հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Անսպասելի շրջադարձ․ պատվիրատուն Ապե՞րն է

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 27-ի համարում

Տիգրան Նաղդալյանի գործի դատաքննությունը վերաքննիչ դատարանում ոմանց համար չափազանց անցանկալի ընթացք է ստանում: Թե ինչու հանկարծ ամբաստանյալները սկսեցին ներկայացնել Արմեն Սարգսյանի մեղքը հերքող հանգամանքներ, այլ խոսակցության նյութ է:

Նկատենք միայն, որ Սարգսյանի արդարացման դեպքում նրանցից ոչ մեկի մեղքը ոչ թեթեւանում է, եւ ոչ էլ ծանրանում: Այսինքն, նրանք դրանում շահ չունեն: Քիչ հավանական է նաեւ իշխանամետ լրատվամիջոցների վարկածը, թե՝ նրանց վրա «աշխատել են»: Աշխատողները, նախեւառաջ, առաջին ատյանում կաշխատեին, բացի այդ՝ նրանց վրա աշխատելն այսօր դյուրին չէ՝ նրանք լավ մեկուսացված են եւ վերահսկելի են իշխանությունների կողմից: Առավել հավանականն այն է, որ առաջին ատյանում ամբաստանյալներին տրված խոստումները նրանց կարծիքով չեն կատարվել, ուստի նրանք որոշել են վերաքննիչում ասել ճշմարտությունը:

Երեկ ճշմարտությունն ասելու հերթը Գեղամ Շահբազյանինն էր: Դատավարության մասնակիցների հարցերին տրված նրա պատասխաններն անակնկալի բերեցին ոչ միայն 3 մեղադրողներին, այլեւ 3 դատավորներին, որոնք նման շրջադարձի հավանաբար չէին սպասում: Հենվելով Շահբազյանի այն ցուցմունքի վրա, որտեղ նա ասում էր, թե Լյովան առաջարկել էր 50 հազարով կատարել սպանությունը, իսկ Ապերը գումարի չափը բարձրացրեց 100 հազարի, Ա. Սարգսյանը հարցրեց. «Բա չմտածեցի՞ր՝ հո հիվանդ չի՞ էս Արմեն Սարգսյանը, որ Լյովայի 50 հազարից հրաժարվեց, Ապերի 100 հազարին համաձայնեց»:

Գեղամ Շահբազյանն ասաց. «Բացի էդ պահը էլի շատ պահեր կային, որ ես չէի հավատում Ապերի ասածին, թե դու ես փողը տվողը»: Մասնավորապես, իրեն կասկածի տեղիք է տվել այն, որ հենց սպանության օրը Ապերը չի տվել փողը՝ ձգձգել է, իր հետ գնացել է Արարատ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե դեկտեմբերի 30-ին, որ Ապերի հետ եկել էին իր տուն՝ փողը տանելու, Գեղամը, որ մեքենայի մեջ նստած էր, չի՞ տեսել իրեն՝ ինքն Ապերին ուղեկցել է մինչեւ մեքենան, անգամ դարպասից դուրս է եկել: Պարզվեց՝ Գեղամը ոչ միայն տեսել է, այլեւ նրանց խոսակցությունն էլ է լսել. «Ապերն ասում էր՝ կբերեմ կտամ, մինչեւ ամսվա վերջ կտամ»: Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին:

Արմեն Սարգսյանը շվարեց. «Բա, ինչո՞ւ առաջին ատյանում չէիր ասում, Գեղամ, ինչո՞ւ բերիր այստեղ հասցրիր»: «Չէին հարցնում՝ չէի ասում»,- արդարացավ Շահբազյանը: Հարցերին պատասխանելիս Գեղամ Շահբազյանն այլ մանրամասներ էլ պատմեց: Նախ, ասաց, որ երբ Լյովան հրաժարվեց պատվերից, ոչ թե ինքն է գնացել Ապերի մոտ եւ առաջարկել, որ նա Արմենից ճշտի պատվերը, այլ Գրիգոր Պետրոսյանին պատմել է իր եւ Լյովայի խոսակցության մասին, վերջինս էլ պատմել է Ապերին: Արտասահմանից վերադառնալուց հետո Ապերն իրեն կանչել է, խոսել են 2 գործերի մասին (կարճված), հետո Ապերը հարցրել է` «էդ ի՞նչ գործա ասել Լյովան» եւ խոստացել է ճշտել ու իրեն պատասխանել՝ անե՞ն, թե՞ ոչ:

Գեղամը ենթադրեց, որ Ապերն իր փողային հնարավորություններն էր ճշտելու: Իսկ թե ինչու են ավանսով սպանություն արել, ասաց, որ իրենք Ապերի նկատմամբ վստահություն ունեին՝ մինչ այդ նա պարտաճանաչ վճարել էր: Ընդհանրապես «հարուստ տղա էր»՝ փող, լավ մեքենաներ ուներ: Խումբը ձեւավորվել էր Ապերի ցանկությամբ՝ «գողություն, ավազակություն» անելու նպատակով: Ապերը ոչ միայն հանցագործությունների պատվերն էր տվել, այլեւ ասել էր, թե ինչ պատճառով են խփելու Նաղդալյանին, իսկ երբ Գեղամը հարցրել էր Ապերին, թե՝ Արմե՞նն է պատվիրատուն, վերջինս ասել էր. «Արմենի անունը չտաս, ես իմ մորաքրոջ տղայի վրեժն եմ լուծել»:

Ցուցմունքն այնքան անսպասելի էր, որ մեղադրողներն ու դատավորները ձեռուոտ ընկան: Մեկ հարցնում էին՝ նախաքննության ժամանակ ազա՞տ ես կամքդ արտահայտել («այո»), մեկ ճշտում էին. «Իսկ հիմա մտքովդ անցնո՞ւմ է, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է»: Պատասխանը հստակ էր. «Չէ, չի անցնում»: Հետո ասածները հաստատելու համար ասաց. «Թե մի սուտ բան եմ ասում, թող հելնի չորսից մեկն ասի, որ սուտ է»: Ոչ ոք ծպտուն չհանեց: Շահբազյանի կարծիքով, իր նախորդ ցուցմունքները շատ չեն տարբերվում վերաքննիչում ասածից՝ ուղղակի այն ժամանակ ուզեցել է տղերքին օգնի, մտածել է, որ այդպես ասի՝ լավ կլինի, բայց լավ չի եղել, ինչ-որ մանրամասներ չի ասել:

Նա եւս հաստատեց Ֆելիքս Առուստամյանի ասածը, որ Տիգրան Նաղդալանին իրենցից բացի այլ հետեւողներ էլ կային՝ մի «Նիվա» եւ «Վոլգա»: Եվ չնայած վերաքննիչ բողոքում գրել էր, թե ինքն ընդամենը ծանոթացրել է պատվիրատուին կատարողների հետ, ուստի օժանդակող չէ, խոսքը վերջացրեց նրանով, որ շատ է զղջում, որ սպանություն է կատարել՝ օժանդակել է, ընդունում է մեղադրանքը: Դատարանը գտավ, որ նրա ցուցմունքների միջեւ էական հակասություններ կան, եւ որոշեց հրապարակել նախաքննական եւ առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները:

Հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Շահբազյանի պաշտպան Հրաչ Հակոբյանը՝ առաջարկելով նրա նախաքննական ցուցմունքն ապացույց չդիտել, քանի որ նրան հարցաքննել են օրենքի խախտումով՝ բերման են ենթարկել զենքի մասով, սակայն հարցաքննել են ոչ թե որպես կասկածյալ, այլ վկա: Եվ դա արել են, որպեսզի իր իրավունքներին չծանոթացնեն եւ նա չկարողանա հրաժարվել ցուցմունք տալուց: Հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի. ցուցմունք կտա Արմեն Սարգսյանը:

loading...
Լրահոս
Քուվեյթի թագաժառանգը հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված Ռոմանտիկ էրոտիկան՝ արվեստին սիրահարված լուսանկարչի կողմից / 16+ լուսանկարներ 6 պատճառ ինչու են Ավանցիները ընտրում Ռոբերտ Սարգսյանին թիվ 1 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կլինի դաշինքի վարչապետի թեկնածուն (տեսանյութ) Ախ այդ ռուսները / լուսանկարներ Հինգ պատճառ՝ տարիքով փոքր տղայի հետ սիրավեպ սկսելու համար Մեծ հետույքի ֆետիշի և այլ անմեղ «այլասերությունների» մասին «Ամեն ինչ չափ ու սահման ունի»․ Մերի Հակոբյանը՝ վիրավորանքների մասին / Տեսանյութ Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալում Համադրել ռեյտինգայինների և կուսակցությունների վարկանիշը պրոֆեսիոնալ չէ. եվրոպացի սոցիոլոգ Պուտինն ուշագրավ հայտարարություն է արել Ռոբերտ Սարգսյան. Ստանալով մեր ընտրողների վստահության քվեն, կշարունակենք թիմային աշխատանքով լուծումներ տալ մեր բնակիչների խնդիրներին թիվ 1 ընտրատարածքում Պաշտոնյայի որդուն դատում են Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ Նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին Ձվի 7 ապշեցուցիչ հատկություններ, որոնց մասին քչերդ գիտեիք Արմավիրում տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը Գործարան է պայթել․ 3 զոհ կա Այս աշխարհում մարդիկ կան, որոնք զինվորին որբացնում են «հայրենիք»-ով Ադրբեջանը պաշտոնապես սպառնում է Հայաստանին Դպրոցի տնօրեն է զոհվել ավտովթարում Բացառիկ իրավիճակ ընտրությունից հետո ՀՀԿ տատը թվարկում է Արթուր Բաղդասարյանի ունեցվածքը «Երբ Արտակին պետք էր տեր կանգնել՝ հայրենիքը չկար». ռեկորդակիր զինվորի հոգեհանգիստն է Բանակից խուսափածները կազատվեն քրեական հետապնդումից Ադրբեջանում վիճակը լարված է Անցորդը պատժում է փողոցը կողտոտած վարորդին / Տեսանյութ Քոչարյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է իշխանափոխությունը Դոլարը ցած է իջել Սերժ Սարգսյանին ուղեկցել են 2 կործանիչ ուղղաթիռներ․ նրա անվտանգությունն ուժեղացված է Վարչապետի հանձնարարականը Արփինե Հովհաննիսյանին Ո՞ր դեպքում կազատվի Սամվել Բաբայանը․ Սերժ Սարգսյանը պայման է դրել «Մենք արհամարհած ունենք մեզ քննադատողներին». Միհրան Պողոսյանի քարոզարշավին մասնակցող հերոսի մայր Ինչ նոր պլան են բերել համանախագահները 10 խելահեղ պատրանք, որոնք կխաբեն ձեր ուղեղին Վարչապետին դիմավորում է քրեական հեղինակությունը (տեսանյութ) «Արհամարհում եմ». Ռուզաննա Խաչատրյան Հորդորում ենք ստուգե՛լ ընտրատեղամասերում փակցված ցուցակները ՀՀԿ-ն պատասխանել է Սեյրան Օհանյանի կնոջ սպառնալիքներին «Փռի Աշոտի» բանը բուրդ է «Եթե մեկի գլխից մի մազ պակասեց, էնպիսի պրոցեսներ կսկսենք, որ ոչ ոք կյանքում չի տեսել»․ Մարուքյան «Ձեզ որտեղի՞ց այդ ինֆորմացիան, որ ես նայել եմ» Նոր փու՞լ Ղարաբաղի հարցում Կուսություն առանց կուսաթաղանթի Հիվանդագին երևակայության լրատվություն ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆԿՅՈՒՆ․ Ինչպես մարզել հեշտոցի մկանները Վարդան Այվազյանը խոստովանեց Լուկաշենկոն Հայաստանի մասով բացեց փակագծերը Մեկնարկել է Կոնգրեսի հանրահավաքը / ուղիղ «Զարմանալի է․ ովքեր ծափահարում էին, այսօր քննադատում են Տեր-Պետրոսյանին»․ Շարմազանով Կարևոր փաստաթուղթ է գաղտնազերծվել․ հարցականներ կան «Դրանք զոն նայող են» «Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժողովուրդն է (տեսանյութ) Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները Ինչով էր Դաշնակցությունը 90-ականներին տարբերվում այսօրվա «Սասնա ծռերից». թեժ քննարկում 6 պատճառ՝ ինչու թիվ 1 ընտրատարածքում ընտրել Ռոբերտ Սարգսյանին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հայտարարություն են արել Հայաստանի մասին Ինչպիսի տեսք ունեին բոլորիս կողմից սիրված դերասանները մանուկ ժամանակ և հիմա / Ֆոտոշարք Աշխարհի 10 ամենատարօրինակ օրենքները Ինչ մեսիջներ էր հղում Սերժ Սարգսյանը Ղարաբաղից ԱԺ-ում ներկայացված կլինի 5 կուսակցություն. նոր սոցհարցում Ովքե՞ր են Ծառուկյանին խոստացել ՀՀ-ում ներդրումներ անել. նրանք սովորական հարուստներ չեն ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սկսել են կասկածել. տնօրենն ուսուցչին կանչել է պարզաբանման Մեծ աղմուկ Դանիելի շուրջ Կարապետյանը գնեց «Հրազդան-ՋԷԿ»-ը «Ծառուկյան» դաշինքի եզրափակիչ հանդիպումը Երևանում Սկանդալային բացահայտում Դինքի սպանության գործով «Մենք դուր գալու խնդիր չունենք, մենք ճիշտն ենք ասում»․ Վարչապետ «Անհասկանալի բան է կատարվել». Կոմանդոս Նոր պատերազմը գրեթե անխուսափելի է «Դուք չեք մոռացել մեր հանդիպումը, որ կայացավ Ձեր խնդրանքով Մոսկվայում, մետրոյի կանգառի մոտ գտնվող կազինոյի տարածքում»․ ռուսաստանահայի սկանդալային բաց նամակը՝ Նախագահին «էդ կանանցից հեռու մնացեք». Շարմազանովը՝ տնօրենների մասին / Տեսանյութ Սյունիքում կրքերը թեժանում են Քննչական խմբի ղեկավարը լուրջ խնդիրների առաջ է կանգնել. խախտումներ են հայտնաբերվել Առաջարկում եմ դուք էլ միանաք մեր մեծ ու համախմբված ընտանիքին. Ռոբերտ Սարգսյանը Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին. տեսանյութ Ինչու են մեծ թվով ոստիկաններ Երևանից գործուղվել Վանաձոր Մելիք Սաֆարյան. ապրիլի 2-ի ընտրությունից է կախված մեր երեխաների ապագան (տեսանյութ) Ո՞ւմ են փորձել սպանել կալանավայրում. ի՞նչ կապ ունի դրա հետ «Նորատուսցի Ալիկը» Աննա Սեմենովիչը մեկնաբանել է իր էրոտիկ լուսանկարների հետ կապված սկանդալը