հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Զրույց՝ աղմկահարույց լուսանկարի շուրջ

«Լրագրի» զրուցակիցն է հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

Զարուհի, սևամորթի՝ հայկական ազգային հագուստով ընտանեկան նկարը բուռն քննարկման առիթ հանդիսացավ։ Սա ինչի՞ հետևանք էր և արդյոք անակնկալ էր սա Ձեզ համար։

Ինձ համար նման դրսևորումները բացարձակ անակնկալ չէին, իրական մեր պատկերը շատ-շատ տխուր է։ Մենք բազմազանության ընկալումից հեռու ենք, չենք կարողանում ընդունել մեր՝ հայի մասին ստերիոտիպային պատկերացումից դուրս այլ որևէ տեսակի մարդկանց, սկսած ռասսայական, կրոնական պատկանելությունից, վերջացրած սեռական կողմնորոշումով։ Դա գալիս է նաև գիտական հիմքից կտրված միֆերից, որոնք ամրագրում են, թե հայը պետք է լինի սպիտակամորթ, լայն բացված, սև ու թախծոտ աչքերով, լինի հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետերոսեքսուալ։ Եթե այս կարծրատիպային պատկերացումից դուրս որևէ դրսևորում լինում է, ապա դա մերժվում, ծաղրվում, անարգվում է։ Ընդ որում, կան քիչ թե շատ ընդունելի ու ամբողջովին մերժելի տարբերություններ։ Շիկահեր և կապուտաչ մարդկանց երբեմն ասում են ռուսի նման է, բայց նաև գտնում են պսևդոգիտական հենքեր ասելու, որ Վանի կողմի հայերը եղել են շիկահեր ու կապուտաչ։ Էստեղ նորից հարց է առաջանում, եթե մի տեղանքում ապրող հայերը տարբերվել են, ուրեմն եղել է բազմազանություն, ու հնարավոր է այլ տեղանքում ապրող շեղ աչքերով կամ մգամաշկ հայեր էլ լինեն։
Խղճի և կրոնի ազատության տեսանկյունից, անընդհատ գնում է քարոզչություն, որ իսկական հայը դա հայ առաքելական եկեղեցու հետևորդն է։ Եթե այդպես է, ուրեմն եղեք ազնիվ ու հրաժարվեք Լոռու քաղկեդոնական դավանանքի շրջանին վերաբերող բոլոր հուշարձաններից, այդ թվում Ախթալայի Ս.Աստվածածին եկեղեցուցուց, որի պատկերագրությունը գնահատվում է որպես հայ քաղկեդոնական առանձնահատուկ արվեստի հուշարձան՝ կատարված բյուզանդական որմնանկարչության օրինակով։ Հիմա այդ հուշարձանները հայկակա՞ն են, թե ոչ, հիմա Սայաթ-Նովան, որն ապրել և ստեղծագործել է Վրաստանում, գրել հավասարապես երեք լեզվով՝ ընդ որում ստեղծագործական առաջին քայլերն արել է թուրքերեն, ապա նաև հայերեն ու վրացերեն, սիրել վրաց արքայադուստր Աննա Բատոնիշվիլիին և այդ սիրուն նվիրել բազմաթիվ երկեր։ Սայաթ-Նովան հայկական մշակույթի ներկայացուցի՞չ է, թե ոչ։
Հենց Սայաթ-Նովայի մասին «Նռան գույնը» ֆիլմը ստեղծած հանճարեղ արվեստագետ Սերգեյ Փարաջանովն էլ սեռական այլ կողմնորոշում ուներ, ինչի համար խորհրդային տարիներին դատապարտվել է ազատազրկման։ Դե հրաժարվեք նաև Փարաջանովից, ինչո՞ւ եք ամեն առիթով թմբկահարում, որ նա հայ է, թեև պատկանում է թե՛ վրացական, թե՛ ուկրաինական մշակույթին։
Այսքանից հետո ես կարծում եմ, որ մենք երեսպաշտ ենք, շատ ավելի օգտկար կլինի, որ վերջ տանք երեսպաշտությանն ու նայենք իրականության աչքերին։

Հնարավո՞ր է, որ այս մի լուսանկարով հանրության շրջանում լայն դիսկուրս առաջանա, որը կհանգեցնի կարծրատիպերի փոփոխության։

Չեմ կարծում, որ լինի հանրային գիտակցության փոփոխություն, որովհետև ինքնին պետական քաղաքականությունը և այն բառամթերքը, որ օգտագործվում է իշխող վարչախմբի կողմից, տարածում է խավարամտություն, կեղծ ազգայնականություն և երբեմն ունի ֆաշիստական դրսևորումներ։ Բավական է հիշել ընդամենը մի քանի տարի առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հրապարակային ելույթները՝ դաշնակցությանը հարող երիտասարդների կողմից DIY ակումբի հրկիզման փաստի առնչությամբ. « Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով... և համարում եմ, որ նրա տեսակը /Ծոմակի/, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը»։ Ցանկացած առողջ երկրում նման խտրական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչը դուրս կշպրտվեր ասպարեզից, բայց պարզվում է, որ Արծվիկ Մինասյանն այնքան անփոխարինելի է, որ կարող է մի քանի նախարարություն ղեկավարել, և եթե էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլ մարդ է նշանակվում, ապա նա կարող է բնապահպանության ոլորտը ղեկավարել։
Երկրորդ կարևոր հանգամանքը պատերազմի առկայությունն է, որը վարչախմբի պահպանման հիմնական հենարանն է։ Պետք է պահպանել արտաքին թշնամու վախը, որպեսզի խլացնել ներքին խնդիրների բարձրաձայնումը։ Նման վիճակի պահպանման համար կարևոր է «ազգային միասնություն», ոչ թե Հայաստանի քաղաքացիների ազատ ու հավասար ապրելու սկզբունքով հզորացման գաղափարը, քանի որ հավասարություն չի ենթադրվում, այլ մեկ էթնիկ ինքնություն, որը ինքնագերադասման միջոցով կլուծի «ազգի պահպանության», այլ ոչ որակական ու սոցիալական նոր հարթության վրա ապրելու հարցը։ Այս պարագայում մոռանում են անգամ վերջերս՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դաժանաբար սպանված ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին։
Իշխող և պատերազմից հարստացող հատվածին ձեռնտու է կեղծ ազգայնականությունը։ Պատահական չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը երբեք նմանատիպ հարձակումներին պատասխան չի տալիս, որովհետև պետք չի ժողովրդավարական, մարդու իրավունքներին համահունչ դիսկուրս ձևավորել Հայաստանում։ Դա ցուցիչ է, և ես չեմ տեսնում, որ այս միջադեպը վերածվի լուրջ բանավեճերի, լուրջ մտահոգության՝ բերելով պատկերացումների փոփոխությունների։ Ճիշտ հակառակը, այդ նկարի ֆոնին կսկսեն ավելի շատ խոսել ազգայնականները, կամ կեղծ հայրենասիրական մթնոլորտ ձևավորելով կսկսեն ավելի բորբոքել ազգայնական տրամադրությունները, և քանի որ կա գրագիտության լուրջ խնդիր, մարդիկ նման բնազդային վախերին, որը սնուցվում է դավադրությունների տեսություններով՝ էթնիկ ինքնության ոչնչացման վերաբերյալ, ավելի հակված են վստահել ու հավատալ։

Բայց նաև քիչ չէին նման տրամադրություններին հակազդողները։

Շատ քիչ են հակազդողները։ Նրանք միայն ֆեյսբուքի տիրույթում են, որոնցից ոչ մեկը չի մտնում որոշում կայացնողների շրջանակի մեջ։ Որոշում կայացնողներից որևէ մեկի արձագանքը տեսե՞լ եք, օրինակ, Ազգային ժողովի այսինչ պատգամավորի, նրանք նախընտրում են լռել։ Հենց խնդիրն առնչվում է մարդու իրավունքներին, նրանք գոյություն չունեն կամ անտարբերություն են ցուցաբերում։ Իրականում սա փոքր հարց չէ, այն ցույց է տալիս գերիշխող տրամադրությունները մարդու իրավունքների կոնցեպցիայի վերաբերյալ՝ ընդհանրապես։

Սա նաև խոսում է աշխարհից կտրված լինելու մասի՞ն։

Հիմա աշխարհը շատ բազմազան է, կա պահպանողական աշխարհ, կա քաղաքակիրթ, փոփոխվող աշխարհ, որոնք չեն կարող չազդել միմյանց վրա։ Հիմա գերիշխողը վախերն են։ Վախի մթնոլորտը միշտ մարդկանց պատկերացումը սեգմենտավորում է։ Դու անընդհատ ասում ես՝ մենք և նրանք, իսկ «նրանք»-ը այն կերպարն է, որից դու վախենում ես։ Հիմա Հայաստանում տեղի ունեցողը ևս ցույց է տալիս հասարակության վախերը։ Հենց այդ վախերի վրա էլ հիմնվում է վերարտադրությունը՝ թե հասարակության, թե իշխանության։ Պատահական չէ, որ այս դիսկուրսն առաջացավ Ամանորի օրերին, որովհետև հայերը Նոր տարվա սեղանի շուրջ նստում են ու սկսում հայ ժողովրդի փառաբանությունը, հեռուստատեսություններով շնորհավորում հայերի նոր տարին, կարծես այս երկրում այլ ազգություն չի ապրում, զբաղվում ինքնագերադասությամբ, որ իրենք ամենահինն են, ամենալավն են։ Ի վերջո, եթե այդ լուսանկարը չլիներ էթնիկ հագուստով, գուցե էդպիսի արձագանքի չարժանանար, թեև ես լուսանկարի էությունը չեմ հասկանում, չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է էթնիկ հագստով նկարվել 21-րդ դարում, սակայն դա, ի վերջո, մարդու ցանկությունն է ու նաև իրավունքը։
Բայց դա ևս բորբոքում է կեղծ ազգայնականությամբ տոգորվածների երևակայությունը։ Միանգամից առաջ է գալիս մերի ու այլի հակադրությունը։ Ցավալի է արձանագրել, բայց դա իշխող դիսկուրսն է, ու դա չի փոխվելու։ Եթե փոխվի, ուրեմն հանրային գիտակցության մեջ պիտի փոփոխություն լինի, պետք է մտածեն ազատ ընտրությունների մասին, սոցիալական արդարության, կանանց ու տղամարդկանց հավասարության մասին, իսկ դա ընդհանրապես չի կարող իրականություն դառնալ, որովհետև մեր երկրում մոտենում է հինը վերարտադրող հերթական կեղծ միջոցառումը՝ ընտրությունները։

loading...
Լրահոս
13 աղջկական բաներ, որ գաղտնի անում են տղամարդիկ Մանրամասներ Ղարաբաղում սպանված զինվորից Play off-ի բոլոր զույգերը հայտնի են Ղարաբաղում զոհ ունենք «Այլևս շատ բաց կերպարներով չեմ ներկայանա». Անահիտ Հարությունյան «Աստված հեռու պահի «լավ» աղջիկներից. վատերից ինքդ կփրկվես». հրեաների 35 իմաստուն մտքերը Որքա՞ն է «Ռեալը» պատրաստվում վճարել Արիսաբալագայի համար Տղամարդը 180 միլիոն դոլար կվճարի նրան, ով կամուսնանա իր դստեր հետ. սակայն կա մի «բայց» Սեյրան Օհանյանը ֆինանսական խնդիրնե՞ր ունի «Որ ամոթ ունենան, չեն թանկացնի. գետինը մտնեն». Սեյրան Սարոյան 21-ամյա աղջիկը երեք շաբաթ կրել է նույն վարտիքը, ապա այն վաճառել 5000 դոլարով Աղջկա պատմությունը. «Ընկերս ինձ հետ սեքսով զբաղվելու փոխարեն պոռնոկայքեր է հաճախում» Տեղեկություններ ճանապարհների վիճակից Համացանցում են հայտնվել կադրերը, որտեղ շնաձուկը կծում է աղջկա ձեռքը ԱՅՍՕՐՎԱ ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Հացը կթանկանա՞ Հայտնի է՝ ինչու է անչափահասն ակումբում դանակահարել երիտասարդ զույգին «Ֆուլ հաուզ»-ի՝ դեռ եթերում չհայտնված սերիան «Ազիզյաններ»-ի՝ դեռ եթերում չհայտնված սերիան Դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են Աղջիկն ինքնուրույն ծննդաբերել է. լուսանկարներ «Թրամփը կանխեց պատերազմի կրկնությունը Ղարաբաղում. ռուսական ծրագիրը ձախողվեց» Տերմինալի գողության փորձ Երևանում. կանխել են ԱԱԾ աշխատակիցները Ինչ կապ կա բերանի խոռոչի հիվանդությունների ու կաթնագեղձի հետ Ինչու է Քայլի Ջենները զայրացրել իր երկրպագուներին 10 նկարազարդում, որ կհասկանան միայն մեծ կրծքերով աղջիկները Ինչով է վտանգավոր ծխախոտի և կոֆեի համադրությունը Արդյունավետ միջոց՝ հեշտոցային վարակներից և տհաճ հոտից ազատվելու համար Ինչպես է Երևանում անց կացել «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը Տղաների անկյուն. ինչպես ճիշտ համբուրել աղջկան Նորամուծություն՝ ֆիզիկական անձանց կողմից այլ երկրներից մեքենա ներկրելու ոլորտում Ո՞ր դիրքերում արված սեռական ակտի դեպքում է բեղմնավորվելն ավելի հեշտ Անգլիայում բժիշկները սխալմամբ հեռացրել են կնոջ կուրծքը (լուսանկարներ) Ինչպես է աղջիկը լողանում սառցաջրում՝ «մկրտվելու» համար 27-ամյա աղջիկը պնդում է, որ սեռական հարաբերություն է ունենում ուրվականների հետ Ինչ է սպասվում ձեզ դեկտեմբերի 12-ին. աստղագուշակ Ինչպես դասավորվեց Ալրաղացի Լյովի ճակատագիրը. մարդ, ով Սերժ Սարգսյանի մտերիմներից էր 15 գաղտնի բաներ, որ անում են աղջիկները «այն օրերին» Պուտինը հանում է իր զորքերը Սիրիայից Բացահայտումներ՝ կապված մեր ֆուտբոլիստի խաղի անկման հետ «Ты супер!» նախագծում հայ պատանիները հնդկական պարով ստիպել են ամբողջ ելույթի ընթացքում ծափահարել իրենց «Հիմնարկների աշխատողների կոմպյուտերներում էն շարիկով խաղն ա ինստալ արած, էն որ էս 20 տարի ա խաղում են». Էդմոն Մարուքյան Ինչից են իրականում պատրաստում խանութների էժան պելմենիները. շոկային փաստեր Գիտնականները հայտնել են, թե ինչ կարող է պատահել ծխող աղջիկների հետ՝ կուրծքը մեծացնելուց հետո Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Ղարաբաղում տեղի ունեցած խոշոր վթարից Ոստիկանության տեսանյութը` Մալաթիայում տեղի ունեցած սպանության մասին Սեռական հարաբերություն Գյումրիում՝ դեռահասի հետ Սկանալային մոդել Գայանե Բաղդասարյանի կիսամերկ յոգան (Լուսանկարներ) Թարմ տեղեկություններ՝ ճամփեքի վիճակից Բացառիկ. Spice Girls-ի աղջիկներից մեկը հայկական երգ է երգում (տեսանյութ) ВИА Гра խմբի նախկին անդամ Սեդոկովան «սեր է խոստովանել» Գոհար Ավետիսյանին «Թոփ մոդել ԱՊՀ» ճանաչվեց Յանա Ռուբցովան, Սրբուհին «2-րդ թոփ մոդել ԱՊՀ»-ն է Դրամատիկ կադրեր Կալիֆորնիայում մոլեգնող դժոխային հրդեհից. լուսանկարներ, տեսանյութ Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին 52-ամյա չծերացող չին գեղեցկուհին կիսվել է իր երիտասարդ մնալու գաղտնիքով Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու գործընթացը արագանալու է Բոլոր ժամանակների հինգ ռեկորդներ՝ սեքսում Մայրիկի պատրաստած համեղ բորշի՝ դիետիկ այլընտրանքը Ինչպե՞ս վառել լուցկին առանց տուփի․ Սա իսկական հրաշք է Խմեք այս թեյից 2 բաժակ 1 շաբաթվա ընթացքում և դուք կունենա նիհար և գեղեցիկ կազմվածք Տրամաբանական թեստ․ Այս գլուխկոտրուկները ոչ բոլորին է հաջողվում լուծել Սև հարսանիք. Մայրն ու քույրը զոհվել էին հարևանի պսակին գնալու ճանապարհին Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ՝ հուսալով նրան կենդանացնել Լավ քնելու և նիհարելու համար խմեք սա Երևանում դիակ է հայտնաբերվել Ռուսաստանի քաղաքացին Երևանում ընկել է ձորը Ողբերգական դեպք Ախալքալաքում Ինչ է սպասվում ձեզ այսօր. աստղագուշակ Թրամփը երկար չսպասեցրեց Ինչպես է գեղեցկուհին լողանում գետում. տեսանյութ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Ինչ է ասել Սեյրան Օհանյանն Ազատ Արշակյանին 4 սովորություն արագ նիհարելու համար Ինչպես է Անահիտ Սիմոնյանը պարում փողոցում (տեսանյութ) Ինչ է ձեզ սպասվում դեկտեմբերի 11-ին Հայհոյելու համար սպանել է ծառայակցին Մաուրո Իկարդին մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելը «Խորհուրդ եմ տալիս ինձանից հեռու խաղալ». Շպռոտը զայրացել է Սերժ Սարգսյանը՝ Պուտինի որոշումից հետո