հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Ինչ էր ասում Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանը

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած կամ կրկնած «պատերազմ, թե խաղաղություն» հայտնի դիրքորոշմանը առաջինն արձագանքեց ոչ թե իշխանությունը կամ Սերժ Սարգսյանը, ում ըստ ամենայնի ուղղված էր այդ մոտեցմամբ փաթեթավորված քաղաքական մոդելավորման առաջարկը, այլ Սեյրան Օհանյանը, որը հայտարարել է նախընտրական գործունեության եւ իշխանությանն այլընտրանք լինելու մտադրության մասին:
Սեյրան Օհանյանը ներկայացրեց Արցախի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, որը սակայն այլընտրանք էր ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արցախի խնդրի վերաբերյալ Սեյրան Օհանյանի ներկայացրած պատկերացումն ու դիրքորոշումը խոշոր հաշվով կրկնում էր իշխանության հատկապես հետապրիլյան մոտեցումը եւ տրամաբանությունը, որոշ շեշտադրումների տարբերությամբ:
Ինչ խոսք, դժվար է ասել, թե Սեյրան Օհանյանի հայտարարության շարժառիթը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանելն էր: Ոչ միայն բացառված չէ, այլ նաեւ շատ հավանական է, որ անկախ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, Արցախի խնդիրը պետք է լիներ Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության առանցքը կամ ելակետը: Պաշտոնաթող գեներալի եւ պաշտպանության նախարարի, առավել եւս պատերազմի մասնակցի քաղաքական գործունեության պարագայում դա սպասելի ելակետ է:
Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ Օհանյանն, անկախ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, հանդես էր գալու իր դիրքորոշմամբ, գուցե լիներ նրբերանգների փոքր ինչ այլ դասավորություն:
Առանցքային տարբերությունն այստեղ այն է, որ Տեր-Պետրոսյանը ներկայացնում էր ոչ թե դիրքորոշում կամ նախընտրական ուղեցույց, այլ Հայաստանի քաղաքական համակարգի ապագայի որոշակի մոդել: Գրեթե կասկած չկա, որ Տեր-Պետրոսյանը պատրանքներ չունի, որ Արցախի խնդրում ներկայում կա կարգավորման հեռանկար որեւէ տարբերակով, եւ ներկայում միջազգային օրակարգում խնդրի սառեցման գործընթացի ձեւավորումն է նպատակը: ԵԱՀԿ արտգործնախարարների Համբուրգի հավաքի շրջանակում Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը դրա վկայությունն էր:
Առաջին նախագահը առաջարկում է հենց այդ օրակարգին միտված հայաստանյան ներքաղաքական մոդել, երբ ներքին քաղաքականությունը կառուցվում է պայմանական հասկացությամբ «խաղաղության» եւ «պատերազմի» դիսկուրսի վրա:
Տեր-Պետրոսյանի ելույթից հետո նրա հասցեին ուղղվեցին զիջողականության կամ պարտվողականության առատ մեղադրանքներ: Իրականում Տեր-Պետրոսյանը առաջարկում է ֆոն, որի վրա կարող է կառուցվել եւ քաղաքական ձեւակերպում ստանալ հակառակ դիրքորոշումը, ինչը Հայաստանին անհրաժեշտ կլինի հակամարտության գործընթացի սառեցման նոր ժամանակաշրջանում, հայկական դիվանագիտությանը հնարավորություն տալով այդ նոր փուլն անցնել առավել արդյունավետ եւ ճկուն, քան առաջին տասնամյակը, որտեղ գործնականում չի եղել Արցախի խնդրի վերաբերյալ ներքաղաքական որեւէ դիսկուրս եւ մոդել:
Այդ իմաստով, Տեր-Պետրոսյանի մոդելն առաջարկ է թե իշխանությանը` Սերժ Սարգսյանին, որը հավակնում է պահպանել իշխանության բուրգի գագաթի իր կարգավիճակը, թե նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որոնք անշուշտ սառեցման նոր փուլի հիմքերը պետք է փնտրեն ոչ միայն փոխադարձ համաձայնության, այլ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ներքին իրավիճակների մեջ:
Ընդ որում, այդ տեսանկյունից հետաքրքիր է այն, որ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել Արցախի ճանաչման վերաբերյալ միջազգային ճնշման գաղափարը, ինչի շնորհիվ տարիներ շարունակ հայատյացությամբ եւ ռազմատենչությամբ կերակրված սեփական հանրության առաջ Ալիեւը սրում է մարտահրավերը, այդպիսով ստեղծելով երկարաժամկետ «բանակցային գործընթացի» հիմք` որպես ճանաչման պահանջի «հմուտ դիվանագիտական չեզոքացման» ճանապարհ:
Այդ իմաստով, եթե Ադրբեջանում հիմքերը պետք է ձեւավորվի «միապետական» տարբերակի հաշվարկով, Հայաստանում այդ հիմքեը պետք է ձեւավորվի «քաղաքական մրցակցության» տարբերակով, ինչի տրամաբանությանն էլ ընդառաջ է գնում Տեր-Պետրոսյանը` իհարկե թե իր տարբերակի նկատմամբ ներքին համոզումով, թե նաեւ զուտ նախընտրական պատեհության հաշվարկով:
Սեյրան Օհանյանի արձագանքը Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանի համատեքստում դիտարկելը թերեւս համարժեք չէ, եթե դուրս գանք առանձին նախադասությունների եւ բառերի համեմատությունից, քանի որ Տեր-Պետրոսյանն առաջարկում է քաղաքական մոդել, իսկ Սեյրան Օհանյանի դիրքորոշման մեջ այն բացակայում է: Այդ նշաձողն արդեն իսկ զբաղեցնում է իշխանությունը:
Այդ իմաստով, Սեյրան Օհանյանի դիրքորոշումը առայժմ պարզապես հռչակագիր է: Իբրեւ պատասխան որքան էլ այն առավել արդիական ու համարժեք է Հայաստանի շահին ու անվտանգությանը, ստեղծված ներքին եւ արտաքին իրավիճակում գործնականում չունի այդ տեսանկյունից արդյունավետության շոշափելի հեռանկար:

loading...
Լրահոս
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆԿՅՈՒՆ․ Ինչպես մարզել հեշտոցի մկանները Վարդան Այվազյանը խոստովանեց Լուկաշենկոն Հայաստանի մասով բացեց փակագծերը Մեկնարկել է Կոնգրեսի հանրահավաքը / ուղիղ «Զարմանալի է․ ովքեր ծափահարում էին, այսօր քննադատում են Տեր-Պետրոսյանին»․ Շարմազանով Կարևոր փաստաթուղթ է գաղտնազերծվել․ հարցականներ կան «Դրանք զոն նայող են» «Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժողովուրդն է (տեսանյութ) Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները Ինչով էր Դաշնակցությունը 90-ականներին տարբերվում այսօրվա «Սասնա ծռերից». թեժ քննարկում 6 պատճառ՝ ինչու թիվ 1 ընտրատարածքում ընտրել Ռոբերտ Սարգսյանին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հայտարարություն են արել Հայաստանի մասին Ինչպիսի տեսք ունեին բոլորիս կողմից սիրված դերասանները մանուկ ժամանակ և հիմա / Ֆոտոշարք Աշխարհի 10 ամենատարօրինակ օրենքները Ինչ մեսիջներ էր հղում Սերժ Սարգսյանը Ղարաբաղից ԱԺ-ում ներկայացված կլինի 5 կուսակցություն. նոր սոցհարցում Ովքե՞ր են Ծառուկյանին խոստացել ՀՀ-ում ներդրումներ անել. նրանք սովորական հարուստներ չեն ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սկսել են կասկածել. տնօրենն ուսուցչին կանչել է պարզաբանման Մեծ աղմուկ Դանիելի շուրջ Կարապետյանը գնեց «Հրազդան-ՋԷԿ»-ը «Ծառուկյան» դաշինքի եզրափակիչ հանդիպումը Երևանում Սկանդալային բացահայտում Դինքի սպանության գործով «Մենք դուր գալու խնդիր չունենք, մենք ճիշտն ենք ասում»․ Վարչապետ «Անհասկանալի բան է կատարվել». Կոմանդոս Նոր պատերազմը գրեթե անխուսափելի է «Դուք չեք մոռացել մեր հանդիպումը, որ կայացավ Ձեր խնդրանքով Մոսկվայում, մետրոյի կանգառի մոտ գտնվող կազինոյի տարածքում»․ ռուսաստանահայի սկանդալային բաց նամակը՝ Նախագահին «էդ կանանցից հեռու մնացեք». Շարմազանովը՝ տնօրենների մասին / Տեսանյութ Սյունիքում կրքերը թեժանում են Քննչական խմբի ղեկավարը լուրջ խնդիրների առաջ է կանգնել. խախտումներ են հայտնաբերվել Առաջարկում եմ դուք էլ միանաք մեր մեծ ու համախմբված ընտանիքին. Ռոբերտ Սարգսյանը Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին. տեսանյութ Ինչու են մեծ թվով ոստիկաններ Երևանից գործուղվել Վանաձոր Մելիք Սաֆարյան. ապրիլի 2-ի ընտրությունից է կախված մեր երեխաների ապագան (տեսանյութ) Ո՞ւմ են փորձել սպանել կալանավայրում. ի՞նչ կապ ունի դրա հետ «Նորատուսցի Ալիկը» Աննա Սեմենովիչը մեկնաբանել է իր էրոտիկ լուսանկարների հետ կապված սկանդալը «Սա այն անկեղծ խոսքն է, մոտեցումն է, որը ներկայացնում է Գագիկ Ծառուկյանը»․ Վ․ Էնֆիաջյան Ինչու ենք խոսում քնած ժամանակ. մի քանի հետաքրքիր փաստ Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ռոհանին Հայաստանի մասով Փորձեք առանց դիմացինին սևացնելու մաքրվեք Ով է Կոտայքում սպանված տղամարդը․ մանրամասներ Պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան. 2018 Կարեն Կարապետյանին աջակցող գործարարները Մոսկվայում մեղադրվել են չարաշահումների համար Քյանդրբազություն սատանի մայլում Ռուսաստանը ռազմական գործողություններ է նախապատրաստում Ղարաբաղում Աշխարհի ամենամեծ գայլերից մեկը / Տեսանյութ 9 պատասխան օրալ սեքսի մասին / 18+ Միայն ամենաուշադիրները կհասկանան՝ ինչն այն չէ այս նկարներում / լուսանկարներ Արաբոյի Մանվելի հուզիչ ելույթը Ղարաբաղում զոհ ունենք Սկանդալային հայուհին վերելակի մոտ ցուցադրել է իր գայթակղիչ հետույքը ․ Տեսանյութ Գիտնականները պարզել են՝ որ ժամին են աղջիկներն առավել գրգռված լինում ՖՈՏՈ. Սեքս, թմրանյութ, ալկոհոլ. ահա թե ինչպես են անցնում ուսանողների արձակուրդները Ֆիզիկոսը գիտափորձի համար կրակել է ինքն իր վրա / Տեսանյութ Սպանություն Նոր Հաճնում «Աշոտյան» եղիր, Աշոտյա՛ն». Փաշինյանը «ներողություն» խնդրեց 20 լուսանկար այն մասին, որ շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան դուք տարբեր մարդիկ եք Ինչի համար է ռուս մոդել Վոդյանովան ստորագրահավաք սկսել Ահազանգ․ ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքի մասնակիցների մուտքը Երևան «Պատժվելու են դա անողները․ ես էդ խաղերի մեջ չկամ»․ Տ․ Արզաքանցյան Եվրոպական սոցիոլոգների ուսումնասիրության արդյունքներով՝ «Ծառուկյան» դաշինքն առաջատար է Կտա՞ Կարապետյանը հարձակման հրաման Տղամարդու սերմնահեղուկի կիրառության մասին սենսացիոն բացահայտում է արվել Աշոտյանը Փաշինյանին հորդորեց ներողություն խնդրել՝ «պոռնիկ» բառի համար Մահացել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածուի հայրը «Սասնա ծռերը» կմասնակցեն ՕՐՕ-ի հանրահավաքին ԱՄՆ-ն Երեւանին հուշում է կիսատ չթողնել հակահարվածը Ադրբեջանի նոր քայլն ու Հայաստանի հակաքայլը Բաբաջանյանն առաջատար է 50 հազար դրամներ են հավաքում դպրոցի տնօրենին նվեր գնելու համար Ինչ են պատրաստվում այսօր քննարկել Կարապետյանն ու Աբրահամյանը Շնաձուկը հարձակվում է լողացող աղջկա վրա / Տեսանյութ Սամվել Աղլամազյանը մահացել է Սեյրան Օհանյանը՝ Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին Ի՞նչ առաջարկ է բերել Մինսկի խումբը Երևան «Ես քեզ կոմբայն չեմ տալու․ քյասար եմ ասում»․ վարչապետը բարկացավ / Տեսանյութ «Ծառուկյան» դաշինքը տեր է կանգնելու յուրաքանչյուր քվեին. Իվետա Տոնոյան Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին Տիկին Մառոզն ափսոսում է Սեյրան Մուշեղիչի համար / Տեսանյութ «Ես իմ ընտրատարածքում նոր մարդ չեմ. գիտեմ խնդիրները եւ աշխատել եմ այդ խնդիրները լուծելու եւ մարդկանց հոգսը թեթեւացնելու համար». Ռոբերտ Սարգսյան