Follow us on facebook facebook.com/newsarm.am

Անսպասելի շրջադարձ․ պատվիրատուն Ապե՞րն է

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 27-ի համարում

Տիգրան Նաղդալյանի գործի դատաքննությունը վերաքննիչ դատարանում ոմանց համար չափազանց անցանկալի ընթացք է ստանում: Թե ինչու հանկարծ ամբաստանյալները սկսեցին ներկայացնել Արմեն Սարգսյանի մեղքը հերքող հանգամանքներ, այլ խոսակցության նյութ է:

Նկատենք միայն, որ Սարգսյանի արդարացման դեպքում նրանցից ոչ մեկի մեղքը ոչ թեթեւանում է, եւ ոչ էլ ծանրանում: Այսինքն, նրանք դրանում շահ չունեն: Քիչ հավանական է նաեւ իշխանամետ լրատվամիջոցների վարկածը, թե՝ նրանց վրա «աշխատել են»: Աշխատողները, նախեւառաջ, առաջին ատյանում կաշխատեին, բացի այդ՝ նրանց վրա աշխատելն այսօր դյուրին չէ՝ նրանք լավ մեկուսացված են եւ վերահսկելի են իշխանությունների կողմից: Առավել հավանականն այն է, որ առաջին ատյանում ամբաստանյալներին տրված խոստումները նրանց կարծիքով չեն կատարվել, ուստի նրանք որոշել են վերաքննիչում ասել ճշմարտությունը:

Երեկ ճշմարտությունն ասելու հերթը Գեղամ Շահբազյանինն էր: Դատավարության մասնակիցների հարցերին տրված նրա պատասխաններն անակնկալի բերեցին ոչ միայն 3 մեղադրողներին, այլեւ 3 դատավորներին, որոնք նման շրջադարձի հավանաբար չէին սպասում: Հենվելով Շահբազյանի այն ցուցմունքի վրա, որտեղ նա ասում էր, թե Լյովան առաջարկել էր 50 հազարով կատարել սպանությունը, իսկ Ապերը գումարի չափը բարձրացրեց 100 հազարի, Ա. Սարգսյանը հարցրեց. «Բա չմտածեցի՞ր՝ հո հիվանդ չի՞ էս Արմեն Սարգսյանը, որ Լյովայի 50 հազարից հրաժարվեց, Ապերի 100 հազարին համաձայնեց»:

Գեղամ Շահբազյանն ասաց. «Բացի էդ պահը էլի շատ պահեր կային, որ ես չէի հավատում Ապերի ասածին, թե դու ես փողը տվողը»: Մասնավորապես, իրեն կասկածի տեղիք է տվել այն, որ հենց սպանության օրը Ապերը չի տվել փողը՝ ձգձգել է, իր հետ գնացել է Արարատ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե դեկտեմբերի 30-ին, որ Ապերի հետ եկել էին իր տուն՝ փողը տանելու, Գեղամը, որ մեքենայի մեջ նստած էր, չի՞ տեսել իրեն՝ ինքն Ապերին ուղեկցել է մինչեւ մեքենան, անգամ դարպասից դուրս է եկել: Պարզվեց՝ Գեղամը ոչ միայն տեսել է, այլեւ նրանց խոսակցությունն էլ է լսել. «Ապերն ասում էր՝ կբերեմ կտամ, մինչեւ ամսվա վերջ կտամ»: Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին:

Արմեն Սարգսյանը շվարեց. «Բա, ինչո՞ւ առաջին ատյանում չէիր ասում, Գեղամ, ինչո՞ւ բերիր այստեղ հասցրիր»: «Չէին հարցնում՝ չէի ասում»,- արդարացավ Շահբազյանը: Հարցերին պատասխանելիս Գեղամ Շահբազյանն այլ մանրամասներ էլ պատմեց: Նախ, ասաց, որ երբ Լյովան հրաժարվեց պատվերից, ոչ թե ինքն է գնացել Ապերի մոտ եւ առաջարկել, որ նա Արմենից ճշտի պատվերը, այլ Գրիգոր Պետրոսյանին պատմել է իր եւ Լյովայի խոսակցության մասին, վերջինս էլ պատմել է Ապերին: Արտասահմանից վերադառնալուց հետո Ապերն իրեն կանչել է, խոսել են 2 գործերի մասին (կարճված), հետո Ապերը հարցրել է` «էդ ի՞նչ գործա ասել Լյովան» եւ խոստացել է ճշտել ու իրեն պատասխանել՝ անե՞ն, թե՞ ոչ:

Գեղամը ենթադրեց, որ Ապերն իր փողային հնարավորություններն էր ճշտելու: Իսկ թե ինչու են ավանսով սպանություն արել, ասաց, որ իրենք Ապերի նկատմամբ վստահություն ունեին՝ մինչ այդ նա պարտաճանաչ վճարել էր: Ընդհանրապես «հարուստ տղա էր»՝ փող, լավ մեքենաներ ուներ: Խումբը ձեւավորվել էր Ապերի ցանկությամբ՝ «գողություն, ավազակություն» անելու նպատակով: Ապերը ոչ միայն հանցագործությունների պատվերն էր տվել, այլեւ ասել էր, թե ինչ պատճառով են խփելու Նաղդալյանին, իսկ երբ Գեղամը հարցրել էր Ապերին, թե՝ Արմե՞նն է պատվիրատուն, վերջինս ասել էր. «Արմենի անունը չտաս, ես իմ մորաքրոջ տղայի վրեժն եմ լուծել»:

Ցուցմունքն այնքան անսպասելի էր, որ մեղադրողներն ու դատավորները ձեռուոտ ընկան: Մեկ հարցնում էին՝ նախաքննության ժամանակ ազա՞տ ես կամքդ արտահայտել («այո»), մեկ ճշտում էին. «Իսկ հիմա մտքովդ անցնո՞ւմ է, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է»: Պատասխանը հստակ էր. «Չէ, չի անցնում»: Հետո ասածները հաստատելու համար ասաց. «Թե մի սուտ բան եմ ասում, թող հելնի չորսից մեկն ասի, որ սուտ է»: Ոչ ոք ծպտուն չհանեց: Շահբազյանի կարծիքով, իր նախորդ ցուցմունքները շատ չեն տարբերվում վերաքննիչում ասածից՝ ուղղակի այն ժամանակ ուզեցել է տղերքին օգնի, մտածել է, որ այդպես ասի՝ լավ կլինի, բայց լավ չի եղել, ինչ-որ մանրամասներ չի ասել:

Նա եւս հաստատեց Ֆելիքս Առուստամյանի ասածը, որ Տիգրան Նաղդալանին իրենցից բացի այլ հետեւողներ էլ կային՝ մի «Նիվա» եւ «Վոլգա»: Եվ չնայած վերաքննիչ բողոքում գրել էր, թե ինքն ընդամենը ծանոթացրել է պատվիրատուին կատարողների հետ, ուստի օժանդակող չէ, խոսքը վերջացրեց նրանով, որ շատ է զղջում, որ սպանություն է կատարել՝ օժանդակել է, ընդունում է մեղադրանքը: Դատարանը գտավ, որ նրա ցուցմունքների միջեւ էական հակասություններ կան, եւ որոշեց հրապարակել նախաքննական եւ առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները:

Հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Շահբազյանի պաշտպան Հրաչ Հակոբյանը՝ առաջարկելով նրա նախաքննական ցուցմունքն ապացույց չդիտել, քանի որ նրան հարցաքննել են օրենքի խախտումով՝ բերման են ենթարկել զենքի մասով, սակայն հարցաքննել են ոչ թե որպես կասկածյալ, այլ վկա: Եվ դա արել են, որպեսզի իր իրավունքներին չծանոթացնեն եւ նա չկարողանա հրաժարվել ցուցմունք տալուց: Հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի. ցուցմունք կտա Արմեն Սարգսյանը:

loading...
Новостная лента
как они делают это? щелкунчики вы хотите поднять себе настроение? легко Опа гангнам стайл. это каждый должен увидеть!!!очень красивый мультфильм ребенок из детского дома Кухонные хитрости валерий меладзе воссоединился с бывшей женой! добротный юмор (анекдоты) - проверка на дороге самые загадочные деревья 20 самых удивительных и загадочных мест на планете тыква в сметанном соусе вы пожалеете, что не готовили это раньше! как устроена система тотального рабства в замкнутой ферме в форме плоской земли закуска за 15 минут для всей семьи. пирог из батона с ветчиной и сыром ани лорак и григорий лепс - листья жёлтые эта музыка унесет вас в космос. играют на инопланетных тарелках :) легендарная речь стива джобса советы богатейших людей 12 минут сильнейшей мотивации. перелом сознания. сибирская белоснежка очаровала интернет. маленькая фотомодель с необычной внешностью сеньорита я влЮблен мама и сын красиво спели девочка,танцует под песню вите надо выйти 15 лайфхак & идеи которые нужно знать! еasy DIY сделать дома! чудеса света. это нереально красиво!!! мультфильм со смыслом: ''дети нашего времени!' случайная прохожая спела с уличными музыкантами - 'такого, как путин вид пугачевой без макияжа вызывает ужас!!! такого вы еще не видели смотреть всем скандинавский дом незаменимые гаджеты для кухни рисунки на тортах! кулинарные произведения искусства! самое приятное видео - вакого Вы ещё не видели! удивительная уличная еда из яиц! готовим турецкую пахлаву дома.рецепт теста для пахлавы.турецкая сладость пахлава огурцы в пластиковой бутылке. век живи и век учись. 38 Творческие идеи из пластиковых бутылоk быстрый пирог на сковороде. рассыпчатый и нежный. николло паганини соло на одной струне социальный эксперимент: хлеб на земле миллионер взял под свою опеку целый город, что из этого вышло поразило весь мир герои в реальной жизни приколы с детьми 2017 топ 15 невероятных рекордов из книги рекордов гиннеса исповедь врача! в турции образовалась очередная гигантская воронка супер - объемный от корней легко ,идеальная укладка 7 лЮдей со сверхспособностями самые опасные и страшные дороги в мире психологический мультфильм птички 20 хитростей которые сэкономят время 39 советов и трюков на кухне куда пропала актриса и телеведущая татьяна веденеева полезны лайфхаки, которые помогут вам в жизни как завязать платок на голове зимой как красиво завязать платок на голове осенью.Как завязать павлопасадский платок с объемным затылком Альбиносы в Танзании подвергаются опасности социальный эксперимент: хлеб на земле Город Ронда -Испания. 10 случайных дорогих находок Загадочная и неповторимая Барселона ошибки в макияже которые вас старят внутри солнца что то происходит картофельная запеканка с мясом oчень приятное видео - лучшая подборка жующая копилка. кормлю ее монетками, тик-таком, семечками и курагой! 256 лет. самый старый человек в мире. китайский строитель стал звездой интернета (новости) весь зал визжал,мелкая жжет!! 60 крутых и безумных товаров это необычное вещество съедает металл.. снежный человек, йети, снятый на видео. киану ривз египетская сладость.фытыр миллиардер подарил 1260 машин и 400 квартир MBAND - она вернeтся обалденный тертый пирог, амитабх баччан его сын и айшвария рай тимати feat. филипп киркоров - последняя весна (премьера клипа, 2017) яблочный пирог, который тает во рту
15
Փակել X