հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Վարդան Պետրոսյանի դրվագի բացահայտումը

Հակոբ Բադալյան, «ԼՐԱԳԻՐ»

Պաշտպանության նախարարությունում Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Այդ հանգամանքը ուշագրավ է օրերս հանրային մեծ աղմուկ բարձրացրած տոնական մի հաղորդաշարի ֆոնին, որ հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ եւ իրականացվում է ՊՆ հովանու ներքո: Խոսքը «Մարտիկ» հաղորդաշարի մասին է՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ:
Դրվագը պատկերում էր իբրեւ թե առաջնագծում հայկական դիրք, որտեղից Վարդան Պետրոսյանը իբր թե թուրքերեն հայհոյում եւ ինչ-որ բաներ է խոսում ադրբեջանական դիրքերից կրակողների հետ, որից հետո կրակը դադարում է:
Ցուցադրված հատվածը ոչ միայն միարժեք չէր ընդունվել հանրության տարբեր շրջանակներում, այլ դարձել էր Վարդան Պետրոսյանի հասցեին սուր, ընդհուպ կոշտ եւ կոպիտ արձագանքների պատճառ:
Հաղորդաշարի հեղինակները հետո տվեցին պարզաբանում, թե դա բեմադրություն էր, մտացածին դրվագ, որեւէ խոսք չկա իրական առաջնագծի մասին, նկարահանումը եղել է բոլորովին այլ տեղում, թե՛ կրակոցներն են «հնարովի», թե՛ «պատասխանող ադրբեջանցիները»:
Տեսանյութն ուշադիր դիտելու դեպքում հավանաբար հնարավոր կլիներ իսկապես նկատել տարրեր, որոնք կասկած կառաջացնեին, թե արդյոք այն իսկապես առաջնագծի դիտակետից է: Օրինակ, ինչպես հաղորդաշարի հեղինակներն են նշել` դիտակետի բավական մեծ, պատուհանի չափ բացվածքը, ինչն իհարկե առաջնագծում չի կարող լինել այդպիսի չափի:
Բայց, մյուս կողմից, հանրությունն իհարկե պարտավոր չէ լինել այդ աստիճան մասնագիտորեն նրբանկատ եւ ուշադիր, ըստ այդմ առաջ եկած սուր արձագանքները ամենեւին էլ «դատարկ տեղից» չէին: Թեւպետ, հաղորդման հեղինակների քայլն այդպիսով փաստորեն աշխատում է, այսինքն բեմադրությունը մարդիկ իսկապես ընկալել են իբրեւ իրականություն: Մյուս կողմից, այդ դեպքում ստացվում է, որ «չի աշխատել» հումորը, կամ չի եղել այդպիսին ընդհանրապես, քանի որ դրվագը ծիծաղելի չէ, նույնիսկ դրան մասնակից դարձած զինվորների համար:
Այստեղ առկա է Հայաստանի համար լուրջ խնդիր` հեռուստատեսությունում իրապես ինտելեկտուալ հումորի բացակայությունը: Իսկ երբ այդքան էլ չհաջողված, վատ մշակված, թող տափակաբանություն չթվա` հում հումոր է մատուցվում պատերազմի առաջնագծի վերաբերյալ, ապա այստեղ արդեն սուր եւ կոշտ արձագանքների առատությունից թե զարմանալ պետք չէ, թե նաեւ նեղանալ:
Ավելին, թերեւս պետք է ներողություն խնդրել հանրությունից, այդպիսի թյուրիմացություն առաջացնելու համար:
Սակայն, խնդիրն անկասկած շատ ավելի լայն է, եւ բանը միայն հաղորդման ակնհայտորեն չստացված դրվագը չէ:
Հայաստանի պարագայում անհրաժեշտ է ձեւավորել պատերազմի կամ առաջնագծի «էթիկա» հասկացությունը: Հայաստանը պատերազմող պետություն է, ոչ թե երկիր կամ հայրենիք, այլ պետություն: Բոլոր առարկություններն ուղղակի վերացնում է ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը, որը հերոսաբար զոհվեց ապրիլի պատերազմում` պաշտպանելով Հայաստանի սահմանը, որովհետեւ Արցախը Հայաստան է:
Հայաստանը պատերազմող պետություն է, եւ առաջնագիծը պետական սահման է` պատերազմող պետության սահման, որը պահանջում է մոտեցումների, անգամ լուսաբանման առանձնահատուկ լրջություն: Ազգը, հասարակությունն առանց ավելորդ «ցավդ տանեմների», «դուխովների» եւ համանման «բառակապակցությունների» էլ ապրում է սահմանը պահող իր զինվորով ու սպայով, ապրում է այնպես ու այնքան, որ չունի այդ ապրումն ուժգնացնելու ավելորդ գեղարվեստական-հուզականության կամ «ախպերականության» անհրաժեշտություն:
Ըստ այդմ, հումորով կամ «լրջորեն» որեւէ մեկը թող չփորձի «մասնագիտանալ» այդ առաքելության վրա:
Կա հակառակի անհրաժեշտությունը` ցույց տալ, թե որքան լուրջ է Հայաստանի սահմանին կանգնած հայկական զինուժի առաքելությունը պետական իմաստով, եւ ըստ այդմ ինչպիսի պետական առաքելություն եւ մտածողություն է պահանջում այդ առաքելությունը թիկունքից, թիկունքում:
Զինուժը պետք է պետականությունը տարածի սահմանից թիկունք, ոչ թե թիկունքի «հուզական ռազմա-հայրենասիրությունը» տարբեր ժամանցային կամ կենացային ֆորմատներով հանվի սահման:
Սա խնդիր է, որ պետք է դառնա Հայաստանի պաշտպանական գերատեսչության առաջնահերթություն, հատկապես ազգ-բանակ հայեցակարգի հռչակման պարագայում: Ազգ-բանակ հայեցակարգը պետք է ենթադրի ոչ թե բանակի «ֆիդայականացում»` մտածողության եւ նաեւ հանրային ընկալումների իմաստով, այլ պետական ինստիտուցիոնալության խորացում` առաջնագծից մինչեւ թիկունք:
Հայաստանի սահմանին լուծվում են խնդիրներ, որոնք ունեն աշխարհքաղաքական նշանակություն, եւ դրանք հնարավոր չէ համարժեք ու արդյունավետ սպասարկել «կենացային հայրենասիրությամբ»: Դրանք պահանջում են պետականություն, պետական մտածողություն թե զինվորի, թե քաղաքացու մակարդակում:
Մնացյալը, այդ թվում նաեւ ինտելեկտուալ, որակյալ, հանրային թյուրիմացությունների տեղիք չտվող հումորն ու ժամանցը, այդ մտածողության մեջ իրենց տեղն ու դերը կգտնեն ինքնաբերաբար:

loading...
Լրահոս
Տեսանյութ / «Մեր նախագահները միշտ ԿԳԲ-ի հետ են աշխատել եւ խոսել են ժողովրդավարությունից»․ Պարույր Հայրիկյան Ոստիկանության օպերլիազորն ու նրա հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Երևանում մերսումները զուգորդվել են սեռական գործողություններով․ սրահի տերն ազատազրկվեց Սևանի բնակչին սպառնացել են «տրուբին նստեցնել». Փաշինյանը հրապարակել է Գլխավոր դատախազին ուղղված դիմումը Տեսանյութ 18+ / Մերկ կուրծք և կոնֆետներ․ Femen-ի ակտիվիստուհին Կիեւում ցույց է արել Ընտրե՛ք պատկերներից մեկն ու իմացեք՝ ով եք ձեր ամուսնու համար Ինչու է Պուտինը համատեղել Հայաստանի ու Իսրայելի ղեկավարների հետ հանդիպումը Միհրան Հարությունյանը Հայաստանում պատրաստվում է իր հարսանիքին Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավորները մի խումբ երիտասարդների դաժան ծեծի են ենթարկել 26-ամյա արգենտինացին 46 հազար դոլար է ծախսել՝ էլֆ դառնալու նպատակով Սարգսյան-Պուտին հանդիպման խորհրդավոր «ուղեկիցը» Համացանցում է հայտնվել Երևանում «Յաշիկի» և տաքսու բախման տեսանյութը Կիսամերկ երեխաների մասնակցությամբ անցկացված շոուն զայրացրել է հանդիսատեսին Էդիկ Օսետրինայի որդուն հրաժարվել են «օրենքով գող» ճանաչել (լուսանկարներ) Զոհեր և վիրավորներ. խանդի հողի վրա մասսայական սպանդ՝ Ռուսաստանում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից ու ողջ մնացել Դեմի Ռոուզն ամբողջովին մերկացել է Բողոք. Այս կինն ամբողջովին մերկացավ և տեղադրեց իր լուսանկարները համացանցում «Ապ ջան, Արսենին կանչել ես, որ ի՞նչ անես». ո՞ւմ և ի՞նչ է ապացուցում Արթուր Պետրոսյանը «Ուրվագիծ»՝ Հրանտ Բագրատյանի հետ Շոկային ծես, որը Բրազիլիայում անում են մինչև հիմա. 18+ Ռուս քաղաքագետը մեկնաբանում է Սարգսյանի անակնկալ այցը Մոսկվա Կյանքն՝ առանց դաշտանի․ ինչու հումակերներն ամսականներ չեն ունենում Ուտելուց հետո լողանալը վնասակար է․ ահա թե ինչու Ատամի մածուկը, հնարավոր է, դարի հանցավոր համաձայնությունն է․ մեզ թունավորում են Ընտրեք պատկերներից մեկն ու իմացեք՝ ինչ է ձեզ սպասվում Կատարյալ հետույք մեկ շաբաթում. 13 վարժություն Ինչու է Լիդուշիկը որոշել գնալ Հայաստանից Սիրուշոն՝ Ղարաբաղում․ լուսանկարներ ԵԱՏՄ հետ համաձայնագիրը Թուրքիային Տիգրան Սարգսյա՞նն է առաջարկել Սաակաշվիլին` Սիրադեղյանի հետքերով Ինչու՞ հանկարծ շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջվա քրեական բախման լուրը Բաղմանյանի ճանկերը չե՞ն հասնի ԱԱԾ պետին. նոր զարգացում՝ դատարանի նախագահի գործով Օկսանա Կանավալովան ֆիտնեսի այցելուներին ոգեշնչում է իր կազմվածքով (տեսանյութ, լուսանկարներ 18+) Կնոջ անմոռանալի բույրը Հայ երգչուհի Աթենա Մանուկյանը բաց դեկոլտեով ընդգծել է իր շքեղ կուրծքը․ լուսանկար Տարոն Մարգարյանի շնորհավորանքը չեմպիոններին Չորս ահազանգ այն մասին, որ հարաբերություններում պետք է վերջակետ դնել 17-ամյա աղջկա անհաջող թռիչքի ու գետն ընկնելու տեսագրությունը հայտնվել է համացանցում (տեսանյութ) Ամուսնալուծված տղամարդու ամենաազնիվ խոստովանությունը Հորոսկոպի 4 կանայք, որոնք պարզապես խելքահան են անում տղամարդկանց Աշխարհի տարբեր երկրների կին բանտարկյալները (լուսանկարներ) Ռուս աղջիկը ստել է, որ Միհրան Հարությունյանը ծեծել է իրեն. քրգործի հարուցումը մերժվել է «Չեղած բանի մասին չեմ պատրաստվում պարզաբանում տալ». ոստիկաններն այցելել են Շշերի Մելոյին ԹԵՍՏ. Այս նկարը կբացահայտի՝ ինչ մտածելակերպ ունեք․ կանացի՞, թե՞ տղամարդկային 7 հանճարեղ լուծում․ ինչպես գեղեցիկ սանրվածք անել, երբ դուրս գալուն 5 րոպե է մնացել Աբսուրդային սյուրպրիզներ Հայաստանի համար Պարզվել են 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները Աշոտ Մանուչարյանը՝ Սերժ Սարգսյանի ՌԴ մեկնելու մասին Հղիությանն առնչվող 8 սնահավատություն, որոնք գիտությունը հաստատել է Աբխազները կտրել են հայ պետավտոտեսուչ Ալբերտ Զեբելյանի ականջը Ռուս-ադրբեջանական նոր գործարքի վտանգավոր ուրվականը 18 լուսանկար, որոնցից հետո ինտերնետն այլևս նախկինը չէ 10 հարց, որ ցանկալի է իրար տաք մինչ ամուսնանալը Հրապարակվել է «Սալոր հավաքող աղջկա» էրոտիկ շարքի շարունակությունը Բուռն սեքսի պատճառով 17-ամյա բաշկիրուհին հայտնվել է վերակենդանացման բաժնում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց ԵՏՄ-ից դուրս գալու իր ճանապարհը 15 աստղեր, որոնք չեն ծերանում Խաչիկ Ալիզյանը շտապօգնության մեքենայի սրահում մահացել է Հարութ Բալյանի և Սուպեր Սաքոյի զուգերգը նոր ռեկորդներ է սահմանում «Կարգին»-ի լավագույններից Անահիտ Հարությունյանը՝ սիրելիի հետ անկողնային լուսանկարի մասին Պուտինը որոշել է. Սերժ Սարգսյանը գնում է Պրեմիերա․ Արայիկ Ավետիսյան - «Դու իմ կյանքն ես» Հայաստանի տուրիզմի միտումները փոխվում են. պոպուլյարություն են վայելում կարճատև տուրերը Սարգսյանը հանդիպելու է Պուտինի հետ․ ինչ է սպասվում Քայլի Ջենների նոր լողազգեստը և «անկեղծ» բիկինին. լուսանկարներ Ադրբեջանական դպրոցում 3 տղաներ տարիներ շարունակ բռնաբարել են համադասարանցի աղջկան Երկրաշարժ Իտալիայում․ կան զոհեր Աբրահամյանն իր բիզնեսներն Ալեքսանյանի՞ն է վաճառում Ինչպես ազատվել դաշտանային ցավերից. օգտակար խորհուրդներ գինեկոլոգից Խմեք այս ըմպելիքը ձվարանի կիստայի և արգանդի միոմայի դեպքում. արդյունքը մի քանի օրում կերևա Ղարաբաղյան գոտու ապառազմականացումը գերտերությունների օրակարգում է Եթե երազում մահացած մարդու եք տեսել... ԱԻՆ-ը նոր տվյալներ է հայտնում Վրաստանում տեղի ունեցած վթարից, որից Հայաստանի քաղաքացիներ են տուժել «Լավ, մի երկու ամիս էլ սենց ձգեցիք, հետո՞» Ոտքերն ու աջ ձեռքը ականի պայթյունից կորցրած մայորը ռեկորդ է սահմանել (տեսանյութ) Դիրքեր, որոնք կլուծեն բոլոր խնդիրներն անկողնում (լուսանկարներ 18+) Ահա թե ինչ են նշանակում հետույքի վրայի փոսիկները Այն, ինչ հայտնաբերեցին Սալվադոր Դալիի գերեզմանում, ցնցեց բոլորին
15
Փակել X