հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Ծառուկյանն ազատվում է ավելորդ բեռից

Խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ յոթ սարի հետևում չեն, ու պայմանավորված հենց այս՝ երկրի կյանքում ամենևին էլ ոչ երկրորդական նշանակություն ունեցող վերահաս իրադարձությամբ՝ զանազան ԶԼՄ-ների, վերլուծաբանների, քաղաքական տեսաբանների համակ ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես հայաստանյան երբեմնի մեռյալ վիճակում գտնվող ներքաղաքական դաշտն, ուր, պետք է խոստովանել, հատկապես վերջին շրջանում ընթացող պրոցեսներն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ ու դրանցում իրենց մասնակցությունը բերող քաղաքական ուժերի անսովոր ակտիվությամբ:

Համաձայնե՛ք, սակայն, ոչինչ այնքան մեծ աժիոտաժ չի առաջացրել դաշտում, որքան Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն անխուսափելի դարձած վերադարձի թեման. բոլորը՝ գրեթե անխտիր, տարված են հենց այս մտքով ու փորձում են հասկանալ, թե Ծառուկյանը հատկապես ինչու կամ ինչ կերպ է որոշել քաղաքականապես ակտիվանալ: Ինչպես և սպասելի էր, տեսությունների ու կարծիքների պակաս ոչ մի կերպ չի նկատվում, ու ով իրեն դույզն ինչ գրագետ մեկն է կարծում, սեփական պարտքն է համարում կարծիք հայտնել, յուրատեսակ դավադրության տեսություններ մշակել ու դրանք ներկայացնել միայն իր համար հասկանալի լեզվով:

Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել այս երևույթը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. մարդիկ չեն կարողանում կամ չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը պայմանավորված չէ որևիցե արտաքին գործոնով. որոշումն այդ միանգամայն անձնիշխան է, սեփական համոզմունքներից բխած ու, որ ամենակարևորն է, համապատասխան ժամանակի հրամայականին:

Ծառուկյանն իր անցած ուղիով է ապացուցել, որ սեփական որոշումները կայացնում է բացառապես ինքնուրույնաբար ու որևէ մեկով չի պայմանավորում իր քայլերի հաջորդականությունը: Ու եթե, ասենք, մինչ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները Ծառուկյանի ինչ-ինչ քայլերի մեջ կարելի էր նկատել այս կամ այն խոշոր պետական գործչի խորհրդատվական միջամտության որոշ նշույլներ՝ բխած բացառապես Ծառուկյանի կողմից կամովին ստանձնած որոշակի բարոյական, ընկերական պարտավորություններից, ապա հայտնի իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանը միայնակ մնաց իշխանական ողջ մեքենայի առջև, ինքնաբերաբար վերացան նաև բոլոր այն վերոհիշյալ գործոնները, որոնք կարող էին որոշակի ազդեցություն ունենալ նրա վրա:

Այժմ, երբ Ծառուկյանը լիովին զերծ է բոլոր կաշկանդող հանգամանքներից (Ծառուկյանն ամենաբարդ կացությունից փաստացի միայնակ կարողացավ պատվով դուրս գալ՝ շնորհիվ կամքի ուժի ու քաղաքական հեռատեսության), նա կատարելապես ազատ է իր որոշումներում ու քայլերում՝ հաշվետու բացառապես սեփական ժողովրդի առաջ, որևէ խորհրդատու «բարեկամի» կամ մեկ այլ անձի միջամտության կարիք նա չի զգում՝ լիարժեքորեն ազատված լինելով ավելորդ բալաստից: Քանզի Ինչպես կյանքն աներկբայորեն ապացուցեց, բալաստն այդ՝ կարող է խիստ անցանկալի ազդեցություն ունենալ ու որոշ դեպքերում անգամ անդառնալի հետևանքներ թողնել:

Աներկբա է՝ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն անխուսափելի վերադարձը շատերի խաղաքարտերն է իրար խառնելու, շատերին է կանգնեցնելու անլուծելի դիլեմայի առջև՝ դառնալով իսկական փորձաքար բոլոր նրանց համար, ովքեր սովոր են հանդես գալ քաղաքական գործընթացների դիրիժորի դերում. Ծառուկյանն իր ակտիվացմամբ միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու դաշտում՝ ստիպելով բոլորին՝ վերջապես հաշվի նստել սեփական ժողովրդի հետ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

loading...
Լրահոս
Խմած կինը փորձում է բռնաբարել տղամարդուն․ Տեսանյութ 18+ Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով 16 մարդ է զոհվել Կարեն Կարապետյանը խթանում է նոր դարաշրջանի մուտքը Հայաստան Ինչ է կատարվում Ռուսաստանի դպրոցներում․ ֆոտոշարք Աղջկա դին հայտնաբերվել է. սպանողը ցույց է տվել սպանության վայրը Ինչ է փորձում պոկել Պուտինը․ ինչ կապ ունի դա Հայաստանի ու Ղարաբաղի հետ Եղանակը՝ առաջիկա օրերին Բացահայտվել է Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանությունը Ի՞նչ խնդիրներ ունի Բեգլարյանը իշխանությունների հետ Դատապարտյալների հիվանդանոց մարմնավաճառնե՞ր են բերվել․ հիմնարկի փակման իրական պատճառը Աղմկահարույց դեպք. կիզակետում են դպրոցի տնօրենն ու նրա մայրը Խմած ռուս աղջիկները՝ բնության գրկում. Տեսանյութ Ի՞նչը դուր չի եկել Միքայել Մինասյանին Ովքեր են աշխատում Կարեն Կարապետյանի դեմ Սպանություն Երևանում Ինչ են խլել Սուրիկ Խաչատրյանից Ուրվագծվում է ՀՀԿ ցուցակի առաջին եռյակը Արփինե Հովհաննիսյանի ունեցվածքը «Ու՞մ է պետք լինելու այն հողը, որի վրա ոչ ոք չի ապրելու». Սերժ Սարգսյան ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ․ Վաշինգտոնում ամբոխը ջարդ ու փշուր է անում խանութների ապակիներն ու մեքենաները Գայլերը օգնության են հասնում մարդուն ու պաշտպանում արջից Հուզումներ ու անկարգություններ Վաշինգտոնում․ տասնյակ ձերբակալվածներ կան Ղարաբաղին ժամանակ է տրվել Ազերի պորտապարուհու անզուգական կատարումը․ Տեսանյութ Բլեֆ է. չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է ծրագրված Oլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ նախագահի հրավերով վերադարձել է Հայաստան (տեսանյութ) ԻԳԻԼ-ը ոչնչացրել է Պալմիրայի ամֆիթատրոնի շենքը Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը «Ելք»-ը ՀՀԿ-ին անականկալ կբերի Ընտրություններ կեղծողը արտագաղթել է ԱՄՆ Ահա թե ինչպես է պետք տաքսի կանգնեցնել․ Տեսանյութ Աղջիկը փողոցից նստել է անհայտ տաքսի և այլևս տուն չի վերադարձել. Հայտնաբերվել է նրա դին Կարեն Կարապետյանն այցելեց Ամերիկյան համալսարան ◙ Զարմանահրաշ լուսանկարներ՝ Էկվադորի անտառներում ապրող ցեղի առօրյայից «Ես թուրքերից չեմ վախմ, ես հայերից եմ վախմ»․ զինվորն անկեղծանում է «Իմ խոսքը միշտ էլ դաժան է լինում, որի պատճառով սարսափի մեջ են ընկնում» Սաշիկ Սարգսյան․ «Կարող ա՞ գիտեք գալիվուդյան աստղ եմ»․ Տեսանյութ ՀՀԿ-ն սպասում է Մոսկվայի հրահանգին Մեկնարկել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը․ ուղիղ միացում Մետրոյում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա Ավտոմատավորների հայտնվելը կառավարությունում՝ չի մեկնաբանվել Մոդել Էմիլի Ռատայկովսկին կրքոտ տեսանյութ է հրապարակել Նախարարի անկեղծացումը Հայերին պատանդ էին պահել․ նոր փաստեր Լավրովը «կատոկել է» ադրբեջանցիներին Ինչպես ճիշտ մերսել ազդրի հետին մակերևույթը․ Տեսանյութ Խայտառակ վիճակ Որոնք են հայ աղջիկների երազանքները․ Տեսանյութ Ծեծռկտուք խորհրդարանում․ մասնակցել են նաև կանայք․ Լուսանկարներ Հաջորդ պատերազմի օրն ու ժամը կորոշի Մոսկվան Բացառիկ տեղեկություն Ագուլիսի կոտորածից Արամեն նոր տեսահոլովակ է ներկայացրել Մերկ աղջիկը Խարկովի մետրոյում շոկի է մատնել ուղևորներին․ Տեսանյութ Օրվա կադրը՝ 5000 դրամանոցի վրա «Ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը»․ զոհված զինվորի հոր բաց նամակը նախագահին Պայթեցրել են հայ քրեական հեղինակության մտերմուհու ավտոմեքենան․ տեսանյութ Վարձու մարդասպան Սերժ Սարգսյանի դե՞մ. ինչով է պայմանավորված ուժեղացված հսկողությունը Պաշտոնյա է պաշտոնանկ արվել Նոր վերաբաշխում Բախումներ Վաշինգտոնում Թրամփի հակառակորդների ու ոստիկանության միջև Մեքենան ընկել է գետը. կան տուժածներ Սկանդալային հայ մոդել Գայանայի նոր տեսանյութը 2018-ի՝ օդից կախված խորհրդարանը Մոսկվան պատասխան է պատրաստում Սերժ Սարգսյանին Միհրան Պողոսյանին զգուշացվելու է Նոր Nokia սմարթֆոնով ընկույզ են ջարդել (տեսանյութ) Սուրենյանը հայտնում է տաքացման մասին Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցը Սա քեզ, սա ինձ, սա` Օստապ Իբրահիմովիչին Քաղաքապետի մեքենաները «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ. «Սարգիս Հարությունյանը կոմպրոմատներ է հավաքել» Լավ լուր․ գործունեության այս տեսակներն ազատվել են հարկերից Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զ․ Փոստանջյանին Կարեն Կարապետյանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում. Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել Այս մասնագիտությանը երանի կտան շատ տղամարդիկ․ Տեսանյութ Շների 10 ամենավտանգավոր ցեղատեսակները․ Տեսանյութ Իսլամական պետության պարագլուխների մեծ մասը ոչնչացված է Փաստաբանի վրա հարձակված դատախազը կաթողիկոսի եղբորորդի՞ն է «Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել»․ ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Արշակ Զաքարյանին