հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

12 պաշտոնյա` կոռուպցիոն շղթայում. ԱԱԾ-ն աննախադեպ պայքար է սկսել

«Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բացահայտված կոռուպցիոն շղթայում, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ձերբակալված երկու բարձրաստիճան պաշտոնյաներից, առնվազն ևս 12 պաշտոնյաներ են ներգրավված եղել։

Ձերբակալվածներից նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն արդեն կալանավորված է: Նրա ղեկավարած կառույցը, ըստ ԱԱԾ-ի,
օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից 20-40 հազար դրամի չափով կաշառքներ է վերցրել։ Գումարների մի մասը բժշկական հանձնաժողովների նախագահները պարբերաբար հանձնել են գործակալության պետ Սողոյանին։

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Սողոյանը երկու օր առաջ է կալանավորվել՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

ԱԱԾ-ն երեկ երեկոյան տեղեկացրեց, որ գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Սկանդալային բացահայտմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դեռ չեն արձագանքում․ միայն փոխանցեցին, որ նախարար Արտեմ Ասատրյանը կատարվածի շուրջ բացատրություններ կտա Կառավարության վաղվա նիստում։ Մի քանի օր առաջ, մինչդեռ, նախարարը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այդ ոլորտում կոռուպցիայի մասին խոսակցություններ շատ կան, բայց ինքը փաստեր չի տեսել․ - «Ես չեմ ուզենա, որպեսզի մի կողմից խոսենք ուղղակի ինչ-որ երևույթների մասին՝ առանց փաստեր ներկայացնելու»:

Կալանավորված Արմեն Սողոյանը վերջերս ասուլիսում բացառել էր իր ղեկավարած կառույցում կոռուպցիայի երևույթը՝ պնդելով, թե «ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ նման բան անի»:

«Գումար պահանջելու երևույթներ ես բացառում եմ: Չի կարող որևէ մեկը որևէ մեկին ասի՝ էսքան գումար կբերես, քեզ սա կտանք», - հայտարարել էր Սողոյանը:

Հարուցված քրեական գործով Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու հոդվածով, բարձրաստիճան պաշտոնյաին սպառնում է 4-10 տարի ազատազրկում։

Արմեն Սողոյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնող Միքայել Վանյանը 2012-ի հոկտոմբերին էր հեռացվել պաշտոնից՝ կառույցում կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումից հետո։ Վանյանից հետո այս պաշտոնը զբաղեցրած Սողոյանի օրոք քաղաքացիներից մեկը առնչվել էր կառույցի հետ, նրանից գումար էին ուզել։

«Ազատության» հետ զրույցում, չներկայանալու պայմանով, կինը պատմեց, որ հաշմանդամության կարգ ստանալու համար գործակալությունում իրենց հասկացրել են, որ պետք է կաշառք տան․ - «Իմ ամուսինը էլ չէր կարողանում քայլել: Դիմել էինք հաշմանդամության համար: Պոլիկլինիկան թուղթը տվեց, ներկայացրինք այդտեղ: Այդտեղ էլ չէին գալիս, որ ստուգեին: Այնքան ձգձգեցին, որ վերջը գումար տվեցի, նոր գրեցին: Բայց մինչև գրեցին, էլ տեղ չհասավ՝ ինքը մահացավ․․․ Ինքը սպասում էր, որ շուտ ստանա, գիտեր, որ հիվանդ է: Բայց առանց գումարի որ մի հաշմանդամության բան չնշանակեցին․․․ 20 հազար դրամ տվեցի»:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հուսով է, որ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը նախընտրական PR չէ, բայց դա կերևա իշխանությունների հետագա քայլերից։

Հոկտանյանը հիշում է, որ մի քանի տարի առաջ նույն գործակալության նախկին պետն էր հեռացվել նմանատիպ մեղադրանքով, ուստի ստացվում է, որ խնդրի դեմ հիմնավոր պայքար չի եղել․ - «Լավ, դու բռնեցիր: Բայց արմատը վերացա՞վ դրանով: Հակակոռուպցիոն քաղաքականությունը միայն ձերբակալությունները չեն: Շատ ավելի լուրջ համակարգային խնդիրներ կան տվյալ ոլորտում, որը բերում է նրան, որ ձերբակալություններից հետո երևույթը կրկնվում է»:

Հոկտանյանը չգիտի՝ իշխանությունների այս բացահայտումը շարունակություն կունենա՞, թե՞ ոչ՝ հիշեցնելով, որ կոռուպցիա կա նաև այլ ոլորտներում։

loading...
Լրահոս
Ինչ կպատահի, եթե վարտիք չհագնեք/ Տեսանյութ Եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք, կպատահի սա/ Տեսանյութ Մոլդովական 19-ամյա «Տաղանդ»-ի ցնցող կատարումը․ Տեսանյութ Այս կանայք հստակ գիտեն, որ իսկական գեղեցկության համար ոչ չափսը, ոչ տարիքը նշանակություն չունի/ Լուսանկարներ Ռուս աղջիկն սկսել է ինքնուրույն հայերեն սովորել․ նա իր ֆեյսբուքյան անունը գրել ա հայատառ Վարչապետ․ «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ ա, բայց․․․»/ Տեսանյութ «Գիտեմ ինչ պետք է անել»․ Ոստիկանության վրա քար նետողներ կան/ Տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի մերձավորները դատարանում են ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի խուզարկության մանրամասները Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի Շոյգուն կարևոր հայտարարություն է արել Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց Այս տղամարդն ամեն օր նկարահանել է իր կյանքը, մինչև որ կանգ չի առել սիրտը/ Լուսանկարներ Աղմկահարույց գործ․ պաշտոնյաները մեծ չափերի հասնող գողություն են կատարել Դատախազությունը օրինական է համարել սկանդալային Մառա Բաղդասարյանի դեմ քրգործի հարուցումը Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ԶՈՒ-ում ծխախոտի հատկացման կարգը «Անպատիժ ոճիր». Տեսանյութ Արտակարգ դեպք Երևանում «Պնդոն ու Կնդոն չեն կարող երկրի ճակատագիր որոշել». Կոմիտաս վարդապետ Պատգամավորի թեկնածու է մահացել Առաջիկա 5 օրվա եղանակը Համատարած խուզարկություններ Նուբարաշենում․ ահազանգ Հանճարեղ ճապոնացիների հերթական հրաշագործությունը․ նրանք կենդանացրել են դինոզավրերին․ Տեսանյութ Ովքեր են ընդգրկված «Ծառուկյան» դաշինքի երկրորդ տասնյակում. ցուցակ Ինչպես կվարվի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը Հրանուշ Հակոբյանը բացեց գաղտնիքը «Պատվերով համերգ ա». երրորդմասցի Լյովիկի մեքենան դատարան չբերվեց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ո՞ր դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր»-ները Զինվորներին այսուհետ ծխախոտ չեն տա «Պետք ա՞ պռոբլեմ, ասա՝ սարքեմ». պատգամավորի թեկնածու Ահազանգ Արաբկիրից՝ կապված ՍԱՍ-ի Արտակի հետ Ինչու է Սերժ Սարգսյանը մեկնում Բրյուսել. մանրամասներ Լավ լուր վարորդների համար՝ Ոստիկանությունից Ի՞նչ պաշտոններ են խոստացել թաղային «ավտարիտետներին» Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել Հարությունյանը սարսափած է Ինչի՞ համար են Վարագյանին նշանակել փոխմարզպետ «52 տոկոսը կմնա ՀՀԿ-ին» Ինչի՞ մասին է խոսում միջազգային դիտորդների ներկայությունը Ղարաբաղում ԵԿՄ-ին այլ բան չի մնում, քան․․․ Մահվան ելքով ավտովթար «Ես չեմ ասել, որ թքած ունեմ»․ Յանա Եգորյանը հերքում է 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Համաշխարհային ճանաչմամբ հայազգի ստրիպ-պարուհին 10 արգելված ֆիլմեր/ Տեսանյութ Աղջիկների հինգ գործողություն, որոնք զայրացնում են տղամարդուն «Հոգևորականները դառնում են գործված սխալներին մեղսակից»․ բաց նամակ Գարեգին Բ կաթողիկոսին Գրիշո Ասատրյանը նվաճում է ժողովրդական երգարվեստը Լուսանկարներ․ Յուրօրինակ թրենդ Չինաստանում. գրիչը՝ որպես խոշոր կրծքի ապացույց 3 կենդանակերպ, որոնք կարող են հպարտանալ սեքսուալությամբ Ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել. ինչ է ասել Վարդան Օսկանյանի որդին իրավապահներին. մանրամասներ Այծեր, որոնք մարդկային ձայներ են հանում․ Տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարեք՝ մենք մահացած ենք». «Սասնա ծռերը»՝ դատարանում Գագիկ Սուրենյանի անակնկալը ԵՊՀ-ում ուսանողներն անցել են բողոքի ակցիաների․ տեսանյութ «Աջակցում եմ ՀԱԿ-ին, բայց Ծառուկյանի կողքին եմ». Խաչատուր Սուքիասյան Այս նշանների առկայության դեպքում դուք միանշանակ դեպրեսիա ունեք Կեղծ դեղեր կան Հայաստանում․ որոնք են դրանք Ալիեւի նվերն Արցախին Ավագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց Ինչպես կռահել, որ աղջիկը գրգռված է և ուզում է ձեզ․ Տեսանյութ 16+ Սերժ Սարգսյանի անկեղծ խոստովանությունը Երեւանյան խաչմերուկում «Օպել»-ը վրաերթի է ենթարկել 31-ամյա աղջկա. վարորդին արագ գտել են Նոր թանկացու՞մ, թե սաբոտաժ ընդդեմ վարչապետի Շմայսը, Սեյրանը, Գալուստը և այլ բոցեր՝ մեկ տեղում․ Տեսանյութ Միֆեր և իրականություն կաղամբի մասին. video «Անպայման CNN-ն ա՞ պետք». Կարեն Կարապետյան/ Տեսանյութ Հրապարակվել է քաղաքի վրա ինքնաթիռի ընկնելու բացառիկ տեսագրությունը Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին Ինչ է պատմում ձեր նստելու դիրքը ձեր մասին Ինչ է պատրաստում Սերժ Սարգսյանը վաղը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի միլիոնատիրոջ գահավիժումը. սկանդալային պատմություններ Աբրաամ Ռուսսոյից մինչև Մոնիկա Բելուչի Ընտրակաշառքի ի՞նչ թվեր են պտտվում Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ներգաղթյալները Ստոկհոլմում ավերածություններ են արել ողջ գիշեր․ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է հոսանքի ու գազի վարձը ավելացել մի քանի հազար դրամով. քաղաքացիներն անակնկալի են եկել Սերժ Սարգսյանը խոստովանեց Զինված խմբի գործով շրջանառվում է Սեյրան Օհանյանի անունը ՀՅԴ-ն Չարենցավանում գնում է ՀՀԿ-ի հետքերով «Քրեական գործեր՝ իրենց վրա են հարուցվելու, թող դրա մասին մտածեն»․ Սամվել Բաբայանը՝ իշխանությունների մասին Արտաշատցիների վրա մարդ են բերել, թասիբ արթնացրել. նոր մարզպետը ՀՀԿ-ին պարտության է մատնելու Արամայիս Գրիգորյանի ունեցվածքը