հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Պատերազմի վերսկսման պայմանը

«ԼՐԱԳԻՐ»

Հարավային Կովկասը հակամարտությունների ծագումից հետո (1990-1993) ներառվել է միջազգային քաղաքական հարաբերությունների ոլորտում, ինչը հանգեցրել է հակամարտությունների «միջազգայնացմանը» եւ խոշոր տերությունների ու միջազգային քաղաքական կազմակերպությունների ակտիվ միջամտությանը:
Անգամ ԱՊՀ նորանկախ պետությունների ֆոնին, որոնց ճակատագրի հանդեպ ուշադիր են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և առհասարակ Արեւմուտքը, Հարավային Կովկասի երկրները հատուկ ուշադրության են արժանանում նրանց կողմից՝ որպես Եվրասիայի՝ ռազմական-ռազմավարական նշանակություն ունեցող առանցքային տարածաշրջան:
Իրավիճակի զարգացումը դիտարկելու համար շատ կարեւոր է պատկերացնել տարածաշրջանի երկրների՝ քաղաքական որոշումներ կայացնելու իրական հնարավորությունները: Հաշվի առնելով այնպիսի կարեւոր նշաններ, ինչպիսիք են վերլուծկան ու հետազոտական հաստատությունների ու կենտրոնների ստեղծումը, Պետդեպի եւ եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները, Թուրքիայում ԱՊՀ և թյուրքալեզու պետությունների հարցերով համապատասխան պետական կառույցների առկայությունը, տարածաշրջանում այդ պետությունների ակտիվությունը, կարելի է պնդել, որ Արեւմուտքի արտաքին քաղաքական ռազմավարություններում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Եվրասիայի կարեւորագույն պոլիգոն:
Ըստ էության, Արեւմտյան հանրությունը հմակարգայնացրել է տարածաշրջանի երկրների ներքին հասարակական-քաղաքական կյանքը եւ առանձին դեպքում անգամ կանոնակարգել (եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ վերջնական վճիռ կայացվում է Արեւմուտքում): Արեւմուտքը տարածաշրջանում իրագործում է կոմունիկացիոն եւ աշխարհտնտեսական նշանակության առավել ակտուալ եւ դինամիկ նախագծերը: Դրանց իրագործման հետ է կապվում Արեւմուտքի տնտեսապես առաջատար երկրների ռեսուրսային ապահովվածությունը եւ տնտեսական բարեկեցությունը:
Հատուկ նշանակություն է ձեռք բերում տարածաշրջանի երկրների ռազմաքաղաքական համագործակցությունն Արեւմուտքի (Վրաստան, Ադրբեջան) եւ Ռուսաստանի (Հայաստան) հետ: Արեւմուտքի քաղաքական եւ ռազմական կառույցներում այդ երկրների ներգրավումը նույնպես խոսում է այն մասին, որ տարածաշրջանն Արեւմուտքի համար շարքային նշանակություն չունի: Եվրոպայի խորհրդին տարածաշրջանի երկրների անդամակցությունն ըստ էության նրանց դարձրել է եվրոպական երկրներ, որն ըստ երեւույթին պետք է ռազմական ինտեգրացիայի համակարգում ներգրավման նոր փուլ դառնար:
Ներկայիս Ադրբդջանը պատրաստվում է պատերազմի եւ ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հնարավոր արձագանքը, սակայն ակնհայտորեն թերագնահատում է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի արձագանքը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ պատերազմի սկսման գործում նրա դերն ակնհայտ է: Ռուսաստանը փորձում է թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը Հարավային Կովկաս, ինչը կարող է տեղի ունենալ հարաբերական խաղաղ գոյակցության պայմաններում:
Ռուսներին հետաքրքրում է փոքր պատերազմը, որը պայմաններ կստեղծի Ռուսաստանի միջամտության, տարածաշրջանում իրավիճակը կառավարելու համար: Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոքր պատերազմով՝ տարածաշրջանում իր քաղաքական եւ ռազմական ներկայությունը հիմնավորելու համար:
Ըստ էության, Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում նույն ծրագրերն են առաջ քաշում՝ այդ գոտում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ուժեղացման բացառումը: Ադրբեջանը, սակայն, վախենում է այդ պատերազմում պարտությունից եւ հույս ունի սպառազինության նոր տեսակներ ձեռք բերել:
Ժամանակի ընթացքում ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան ունակ չեն լինելու մեկուսացված վիճակում պատերազմ նախաձեռնել, որը մտնում է միջազգայնացման նոր փուլ: Ռուսները հասկանում են դա եւ սահմանափակում իրենց ակնհայտ գերազանցությունը:
Դոնալդ Թրամփի ընտրությունը Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում ամերիկյան ազդեցության աճի նոր փուլ է սկզբնավորելու: Կովկասյան եւ սեւծովյան հակամարտությունները խիստ կապված են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի հետ:
Եթե փորձենք բնութագրել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության նպատակներն ու խնդիրները տարածաշրջանի պետությունների հանդեպ, ապա կարելի է ենթադրել հետեւյալը. Արեւմտյան հանրությունը, տարածաշրջանը դիտարկելով որպես «առանցքային» իր եվրասիական քաղաքականությունում, փորձում է այդ երկրներին ու մի շարք այլ պետությունների բուֆերային գոտու դեր պարտադրել, որն ունակ կլինի առանց ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ապահովել անվտանգությունը, որպեսզի իրենց կապիտալի համար համապատասխան պայմաններ ստեղծվեն:
Այդ նպատակին են ենթարկված տարածաշրջանի վրա ազդեցության տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական ազդեցության բոլոր մեթոդները, որոնք, անկասկած, տեղավորվում են Արեւմտյան հանրության քաղաքականության ընդհանուր համակարգում: Կարելի է որպես կարեւոր ռազմավարություն դիտարկել Թուրքիայի քաղաքականությունը, որն իրագործում է իր երկու արտաքին քաղաքական հայեցակարգերը՝ պանթյուրքիզմն ու պանօսմանիզմը:
Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը հիմնականում ինքնուրույն է եւ նպատակ ունի քաղաքական ու տնտեսական կայսրություն ստեղծել: Առայժմ այդ քաղաքականությունը համապատասխանում է Արեւմուտքի պահանջներին, սակայն գնալով ավելի նվազ չափով:
Ադրբեջանում ավելի անկայուն իրավիճակ է ստեղծվել, քան Վրաստանում ու Հայաստանում: Դա մեծապես կապված է ընդդիմության լիակատար ջախջախման եւ նախագահի պաշտոնում ժողովրդականություն վայելող թեկնածուի բացակայության հետ: Ադրբեջանում ներքին քաղաքական պայքարը վառ արտահայտված կլանային բնույթ ունի եւ շատ սերտ կապված է հարստացման աղբյուրներին հասանելիության հետ: Իհարկե, պայքարող կլանների գլխավոր խնդիրն է նավթային եկամուտների վերահսկողությունը:
Քաղաքական պայքարում միշտ օգտագործվել է ղարաբաղյան գործոնը, սակայն վերջին ժամանակներս այդ գործոնը հատկապես օգտագործվում է քարոզչական նպատակներով: Ընդդիմադիր առաջնորդները փորձում են վերակենդանացնել ազգայնական տրամադրությունները եւ կառավարությանը մեղադրել Ղարաբաղի կորստի հետ հաշտվելու մեջ:
Դա ստիպում է նախագահ Իլհամ Ալիեւին մշտապես ագրեսիվ հայտարարություններ անել եւ իրավիճակի գնահատականներ տալ: Հայաստանի հետ բանակցություններում Հեյդար Ալիեւի շահագրգռվածությունն ավելի շուտ կարեւորագույն քարոզչական քայլ էր եւ չէր համապատասխանում իրական նպատակներին ու հռչակված խնդիրներին: Հիմքեր կան պնդելու, ու Հեյդար Ալիեւը մասնակի կարգավորման փոքր հույս ուներ, ինչն իր որդի Իլհամի Ալիեւի համար, որին ձգտում էր նախագահ դարձնել, քաղաքական խնդրահարույց իրվիճակի մակարդակի նվազման պայման կլիներ:
Այսինքն, մասնակի կարգավորումը հաջորդ նախագահի վրայից կհաներ խնդիրների մի մասը: Հեյդար Ալիեւն ամբողջությամբ մերժում էր ղարաբաղյան հարցի ուժային լուծման հնարավորությունը: Դա կապված չէր զոհերի մեծ թվի մտահոգության հետ: Ավելի շուտ, Հեյդար Ալիեւը պարզապես չէր հավատում պատերազմում հաղթանակի կամ էլ նշանակալի ռազմական հաջողության հասնելու հնարավորությանը:
(Հիմքեր կան պնդելու, որ 1993 թվականին նրա սանձազերծած պատերազմը նպատակ ուներ ապացուցել այդ ճանապարհով նպատակին հասնելու անհնարինությունը, սակայն չէր կարող պատկերացնել, որ հասարակության այդ համոզմունքը ձեռք կբերվեր այդքան բարձր գնով):
Իլհամ Ալիեւը նախընտրել է Ղարաբաղի վերադարձի առավել արմատական միջոցներ, ինչը, իհարկե, քաղաքական-քարոզչական նշանակություն ունի, եւ բացի այդ, միլիտարիզացիան կարեւոր նշանակություն ունի միջոցների լվացման, բյուջետային աղբյուրներից լրացուցիչ եկամուտների ստացման առումով:
Ըստ վարկածներից մեկի՝ Ադրբեջանի ղեկավարությունում միլիտարիզացիան իբր դիտարկվում է որպես սոցիալական արդիականացման, նոր միջին դասի ստեղծման եւ երկրում զինված ուժերի, սպայական կորպուսի էլիտարության թուրքական ավանդույթների ներդրման միջոց:
Շատ հնարավոր է, որ հենց այդ գաղափարն էլ հետապնդվում է, սակայն ադրբեջանական հանրությունը չի առանձնանում ուժեղ միլիտարիստական տրամադրություններով եւ պատրաստ չէ այդքան նորարարական մոդելի:
Ադրբեջանը միլիտարիզացիայի, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, կադրերի պատրաստման լայնածավալ ծրագիր է իրագործում: Ռազմական փորձագետների գնահատականներով, Ադրբեջանը նպատակ է դրել ստեղծել տարածաշրջանում ամենամեծաթիվ եւ մարտունակ բանակը: Ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբը խնդիր է դնում 155-165 հազարանոց զորք հանել՝ հաշվի առնելով նաեւ պահեստազորայիններին:
Անհասկանալի է մնում, թե ինչպես է դա համապատասխանելու ՆԱՏՕ-ի պահանջներին, չնայած Ադրբեջանը վաղուց հնարավորություն ունի այդպիսի բանակ սպառազինել: Ադրբեջանի ռազմական գաղափարախոսությունն ու հայեցակարգը ստեղծել է Թուրքիան, որը գործնականում ձեւավորում է Ադրբեջանի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները: Իրանական լրատվամիջոցներում երկրի իշխանությունների նախաձեռնությամբ բազմիցս հրապարակումներ են եղել, որ Թուրքիան փաստացի իր զինված ուժերն է ստեղծում Ադրբեջանում:
Ռուս փորձագետների կարծիքով, Ադրբեջանում ստեղծվում է մոբիլ բանակ՝ հիմնականում հարձակողական նպատակներով: Ադրբեջանի բանակի գաղափարախոսությունը, կառուցվածքը եւ օպերատիվ պլանները հաստատում են, որ այդ բանակը հարձակողական նպատակներ ունի:
Նույն գնահատականների համաձայն՝ Ադրբեջանը, չնայած բանակաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրներին, կարողացել է լուծել գլխավոր խնդիրներից մեկը՝ հրամանատարական կազմի եւ սպայական կադրերի պատրաստումը: Բանակում սպայական խմբավորումներ գոյություն ունեն՝ խորհրդային բանակի ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ ձեւավորված սպաներ եւ սպաների նոր սերունդ, որը ռազմական կրթություն է ստացել Թուրքիայում եւ այլ երկրներում:
Վերջին խմբավորումն առավելություններ ու հեռանկարներ ունի: Նրանք առանձնանում են կարգապահությամբ եւ սպայական պատվի մասին պատկերացումներով: Այդ խմբավորումների միջեւ պայքար է ընթանում:
Ներկայում, չնայած քաղաքական գործիչների արմատական հայտարարություններին ու արտաքին քաղաքականությունում ուժի ցուցադրման ձգտմանը, Ադրբեջանը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել ռազմական գործողություններ վերսկսելու վերաբերյալ: Դա միանշական է ու հավաստի:
Ադրբեջանը պարտավորեցնող պայմանավորվածություններ ունի Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության մասով: Դրա արդյունքում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ներուժը պետք է դիտարկել որպես թուրքական բանակի «արեւելյան բլոկ»: Հեյդար Ալիեւն ու Սուլեյման Դեմիրելը ժամանակին ռազմավարական համագործակցության սկզբունքային պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝
1. Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության որոշումներ կայացնել ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ,
2. Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը վերջինիս դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում եւ ռազմական ու քաղաքական օգնություն ցույց կտա Ադրբեջանին;
3. Ռազմավարական համագործակցության իրագործման առաջարկվող սխեմայում երեք հավանական հակառակորդ կա՝ Ռուսաստան, Իրան, Հայաստան:
Այդ խնդիրները սակայն հիմնարար չեն դարձել եւ իրենց «չեն արդարացրել»: Իշխանության է եկել այլ նախագահ, որը շատ բան է ժառանգություն ստացել, սակայն հաջողությամբ քանդելու է Ադրբեջանը:

loading...
Լրահոս
Ինչո՞ւ են կանայք ձմռանը ագրեսիվ դառնում Նոր մանրամասներ՝ կախված զինվորի դեպքից Կարգին քեֆ են արել Մարզպետի խորհրդականին սպանելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ Հեղուկներից խմեք միայն ջուր և կտեսնեք՝ ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ Շա՞տ եք շոկոլադ ուտում․ կարդացեք սա Լավ լուր ռուսական զենքից «Զվարթնոց»-ում 27-ամյա աղջիկ է ձերբակալվել Կարեն Կարապետյանի հեռացման նախապատրաստումը Մարմնի հրաշագործ կետերը․ սեղմեք այս նրանց և կբարելավեք ձեր ինքնազգացողությունը հաշված րոպեների ընթացքում «Ձյուդոիստ» Պուտինը խաբեբա՞ է Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Ինչ զենք է ստացել Հայաստանը Ռուսաստանից, եւ ինչու է դա գաղտնի պահվում Մարզպետի խորհրդականը կորել է Մանրամասներ Գեղարքունիքի աղմկահարույց ձերբակալություններից Ինչպես է անցել Արա Աբրահամյանի դստեր ծննդյան տարեդարձը՝ Մոնտե Կառլոյում / լուսանկարներ Դուստրը փորձել է խեղդամահ անել մորը Որոնք են տղամարդու 10 էրոգեն գոտիները (18+) Ինչի համար պետք է սիրել Այծեղջյուրին Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը / տեսանյութ Գյուղում ակտիվ խոտհունձ է, գյուղի ամենակրտսեր աշխատողը 6-ամյա Վրույրն է / տեսանյութ Ասեք՝ ինչ միրգ եք սիրում, կիմանաք՝ ով եք դուք Պրեմիերա. Գրիգոր Միրզոյան . «Սիրահարվել եմ» Հեռուստատեսության պատմության մեջ ամենախելահեղ սեքս են ցուցադրել «Գահերի խաղ»-ում Մայք Թայսոնը սենսացիոն հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը հանձնեց իր մի դիրքը․ հերթը մյուսինն է Որ հատապտուղներն են ամրացնում իմունիտետը Ծննդկանի մահվան գործով ամբաստանվող բժշկուհին հրաժարվում է հարցուպատասխանից Ծեծկռտուք՝ լավ տեղ նստելու համար. գետնին են տապալել Օրդուի քաղաքապետին (տեսանյութ) Սեռափոխված տղան զարմացրել է աշխարհին՝ իր գեղեցկությամբ (լուսանկարներ) Շուշան Արզումանյանը մահացավ Մահացել է Վերա Հակոբյանը Ամենատարածված անարդար տուգանքները, որ կարող եք բողոքարկել Աշոտ Մանուչարյանը ներկայացրել է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման՝ իր եղանակը / տեսանյութ Սևանի հարցը դառնում է սպառնալիք / տեսանյութ Արտակարգ դեպք Գյումրիում Հարձակում Հայաստանի դեմ՝ կարևոր հանդիպման ընթացքում․ ինչ անել Քենդալ Ջեններն ամբողջությամբ մերկացել է 2 բան, որ երբեք չի ներում Սերժ Սարգսյանը Սկանդալային հայուհին գերազանցել է ինքն իրեն / Տեսանյութ 18+ Էստոնուհին լուսանկարել է իր հարսանիքը՝ պատկերելով ամենահուզիչ պահերը (լուսանկարներ) 98-հոգանոց ինքնաթիռը կործանվեց ջունգլիներում. 9 օր անց անտառից աղջիկ դուրս եկավ..․ Եթե դուք ունեք այս վնասակար սովորությունները, ուրեմն դուք բարձր ինտելեկտ ունեք Ինչ է փնտրում ԱԱԾ-ն Ինչերով է հայտնի Բադեն-Բադենը և ինչու է գրավում Սերժ Սարգսյանին / լուսանկարներ Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին Նոր հրահանգ է ուղարկվել իշխող ուժի ներկայացուցիչներին «Ես բարդ մարդ չեմ, ինձ հասկանալու համար ջանք պետք չէ գործադրել». Անուշիկ Ալավերդյան Հեռուն տանող նպատակ. փորձարկում Ղարաբաղում Համացանցում է հայտնվել Ռուսաստանում ինքնաթիռի կործանման առաջին տեսանյութը Պրեմիերա. Կարեն Բոքսյան . Поздравление Երևանում դանակահարել են 3 հոգու, պարզվել է հանցագործի ինքնությունը Պուտինի ստորաքարշության նոր նշաձողը. պատրա՞ստ է դրան Սերժ Սարգսյանը Անդրիաս Ղուկասյանին դատարանում դիմավորեցին կինն ու դուստրը / տեսանյութ Ինչ է պատմում ձեր բոյը ձեր բնավորության մասին Ամուսինն անսպասելիորեն դուրս եկավ մեքենայից և ասաց, որ առանց իրեն տուն գնա. մի քանի րոպե անց կինը հասկացավ պատճառը «Ամեն ինչ կարոտել էի». Իրեն Աբելյանը Հայաստանում է 9 միֆեր մայրության մասին, որոնք վաղուց ժամանակն է հանել գլխից Լավ լուր Գագիկ Սուրենյանի համար Սեքսը երիտասարդ ու բարի է պահում․ ապացուցվել են ամենօրյա սեքսի մի շարք բարերար հատկություններ Շվեյցարիայում տղամարդը «Դռուժբա»-ով հարձակվել է մարդկանց վրա․ վիրավորներ կան Այս միջոցը ձեր մաշկը երկար ժամանակ անմազ ու հարթ կպահի Ռատայկովսկին նոր սեքսուալ լուսանկարներ է հրապարակել 7 ակնհայտ նշան, որ ձեզ վրա չար աչք կա. ինչպես ազատվել դրանից Նոր ցնցող տրենդ՝ ներկած թևատակեր / լուսանկարներ 11 մահեր՝ ալկոհոլի արդյունքում / տեսանյութ «Չի կարելի վերածել շոուի». հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ Բաթումիում բնակվող հայերի թիվը կրկնակի նվազել է. ինչով է սա պայմանավորված Կիսամերկ աղջիկների գայթակղիչ ակցիան՝ «Զանգիր» գրությամբ կաբրիոլետով / լուսանկարներ 4 պատճառ՝ լիֆից հրաժարվելու համար Ինչ կարող են պատմել ձեր դիմագծերը ձեր մասին Կանանց ամենատարածված պատրվակները՝ սեքսով չզբաղվելու համար Ինչպես ազատվել բացասական մտքերից Սուրենյանը գուժել է նոր ջերմային ալիքի մասին ՀՀԿ խոսնակը հայտարարեց Սերժ Սարգսյանի ձախողման մասին Ղարաբաղում Վարդավառը տոնել են զբոսաշրջիկների հետ Ոստիկանները վնասազերծել են հանցավոր մեծ խումբ Որտեղ է անցկացնում արձակուրդը Սերժ Սարգսյանը, և ով է ուղեկցում նրան 6 դիրք, որոնք ձեզ կօգնեն վայրկենաբար քնել Սերժ Սարգսյանն անջատում է իշխանության վահանակը
15
Փակել X