Follow us on facebook facebook.com/newsarm.am

«Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է

Օրերս «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը հայկական մի շարք ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում մեկնաբանել է նոր ձևավորված շարժման՝ քաղաքական դաշտում անելիքների և երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականները: Կրկին անգամ շեշտադրվել է մեր քաղաքական դաշտի համար հրամայական դարձած սերնդափոխության անհրաժեշտության խնդիրը: Ինչպես իրավացիորեն նշել է Արման Վարդանյանը, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ:
Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, քանզի քաղաքական դաշտի լճացումը օր-օրի խորանում է, իսկ խնդիրներ առաջացնողները և լուծողները փաստացի նույն ուժերն ու անձինք են: Անկախությունից ի վեր՝ բազմաթիվ նոր քաղաքական ուժեր են ասպարեզ եկել, սակայն նրանցից և ոչ մեկն ի զորու չեղավ ապահովելու երկրում քաղաքական առողջ սերնդափոխություն: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թերևս պատճառները պետք է փնտրել գաղափարական թույլ հենք ու հասարակության կողմից լայն աջակցություն չստանալու մեջ: Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը կարծես թե տարբերվում է քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու համեստ փորձեր կատարող մնացյալ ուժերից: Ինչպես բազմիցս նշել են շարժման անդամները՝ «Միասնություն»-ը սերնդափոխության շարժում է, որը պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:
«Միասնություն»-ն այն ուժն է, որը ջանում է վերացնել մեր քաղաքական դաշտում տարիներ շարունակ արմատավորված՝ անձնական վիրավորանքների և միմյանց վարկաբեկելու դառը ավանդույթը՝ փոխարենն առաջարկելով պայքարի քաղաքակիրթ մոդելներ՝ հիմնված ազգային միասնության գաղափարի, գաղափարական և ծրագրային պայքարի, համերաշխության վրա: Արման Վարդանյանի խոսքով՝ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Այս դիտարկումն ավելի քան իրավացի է: Սակայն համազգային միասնության հաստատմանը խանգարում է հասարակության և իշխանությունների միջև ձևավորված և օրեցօր խորացող անջրպետը, որը հետևանք է տասնյակ տարիներ տևող ստերի, կեղծիքների և թալանի:
Այս անջրպետն ի զօրու է հաղթահարել միայն անբասիր քաղաքական կենսագրություն ունեցող ուժ, ինչպիսին էլ հանդիսանում է «Միասնություն» համազգային շարժումը: Միայն նման ուժի շուրջ է հնարավոր իրականացնել երկրի ապագայի համար իրապես սրտացավ, գաղափարական ուժերի, անհանտների կոնսոլիդացիան: «Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է: Հենց այսպիսի քաղաքական ուժի ասպարեզ գալը մեր երկրում օրվա հրամայական էր դարձել:
Կհաջողվի՞ արդյոք Շարժմանը՝ իրականացնել այն հեղափոխական և պետականակենտրոն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել այս երկու ամիսների ընթացքում, ցույց կտա ժամանակը: Սակայն մեկ փաստ այժմ էլ կարող ենք արձանագրել. Շարժմանն արդեն իսկ հաջողվել է նոր քաղաքական մշակույթ ձևավորել՝ ապացուցելով, որ նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում:

Հասմիկ Սարգսյան, Past.am

loading...
News line
Women's Ideal Body Types Throughout History The intriguing puzzle of extreme sleepiness 17 THINGS ALL HAPPY COUPLES DO Very funny videos that make you laugh and cry Funniest Video Ever YouTube Top 10 Healthiest Foods In The World The Most Revealing Celebrity Red Carpet Dresses Of All Time Famous People Who Seriously Let Themselves Go 10 Simple Habits to Lose Weight Naturally These 40 Heart Warming Pictures Will Show You What True Love I Top 10 Most Luxurious Trains In The World From Cape Town's beaches and scenic mountain hikes to its best vineyards and hotels: An ultimate guide to the South African hot spot that has it all New opinion poll on election preferences presented by sociologists from KOG institute and Demokratijos projektai Argam Abrahamyan renovating Artashat roads Kindergarden No. 4 is renovated in Artashat Buildings are renovating in Artashat The improvement and landscaping works continue in Artashat Benches are placed in Artashat according to Argam Abrahamyan’s instructions Continue to improve Artashat Playgrounds, fountains, arbours: Renovation of Artashat has started A kindergarden is renovated in Artashat Landscape gardening of Artashat has started “Single window” principle for Artashat residents Fundamentally renovated and partially restored the rooves of buildings Replenishment in Artashat polyclinic Artashat expande the illumination system of streets and yards Argam Abrahamyan kept his promise Artashat is prospering Artashat finds solution to scavenging problem of the town