Follow us on facebook facebook.com/newsarm.am

Զրույց՝ աղմկահարույց լուսանկարի շուրջ

«Լրագրի» զրուցակիցն է հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

Զարուհի, սևամորթի՝ հայկական ազգային հագուստով ընտանեկան նկարը բուռն քննարկման առիթ հանդիսացավ։ Սա ինչի՞ հետևանք էր և արդյոք անակնկալ էր սա Ձեզ համար։

Ինձ համար նման դրսևորումները բացարձակ անակնկալ չէին, իրական մեր պատկերը շատ-շատ տխուր է։ Մենք բազմազանության ընկալումից հեռու ենք, չենք կարողանում ընդունել մեր՝ հայի մասին ստերիոտիպային պատկերացումից դուրս այլ որևէ տեսակի մարդկանց, սկսած ռասսայական, կրոնական պատկանելությունից, վերջացրած սեռական կողմնորոշումով։ Դա գալիս է նաև գիտական հիմքից կտրված միֆերից, որոնք ամրագրում են, թե հայը պետք է լինի սպիտակամորթ, լայն բացված, սև ու թախծոտ աչքերով, լինի հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետերոսեքսուալ։ Եթե այս կարծրատիպային պատկերացումից դուրս որևէ դրսևորում լինում է, ապա դա մերժվում, ծաղրվում, անարգվում է։ Ընդ որում, կան քիչ թե շատ ընդունելի ու ամբողջովին մերժելի տարբերություններ։ Շիկահեր և կապուտաչ մարդկանց երբեմն ասում են ռուսի նման է, բայց նաև գտնում են պսևդոգիտական հենքեր ասելու, որ Վանի կողմի հայերը եղել են շիկահեր ու կապուտաչ։ Էստեղ նորից հարց է առաջանում, եթե մի տեղանքում ապրող հայերը տարբերվել են, ուրեմն եղել է բազմազանություն, ու հնարավոր է այլ տեղանքում ապրող շեղ աչքերով կամ մգամաշկ հայեր էլ լինեն։
Խղճի և կրոնի ազատության տեսանկյունից, անընդհատ գնում է քարոզչություն, որ իսկական հայը դա հայ առաքելական եկեղեցու հետևորդն է։ Եթե այդպես է, ուրեմն եղեք ազնիվ ու հրաժարվեք Լոռու քաղկեդոնական դավանանքի շրջանին վերաբերող բոլոր հուշարձաններից, այդ թվում Ախթալայի Ս.Աստվածածին եկեղեցուցուց, որի պատկերագրությունը գնահատվում է որպես հայ քաղկեդոնական առանձնահատուկ արվեստի հուշարձան՝ կատարված բյուզանդական որմնանկարչության օրինակով։ Հիմա այդ հուշարձանները հայկակա՞ն են, թե ոչ, հիմա Սայաթ-Նովան, որն ապրել և ստեղծագործել է Վրաստանում, գրել հավասարապես երեք լեզվով՝ ընդ որում ստեղծագործական առաջին քայլերն արել է թուրքերեն, ապա նաև հայերեն ու վրացերեն, սիրել վրաց արքայադուստր Աննա Բատոնիշվիլիին և այդ սիրուն նվիրել բազմաթիվ երկեր։ Սայաթ-Նովան հայկական մշակույթի ներկայացուցի՞չ է, թե ոչ։
Հենց Սայաթ-Նովայի մասին «Նռան գույնը» ֆիլմը ստեղծած հանճարեղ արվեստագետ Սերգեյ Փարաջանովն էլ սեռական այլ կողմնորոշում ուներ, ինչի համար խորհրդային տարիներին դատապարտվել է ազատազրկման։ Դե հրաժարվեք նաև Փարաջանովից, ինչո՞ւ եք ամեն առիթով թմբկահարում, որ նա հայ է, թեև պատկանում է թե՛ վրացական, թե՛ ուկրաինական մշակույթին։
Այսքանից հետո ես կարծում եմ, որ մենք երեսպաշտ ենք, շատ ավելի օգտկար կլինի, որ վերջ տանք երեսպաշտությանն ու նայենք իրականության աչքերին։

Հնարավո՞ր է, որ այս մի լուսանկարով հանրության շրջանում լայն դիսկուրս առաջանա, որը կհանգեցնի կարծրատիպերի փոփոխության։

Չեմ կարծում, որ լինի հանրային գիտակցության փոփոխություն, որովհետև ինքնին պետական քաղաքականությունը և այն բառամթերքը, որ օգտագործվում է իշխող վարչախմբի կողմից, տարածում է խավարամտություն, կեղծ ազգայնականություն և երբեմն ունի ֆաշիստական դրսևորումներ։ Բավական է հիշել ընդամենը մի քանի տարի առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հրապարակային ելույթները՝ դաշնակցությանը հարող երիտասարդների կողմից DIY ակումբի հրկիզման փաստի առնչությամբ. « Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով... և համարում եմ, որ նրա տեսակը /Ծոմակի/, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը»։ Ցանկացած առողջ երկրում նման խտրական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչը դուրս կշպրտվեր ասպարեզից, բայց պարզվում է, որ Արծվիկ Մինասյանն այնքան անփոխարինելի է, որ կարող է մի քանի նախարարություն ղեկավարել, և եթե էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլ մարդ է նշանակվում, ապա նա կարող է բնապահպանության ոլորտը ղեկավարել։
Երկրորդ կարևոր հանգամանքը պատերազմի առկայությունն է, որը վարչախմբի պահպանման հիմնական հենարանն է։ Պետք է պահպանել արտաքին թշնամու վախը, որպեսզի խլացնել ներքին խնդիրների բարձրաձայնումը։ Նման վիճակի պահպանման համար կարևոր է «ազգային միասնություն», ոչ թե Հայաստանի քաղաքացիների ազատ ու հավասար ապրելու սկզբունքով հզորացման գաղափարը, քանի որ հավասարություն չի ենթադրվում, այլ մեկ էթնիկ ինքնություն, որը ինքնագերադասման միջոցով կլուծի «ազգի պահպանության», այլ ոչ որակական ու սոցիալական նոր հարթության վրա ապրելու հարցը։ Այս պարագայում մոռանում են անգամ վերջերս՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դաժանաբար սպանված ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին։
Իշխող և պատերազմից հարստացող հատվածին ձեռնտու է կեղծ ազգայնականությունը։ Պատահական չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը երբեք նմանատիպ հարձակումներին պատասխան չի տալիս, որովհետև պետք չի ժողովրդավարական, մարդու իրավունքներին համահունչ դիսկուրս ձևավորել Հայաստանում։ Դա ցուցիչ է, և ես չեմ տեսնում, որ այս միջադեպը վերածվի լուրջ բանավեճերի, լուրջ մտահոգության՝ բերելով պատկերացումների փոփոխությունների։ Ճիշտ հակառակը, այդ նկարի ֆոնին կսկսեն ավելի շատ խոսել ազգայնականները, կամ կեղծ հայրենասիրական մթնոլորտ ձևավորելով կսկսեն ավելի բորբոքել ազգայնական տրամադրությունները, և քանի որ կա գրագիտության լուրջ խնդիր, մարդիկ նման բնազդային վախերին, որը սնուցվում է դավադրությունների տեսություններով՝ էթնիկ ինքնության ոչնչացման վերաբերյալ, ավելի հակված են վստահել ու հավատալ։

Բայց նաև քիչ չէին նման տրամադրություններին հակազդողները։

Շատ քիչ են հակազդողները։ Նրանք միայն ֆեյսբուքի տիրույթում են, որոնցից ոչ մեկը չի մտնում որոշում կայացնողների շրջանակի մեջ։ Որոշում կայացնողներից որևէ մեկի արձագանքը տեսե՞լ եք, օրինակ, Ազգային ժողովի այսինչ պատգամավորի, նրանք նախընտրում են լռել։ Հենց խնդիրն առնչվում է մարդու իրավունքներին, նրանք գոյություն չունեն կամ անտարբերություն են ցուցաբերում։ Իրականում սա փոքր հարց չէ, այն ցույց է տալիս գերիշխող տրամադրությունները մարդու իրավունքների կոնցեպցիայի վերաբերյալ՝ ընդհանրապես։

Սա նաև խոսում է աշխարհից կտրված լինելու մասի՞ն։

Հիմա աշխարհը շատ բազմազան է, կա պահպանողական աշխարհ, կա քաղաքակիրթ, փոփոխվող աշխարհ, որոնք չեն կարող չազդել միմյանց վրա։ Հիմա գերիշխողը վախերն են։ Վախի մթնոլորտը միշտ մարդկանց պատկերացումը սեգմենտավորում է։ Դու անընդհատ ասում ես՝ մենք և նրանք, իսկ «նրանք»-ը այն կերպարն է, որից դու վախենում ես։ Հիմա Հայաստանում տեղի ունեցողը ևս ցույց է տալիս հասարակության վախերը։ Հենց այդ վախերի վրա էլ հիմնվում է վերարտադրությունը՝ թե հասարակության, թե իշխանության։ Պատահական չէ, որ այս դիսկուրսն առաջացավ Ամանորի օրերին, որովհետև հայերը Նոր տարվա սեղանի շուրջ նստում են ու սկսում հայ ժողովրդի փառաբանությունը, հեռուստատեսություններով շնորհավորում հայերի նոր տարին, կարծես այս երկրում այլ ազգություն չի ապրում, զբաղվում ինքնագերադասությամբ, որ իրենք ամենահինն են, ամենալավն են։ Ի վերջո, եթե այդ լուսանկարը չլիներ էթնիկ հագուստով, գուցե էդպիսի արձագանքի չարժանանար, թեև ես լուսանկարի էությունը չեմ հասկանում, չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է էթնիկ հագստով նկարվել 21-րդ դարում, սակայն դա, ի վերջո, մարդու ցանկությունն է ու նաև իրավունքը։
Բայց դա ևս բորբոքում է կեղծ ազգայնականությամբ տոգորվածների երևակայությունը։ Միանգամից առաջ է գալիս մերի ու այլի հակադրությունը։ Ցավալի է արձանագրել, բայց դա իշխող դիսկուրսն է, ու դա չի փոխվելու։ Եթե փոխվի, ուրեմն հանրային գիտակցության մեջ պիտի փոփոխություն լինի, պետք է մտածեն ազատ ընտրությունների մասին, սոցիալական արդարության, կանանց ու տղամարդկանց հավասարության մասին, իսկ դա ընդհանրապես չի կարող իրականություն դառնալ, որովհետև մեր երկրում մոտենում է հինը վերարտադրող հերթական կեղծ միջոցառումը՝ ընտրությունները։

loading...
Новостная лента
как они делают это? щелкунчики вы хотите поднять себе настроение? легко Опа гангнам стайл. это каждый должен увидеть!!!очень красивый мультфильм ребенок из детского дома Кухонные хитрости валерий меладзе воссоединился с бывшей женой! добротный юмор (анекдоты) - проверка на дороге самые загадочные деревья 20 самых удивительных и загадочных мест на планете тыква в сметанном соусе вы пожалеете, что не готовили это раньше! как устроена система тотального рабства в замкнутой ферме в форме плоской земли закуска за 15 минут для всей семьи. пирог из батона с ветчиной и сыром ани лорак и григорий лепс - листья жёлтые эта музыка унесет вас в космос. играют на инопланетных тарелках :) легендарная речь стива джобса советы богатейших людей 12 минут сильнейшей мотивации. перелом сознания. сибирская белоснежка очаровала интернет. маленькая фотомодель с необычной внешностью сеньорита я влЮблен мама и сын красиво спели девочка,танцует под песню вите надо выйти 15 лайфхак & идеи которые нужно знать! еasy DIY сделать дома! чудеса света. это нереально красиво!!! мультфильм со смыслом: ''дети нашего времени!' случайная прохожая спела с уличными музыкантами - 'такого, как путин вид пугачевой без макияжа вызывает ужас!!! такого вы еще не видели смотреть всем скандинавский дом незаменимые гаджеты для кухни рисунки на тортах! кулинарные произведения искусства! самое приятное видео - вакого Вы ещё не видели! удивительная уличная еда из яиц! готовим турецкую пахлаву дома.рецепт теста для пахлавы.турецкая сладость пахлава огурцы в пластиковой бутылке. век живи и век учись. 38 Творческие идеи из пластиковых бутылоk быстрый пирог на сковороде. рассыпчатый и нежный. николло паганини соло на одной струне социальный эксперимент: хлеб на земле миллионер взял под свою опеку целый город, что из этого вышло поразило весь мир герои в реальной жизни приколы с детьми 2017 топ 15 невероятных рекордов из книги рекордов гиннеса исповедь врача! в турции образовалась очередная гигантская воронка супер - объемный от корней легко ,идеальная укладка 7 лЮдей со сверхспособностями самые опасные и страшные дороги в мире психологический мультфильм птички 20 хитростей которые сэкономят время 39 советов и трюков на кухне куда пропала актриса и телеведущая татьяна веденеева полезны лайфхаки, которые помогут вам в жизни как завязать платок на голове зимой как красиво завязать платок на голове осенью.Как завязать павлопасадский платок с объемным затылком Альбиносы в Танзании подвергаются опасности социальный эксперимент: хлеб на земле Город Ронда -Испания. 10 случайных дорогих находок Загадочная и неповторимая Барселона ошибки в макияже которые вас старят внутри солнца что то происходит картофельная запеканка с мясом oчень приятное видео - лучшая подборка жующая копилка. кормлю ее монетками, тик-таком, семечками и курагой! 256 лет. самый старый человек в мире. китайский строитель стал звездой интернета (новости) весь зал визжал,мелкая жжет!! 60 крутых и безумных товаров это необычное вещество съедает металл.. снежный человек, йети, снятый на видео. киану ривз египетская сладость.фытыр миллиардер подарил 1260 машин и 400 квартир MBAND - она вернeтся обалденный тертый пирог, амитабх баччан его сын и айшвария рай тимати feat. филипп киркоров - последняя весна (премьера клипа, 2017) яблочный пирог, который тает во рту