Follow us on facebook facebook.com/newsarm.am

Վարդան Պետրոսյանի դրվագի բացահայտումը

Հակոբ Բադալյան, «ԼՐԱԳԻՐ»

Պաշտպանության նախարարությունում Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Այդ հանգամանքը ուշագրավ է օրերս հանրային մեծ աղմուկ բարձրացրած տոնական մի հաղորդաշարի ֆոնին, որ հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ եւ իրականացվում է ՊՆ հովանու ներքո: Խոսքը «Մարտիկ» հաղորդաշարի մասին է՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ:
Դրվագը պատկերում էր իբրեւ թե առաջնագծում հայկական դիրք, որտեղից Վարդան Պետրոսյանը իբր թե թուրքերեն հայհոյում եւ ինչ-որ բաներ է խոսում ադրբեջանական դիրքերից կրակողների հետ, որից հետո կրակը դադարում է:
Ցուցադրված հատվածը ոչ միայն միարժեք չէր ընդունվել հանրության տարբեր շրջանակներում, այլ դարձել էր Վարդան Պետրոսյանի հասցեին սուր, ընդհուպ կոշտ եւ կոպիտ արձագանքների պատճառ:
Հաղորդաշարի հեղինակները հետո տվեցին պարզաբանում, թե դա բեմադրություն էր, մտացածին դրվագ, որեւէ խոսք չկա իրական առաջնագծի մասին, նկարահանումը եղել է բոլորովին այլ տեղում, թե՛ կրակոցներն են «հնարովի», թե՛ «պատասխանող ադրբեջանցիները»:
Տեսանյութն ուշադիր դիտելու դեպքում հավանաբար հնարավոր կլիներ իսկապես նկատել տարրեր, որոնք կասկած կառաջացնեին, թե արդյոք այն իսկապես առաջնագծի դիտակետից է: Օրինակ, ինչպես հաղորդաշարի հեղինակներն են նշել` դիտակետի բավական մեծ, պատուհանի չափ բացվածքը, ինչն իհարկե առաջնագծում չի կարող լինել այդպիսի չափի:
Բայց, մյուս կողմից, հանրությունն իհարկե պարտավոր չէ լինել այդ աստիճան մասնագիտորեն նրբանկատ եւ ուշադիր, ըստ այդմ առաջ եկած սուր արձագանքները ամենեւին էլ «դատարկ տեղից» չէին: Թեւպետ, հաղորդման հեղինակների քայլն այդպիսով փաստորեն աշխատում է, այսինքն բեմադրությունը մարդիկ իսկապես ընկալել են իբրեւ իրականություն: Մյուս կողմից, այդ դեպքում ստացվում է, որ «չի աշխատել» հումորը, կամ չի եղել այդպիսին ընդհանրապես, քանի որ դրվագը ծիծաղելի չէ, նույնիսկ դրան մասնակից դարձած զինվորների համար:
Այստեղ առկա է Հայաստանի համար լուրջ խնդիր` հեռուստատեսությունում իրապես ինտելեկտուալ հումորի բացակայությունը: Իսկ երբ այդքան էլ չհաջողված, վատ մշակված, թող տափակաբանություն չթվա` հում հումոր է մատուցվում պատերազմի առաջնագծի վերաբերյալ, ապա այստեղ արդեն սուր եւ կոշտ արձագանքների առատությունից թե զարմանալ պետք չէ, թե նաեւ նեղանալ:
Ավելին, թերեւս պետք է ներողություն խնդրել հանրությունից, այդպիսի թյուրիմացություն առաջացնելու համար:
Սակայն, խնդիրն անկասկած շատ ավելի լայն է, եւ բանը միայն հաղորդման ակնհայտորեն չստացված դրվագը չէ:
Հայաստանի պարագայում անհրաժեշտ է ձեւավորել պատերազմի կամ առաջնագծի «էթիկա» հասկացությունը: Հայաստանը պատերազմող պետություն է, ոչ թե երկիր կամ հայրենիք, այլ պետություն: Բոլոր առարկություններն ուղղակի վերացնում է ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը, որը հերոսաբար զոհվեց ապրիլի պատերազմում` պաշտպանելով Հայաստանի սահմանը, որովհետեւ Արցախը Հայաստան է:
Հայաստանը պատերազմող պետություն է, եւ առաջնագիծը պետական սահման է` պատերազմող պետության սահման, որը պահանջում է մոտեցումների, անգամ լուսաբանման առանձնահատուկ լրջություն: Ազգը, հասարակությունն առանց ավելորդ «ցավդ տանեմների», «դուխովների» եւ համանման «բառակապակցությունների» էլ ապրում է սահմանը պահող իր զինվորով ու սպայով, ապրում է այնպես ու այնքան, որ չունի այդ ապրումն ուժգնացնելու ավելորդ գեղարվեստական-հուզականության կամ «ախպերականության» անհրաժեշտություն:
Ըստ այդմ, հումորով կամ «լրջորեն» որեւէ մեկը թող չփորձի «մասնագիտանալ» այդ առաքելության վրա:
Կա հակառակի անհրաժեշտությունը` ցույց տալ, թե որքան լուրջ է Հայաստանի սահմանին կանգնած հայկական զինուժի առաքելությունը պետական իմաստով, եւ ըստ այդմ ինչպիսի պետական առաքելություն եւ մտածողություն է պահանջում այդ առաքելությունը թիկունքից, թիկունքում:
Զինուժը պետք է պետականությունը տարածի սահմանից թիկունք, ոչ թե թիկունքի «հուզական ռազմա-հայրենասիրությունը» տարբեր ժամանցային կամ կենացային ֆորմատներով հանվի սահման:
Սա խնդիր է, որ պետք է դառնա Հայաստանի պաշտպանական գերատեսչության առաջնահերթություն, հատկապես ազգ-բանակ հայեցակարգի հռչակման պարագայում: Ազգ-բանակ հայեցակարգը պետք է ենթադրի ոչ թե բանակի «ֆիդայականացում»` մտածողության եւ նաեւ հանրային ընկալումների իմաստով, այլ պետական ինստիտուցիոնալության խորացում` առաջնագծից մինչեւ թիկունք:
Հայաստանի սահմանին լուծվում են խնդիրներ, որոնք ունեն աշխարհքաղաքական նշանակություն, եւ դրանք հնարավոր չէ համարժեք ու արդյունավետ սպասարկել «կենացային հայրենասիրությամբ»: Դրանք պահանջում են պետականություն, պետական մտածողություն թե զինվորի, թե քաղաքացու մակարդակում:
Մնացյալը, այդ թվում նաեւ ինտելեկտուալ, որակյալ, հանրային թյուրիմացությունների տեղիք չտվող հումորն ու ժամանցը, այդ մտածողության մեջ իրենց տեղն ու դերը կգտնեն ինքնաբերաբար:

loading...
News line
Women's Ideal Body Types Throughout History The intriguing puzzle of extreme sleepiness 17 THINGS ALL HAPPY COUPLES DO Very funny videos that make you laugh and cry Funniest Video Ever YouTube Top 10 Healthiest Foods In The World The Most Revealing Celebrity Red Carpet Dresses Of All Time Famous People Who Seriously Let Themselves Go 10 Simple Habits to Lose Weight Naturally These 40 Heart Warming Pictures Will Show You What True Love I Top 10 Most Luxurious Trains In The World From Cape Town's beaches and scenic mountain hikes to its best vineyards and hotels: An ultimate guide to the South African hot spot that has it all New opinion poll on election preferences presented by sociologists from KOG institute and Demokratijos projektai Argam Abrahamyan renovating Artashat roads Kindergarden No. 4 is renovated in Artashat Buildings are renovating in Artashat The improvement and landscaping works continue in Artashat Benches are placed in Artashat according to Argam Abrahamyan’s instructions Continue to improve Artashat Playgrounds, fountains, arbours: Renovation of Artashat has started A kindergarden is renovated in Artashat Landscape gardening of Artashat has started “Single window” principle for Artashat residents Fundamentally renovated and partially restored the rooves of buildings Replenishment in Artashat polyclinic Artashat expande the illumination system of streets and yards Argam Abrahamyan kept his promise Artashat is prospering Artashat finds solution to scavenging problem of the town