renovated in Artashat Buildings are renovating in Artashat The improvement and landscaping works continue in Artashat Benches are placed in Artashat according to Argam Abrahamyan’s instructions Continue to improve Artashat Playgrounds, fountains, arbours: Renovation of Artashat has started A kindergarden is renovated in Artashat Landscape gardening of Artashat has started “Single window” principle for Artashat residents Fundamentally renovated and partially restored the rooves of buildings Replenishment in Artashat polyclinic Artashat expande the illumination system of streets and yards Argam Abrahamyan kept his promise Artashat is prospering Artashat finds solution to scavenging problem of the town