հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Տարածություն, որ պետք է կրճատել Ղարաբաղյան խնդրում

«ԱՌԱՋԻՆ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել 2016 թվականի տարեվերջին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել փոխադարձ մեղադրանքները, հավատարիմ մնալ հրադադարի պարտավորությանն ու հայկական կողմին կոչ անելով մարդասիրություն ցուցաբերել և վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին:

Հայտարարությունը Հայաստանում արդեն իսկ հասցրել է արժանանալ թե՛ իշխանական, թե՛, այսպես ասած, ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորների բացասական վերաբերմունքին՝ այն պատճառաբանությամբ, որ հերթական անգամ դրվում է հավասարության նշան և մատնացույց չի արվում կոնկրետ պատասխանատուն:

Ինչ խոսք, այդ հանգամանքը առկա է, և այս իմաստով բնական է Հայաստանից հնչող դժգոհությունը, երբ միջնորդները խուսափում են կոնկրետ պատասխանատվության հարց դնել հրադադարի խախտումների դիմող Ադրբեջանի համար: Մյուս կողմից՝ հավասարության նշանից դժգոհելու երևանյան գիծը դառնում է սովորություն, որին միջնորդները կամ որևէ միջազգային կառույց այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Մինչդեռ սա էական է, և հարկ է հասկանալ, թե ինչու է այդպես:

Միջազգային քաղաքականությունը արդարության և անարդարության, արդարի կամ անարդարի, բարոյականի կամ անբարոյի խաղ չէ, հանելուկ չէ, միջազգային քաղաքականությունը փաստերի, եզրակացությունների, հետևությունների մի շղթա է, որը շարունակվում է, և դրանում հաջողություն կամ արդյունք ակնկալելու համար պետք է զերծ մնալ սովորույթի մեջ ընկնելուց:

Հետևաբար հարկ է հասկանալ մի քանի պարզ բան: Հայաստանը երբեք չի կարող լուծել հավասարության նշանի խնդիրը, քանի դեռ այդ խնդիրը չի կարողանում ոչ միայն լուծել, այլև լիարժեք բարձրացնել անգամ այն կառույցներում, որոնք, ասպես ասած, հանդիսանում են տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքներ: Խոսքը առաջին հերթին ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է: Եվ եթե սեփական դաշնակիցները ոչ միայն հավասարության նշան են պահում, այլև հաճախ նույնիսկ անհավասարություն են ցուցաբերում Հայաստանի օգտին, ապա այստեղ արդեն միջազգային այլ ֆորմատներից կոնկրետություն և հասցեականություն պահանջելը որքան էլ արդարացի, այդուհանդերձ՝ անիրատեսական է: Թեև արդարացիության հարցն անգամ այստեղ բաց է, քանի որ տվյալ պարագայում Հայաստանի առաջ կարող է հարց դրվել՝ իսկ արդարացի՞ է մեզնից որևէ բան ակնկալել, եթե նույնը բարձրաձայն, հասցեական ու հստակ չեք պահանջում ձեր դաշնակիցներից, ինչը նրանց պարտավորությունն է:

Սրանից զատ՝ հարցն ունի, իհարկե, ավելի լայն ասպեկտ: Բանն այն է, որ Հայաստանը միջազգային հասցեականության հասնելու համար ունի Ադրբեջանի նկատմամբ քաղաքակրթական անվիճելի առավելության հասնելու խնդիր: Այսօր Բաքուն և Երևանը իրենց պետական, ժողովրդավարական մակարդակներով տարբեր են, իհարկե, Հայաստանն անհամեմատ առաջ է այդ իմաստով, սակայն ոչ այնքան, որը թույլ կտար այդ առավելությունը վերածել արդեն քաղաքական առավելության միջազգային ասպարեզում: Մինչդեռ, օրինակ, Ղարաբաղյան առաջին պատերազմում այդ առավելությունն ակնհայտ էր, և դա արտահայտվում էր միջազգային դիվանագետների, հեղինակավոր մամուլի արտահայտությունների տեսքով, որոնցում անթաքույց համակրանքը հայկական կողմում էր:

Մինչդեռ այժմ Հայաստանն այդ առավելությունը զարգացնելու փոխարեն՝ շարժվել է հետ դեպի խորհրդային ժամանակաշրջան՝ եվրասիական փաթեթավորումներով: Այդ պարագայում անիրատեսական է ակնկալել հասցեականություն, երբ միջազգային հանրությունից աշխարհաքաղաքական իմաստով հավասարապես եվրասիական հեռվում են թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Միջազգային հանրությունից այդ հեռավորությունն է, որ պետք է կրճատել գլոբալ առումով՝ մեզ առավել մոտիկ դիրքորոշումներ իրատեսականորեն ակնկալելու համար:

loading...
Լրահոս
Գուրգեն Արսենյանը հեռանում է Երկրպագուների անակնկալը՝ Սիրուշոյին (տեսանյութ) «Իմ խոսքը նախագահի մոտ անցնում ա» Այսպիսի աչքեր հանդիպում են բնակչության միայն մեկ տոկոսի մոտ/ Լուսանկարներ Սեքսուալության մարմնավորում. չափազանց կարճ շրջազգեստով Քայլի Ջեները՝ Բեւեռլի Հիլզում/ Լուսանկարներ Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանի դոկտորականի պաշտպանությունն ավարտվեց. հանձնաժողովի 9 անդամներից 8-ը կողմ են արտահայտվել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 80-ամյա պապիկն ամուսնացել է 12 տարեկան աղջկա հետ Փոքրիկ պանդայի մասնակցությամբ տեսանյութը գրավել է համացանցը Վետերանների մեծարման նախաձեռնությամբ է հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը (տեսանյութ) Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել Վիգեն Սարգսյանն՝ ԱԺ նախագահ Մուրադ Մուրադյանը՝ հհկ-ականների ծեծկռտուքի մասին Ինչու է հրաժարական տվել Թոխմախի Մհերի որդին Հայտնվել է լուսանցքում ՀՀԿ-ի որոշումը՝ Շմայսի մասով Բյուջեի մսխու՞մ, թե՞․․․ 270 միլիոն՝ ծաղիկների ու սոխուկների համար Ծեծուջարդ ՀՀԿ-ում․ մանրամասներ «Դրանց գլուխը թաղեմ, ուզում էի երկուսից էլ փող վերցնեմ, չստացվեց» Ինչ որ բա՞ն է սպասվում. Ադրբեջանում անակնկալի են եկել Եթե ցավում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Կփրթենք ամբողջ ընտանիքդ». «Գելոն» ու Արայիկը Խաբարովսկում աշխատած հայ գործարարի նկատմամբ «ռեկետ» են արել Ինչ կարող է պատմել լեզուն օրգանիզմի մասին․ Ֆոտո Ռուստամյանը վթարի է ենթարկվել․ նրանից տեղեկություն չկա․ «Ժողովուրդ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա վարորդների վրայից գանգատները հանո՞ւմ եք, թե՞ ոչ». վարչապետը` փոխնախարարին Սուրիկ Խաչատրյանի որդիներն արտագաղթում են Լավրովի վատ նորությունն Ալիեւի համար Վարչապետի վիճակը բարդանում է Գիտնականները նշել են կյանքը երկարացնելու միջոցը Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների Վիգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին․ տեսանյութ Ինչ սպասել հետընտրական զարգացումից Հենրիխ Մխիթարյան․ Տեսանյութ Տաթևիկ Ուդումյանը նշում է 25-ամյակը/ Վիդեո Անի Ղազարյանը սափրել է գլուխը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Թուրքական ալիքի լրագրողը ծաղրել է Մեհրիբան Ալիեւայի նշանակումը. Ադրբեջանում էլ արգելել են Fox TV–ն «Եթե չէ՝ ապա փակել»․ վարչապետը խիստ ցուցումներ տվեց․ տեսանյութ ՔԱՔ կուսակցությունն անակնկալներ է խոստանում Րաֆֆու անկումն ու վերջը Երկրպագուներ, որոնք կարողացել են գայթակղել իրենց կուռքերին․ Տեսանյութ Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը Ոստիկանն իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել իրեն դիտողություն անող անցորդին Ովքե՞ր են պատրաստվում Ալիեւին 3 կին նվիրել Արտակարգ դեպք. հարբած անձը ներխուժել է ՊՆ տարածք. ենթասպան արձակել է 8 կրակոց Զավեշտալի զրույց վարչապետի ու փոխոստիկանապետի միջեւ Վարչապետը ուլտիմատում տվեց Բրիտանուհին աշխատանքից ազատվել է «չափազանց գայթակղիչ» տեսքի համար (լուսանկարներ) Լայնամասշտաբ պատերազմ կլինի՞ Ալեքսանյանը մոբիլիզացրել է քրեական տարրերին «Միակ մարդը, որի խոստումներին հավատում եմ»․ Արամ Աբրահամյան «Պառլամենտն իմ հագով չէ». Օհանյան դաշինքում ամեն ինչ խառնվել է իրար Արմավիրում կրքերը թեժանում են Զինվորի նկատմամբ անարդար վերաբերմունքը շարունակվում է Հայաստանը դիրքավորվում է Վ․ Բաբաջանյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին Ինչ կպատահի, եթե վարտիք չհագնեք/ Տեսանյութ Եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք, կպատահի սա/ Տեսանյութ Մոլդովական 19-ամյա «Տաղանդ»-ի ցնցող կատարումը․ Տեսանյութ Այս կանայք հստակ գիտեն, որ իսկական գեղեցկության համար ոչ չափսը, ոչ տարիքը նշանակություն չունի/ Լուսանկարներ Ռուս աղջիկն սկսել է ինքնուրույն հայերեն սովորել․ նա իր ֆեյսբուքյան անունը գրել ա հայատառ Վարչապետ․ «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ ա, բայց․․․»/ Տեսանյութ «Գիտեմ ինչ պետք է անել»․ Ոստիկանության վրա քար նետողներ կան/ Տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի մերձավորները դատարանում են ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի խուզարկության մանրամասները Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի Շոյգուն կարևոր հայտարարություն է արել Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց Այս տղամարդն ամեն օր նկարահանել է իր կյանքը, մինչև որ կանգ չի առել սիրտը/ Լուսանկարներ Աղմկահարույց գործ․ պաշտոնյաները մեծ չափերի հասնող գողություն են կատարել Դատախազությունը օրինական է համարել սկանդալային Մառա Բաղդասարյանի դեմ քրգործի հարուցումը Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ԶՈՒ-ում ծխախոտի հատկացման կարգը «Անպատիժ ոճիր». Տեսանյութ Արտակարգ դեպք Երևանում «Պնդոն ու Կնդոն չեն կարող երկրի ճակատագիր որոշել». Կոմիտաս վարդապետ Պատգամավորի թեկնածու է մահացել Առաջիկա 5 օրվա եղանակը Համատարած խուզարկություններ Նուբարաշենում․ ահազանգ Հանճարեղ ճապոնացիների հերթական հրաշագործությունը․ նրանք կենդանացրել են դինոզավրերին․ Տեսանյութ Ովքեր են ընդգրկված «Ծառուկյան» դաշինքի երկրորդ տասնյակում. ցուցակ Ինչպես կվարվի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը Հրանուշ Հակոբյանը բացեց գաղտնիքը