հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Սեյրան Օհանյանը բերում է Ռոբերտ Քոչարյանի օրինակը

1in.am

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու և խորհրդարանական ընտրություններին որպես այլընտրանք մասնակցելու մասին, հանդես է եկել ֆեյսբուքյան, ըստ էության, առաջին քաղաքական գրառումով:

Ինչպես հայտնի է, Օհանյանը քաղաքականություն մուտք գործելիս հայտարարեց նաև, որ բացում է ֆեյսբուքյան էջ: Եվ ահա այդ էջում Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվելու առաջնային քայլը պետք է լինի Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշման արտահայտումը, ինչն էլ փորձել է անել իր գրառումով: Թեև Օհանյանը չի տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, այնուհանդերձ՝ նրա հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Տեր-Պետրոսյանի՝ օրերս ունեցած համագումարային ելույթի պատասխան, թեև պատասխանն, իհարկե, անմիջականորեն Օհանյանից չէր երևի թե, որ ակնկալում էր Տեր-Պետրոսյանը կամ ուղղում էր իր մեսիջը:

Այնուհանդերձ, Օհանյանը հայտարարում է, որ սխալ է մոտեցումը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զարգանա, որպեսզի կարողանա կարգավորել Ղարաբաղի հարցը, մրցակցել Ադրբեջանի հետ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և տնտեսական դաշտում՝ ստիպելով, որպեսզի Բաքուն թողնի ռազմատենչությունն ու գնա փոխհամաձայնության:

Սեյրան Օհանյանը այս մոտեցումն առաջ քաշելով՝ անում է նաև բավականին ուշագրավ մի ակնարկ՝ որպես օրինակ, որ Հայաստանը կարող է զարգանալ նաև ներկայիս պայմաններում, և 10 միլիոն հայության ներուժը տալիս է դրա հնարավորությունը: Նա որպես օրինակ բերում է այն, որ չավարտված պատերազմի և չկարգավորված խնդրի պայմաններում Հայաստանը մի քանի տարի շարունակ արձանագրել է երկնիշ տնտեսական աճ: Սա բավականին «թափանցիկ» ակնարկ է Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանի մասին և, ըստ էության, ինչ-որ առումով նաև բավական թափանցիկ «ռևերանս» Քոչարյանին:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սեյրան Օհանյանն ակտիվ քաղաքականության մեջ կարող է իբրև ուղենիշ ունենալ հենց այն քաղաքականությունը, որ վարում էր Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում: Համենայնդեպս, այս իմաստով բավական խոսուն է այն, որ իբրև զարգացման կարողության օրինակ նա բերում է հենց այդ ժամանակաշրջանի արդյունքները՝ այն դեպքում, երբ երկնիշ տնտեսական աճի, այսպես ասած, որակական կողմը մեղմ ասած՝ մասնագիտական քննարկումների և բանավեճերի առարկա է: Առավել ևս, որ այդ երկնիշ տնտեսական աճի ու զարգացման պայմաններում 2008 թվականին պետությունը կանգնեց Մարտի 1-ի փաստի առաջ, երբ երկնիշ աճ ու զարգացում ապահովող իշխանությունը կարողացավ միայն արյան գնով պահել իր դիրքերը հանրային խաղաղ դժգոհությունից:

Այդ իմաստով Սեյրան Օհանյանի օրինակը կա՛մ քաղաքական ակնարկ է գործունեության ուղենիշների իմաստով, կա՛մ գործընթացների որոշակի մակերեսային դիտարկման դրսևորում, ինչն, իհարկե, չի կարող լինել ակտիվ քաղաքականության հանրօգուտ ուղեկից:

Հավանական է նաև, որ Սեյրան Օհանյանի գրառումը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ գործակցության և դաշինքի դանդաղ կամ զգույշ սկիզբ է, ազդարարում, որի մասին դեռևս մի քանի շաբաթ առաջ արտահայտվել էր նաև հենց Վարդան Օսկանյանը: Հատկապես, որ Վարդան Օսկանյանն էլ իր քաղաքական ակտիվության ընթացքում հաճախակի է օրինակային հղումներ արել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի երկնիշ տնտեսական աճի հանգամանքին, որը նախարար եղած տարիներին բնորոշել էր իբրև վագրային թռիչք:

Այդպիսով՝ Սեյրան Օհանյանն իր քաղաքական «թռիչքը» կարծես թե սկսում է «վագրի պոչից» բռնած: Համենայնդեպս, առաջին նուրբ օրինակը բավական խոսուն է: Միաժամանակ հետաքրքրական է, որ Օհանյանը դա սկսում է Ղարաբաղյան խնդրով և առավելապես Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրվելով, քանի որ բովանդակային իմաստով Օհանյանի մոտեցումը ավելի շատ ընդդիմադիր կամ այլընտրանքային է հենց Տեր-Պետրոսյանին, քան Սերժ Սարգսյանին:

 

loading...
Լրահոս
«Ու՞մ է պետք լինելու այն հողը, որի վրա ոչ ոք չի ապրելու». Սերժ Սարգսյան ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ․ Վաշինգտոնում ամբոխը ջարդ ու փշուր է անում խանութների ապակիներն ու մեքենաները Գայլերը օգնության են հասնում մարդուն ու պաշտպանում արջից Հուզումներ ու անկարգություններ Վաշինգտոնում․ տասնյակ ձերբակալվածներ կան Ղարաբաղին ժամանակ է տրվել Ազերի պորտապարուհու անզուգական կատարումը․ Տեսանյութ Բլեֆ է. չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է ծրագրված Oլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ նախագահի հրավերով վերադարձել է Հայաստան (տեսանյութ) ԻԳԻԼ-ը ոչնչացրել է Պալմիրայի ամֆիթատրոնի շենքը Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը «Ելք»-ը ՀՀԿ-ին անականկալ կբերի Ընտրություններ կեղծողը արտագաղթել է ԱՄՆ Ահա թե ինչպես է պետք տաքսի կանգնեցնել․ Տեսանյութ Աղջիկը փողոցից նստել է անհայտ տաքսի և այլևս տուն չի վերադարձել. Հայտնաբերվել է նրա դին Կարեն Կարապետյանն այցելեց Ամերիկյան համալսարան ◙ Զարմանահրաշ լուսանկարներ՝ Էկվադորի անտառներում ապրող ցեղի առօրյայից «Ես թուրքերից չեմ վախմ, ես հայերից եմ վախմ»․ զինվորն անկեղծանում է «Իմ խոսքը միշտ էլ դաժան է լինում, որի պատճառով սարսափի մեջ են ընկնում» Սաշիկ Սարգսյան․ «Կարող ա՞ գիտեք գալիվուդյան աստղ եմ»․ Տեսանյութ ՀՀԿ-ն սպասում է Մոսկվայի հրահանգին Մեկնարկել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը․ ուղիղ միացում Մետրոյում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա Ավտոմատավորների հայտնվելը կառավարությունում՝ չի մեկնաբանվել Մոդել Էմիլի Ռատայկովսկին կրքոտ տեսանյութ է հրապարակել Նախարարի անկեղծացումը Հայերին պատանդ էին պահել․ նոր փաստեր Լավրովը «կատոկել է» ադրբեջանցիներին Ինչպես ճիշտ մերսել ազդրի հետին մակերևույթը․ Տեսանյութ Խայտառակ վիճակ Որոնք են հայ աղջիկների երազանքները․ Տեսանյութ Ծեծռկտուք խորհրդարանում․ մասնակցել են նաև կանայք․ Լուսանկարներ Հաջորդ պատերազմի օրն ու ժամը կորոշի Մոսկվան Բացառիկ տեղեկություն Ագուլիսի կոտորածից Արամեն նոր տեսահոլովակ է ներկայացրել Մերկ աղջիկը Խարկովի մետրոյում շոկի է մատնել ուղևորներին․ Տեսանյութ Օրվա կադրը՝ 5000 դրամանոցի վրա «Ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը»․ զոհված զինվորի հոր բաց նամակը նախագահին Պայթեցրել են հայ քրեական հեղինակության մտերմուհու ավտոմեքենան․ տեսանյութ Վարձու մարդասպան Սերժ Սարգսյանի դե՞մ. ինչով է պայմանավորված ուժեղացված հսկողությունը Պաշտոնյա է պաշտոնանկ արվել Նոր վերաբաշխում Բախումներ Վաշինգտոնում Թրամփի հակառակորդների ու ոստիկանության միջև Մեքենան ընկել է գետը. կան տուժածներ Սկանդալային հայ մոդել Գայանայի նոր տեսանյութը 2018-ի՝ օդից կախված խորհրդարանը Մոսկվան պատասխան է պատրաստում Սերժ Սարգսյանին Միհրան Պողոսյանին զգուշացվելու է Նոր Nokia սմարթֆոնով ընկույզ են ջարդել (տեսանյութ) Սուրենյանը հայտնում է տաքացման մասին Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցը Սա քեզ, սա ինձ, սա` Օստապ Իբրահիմովիչին Քաղաքապետի մեքենաները «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ. «Սարգիս Հարությունյանը կոմպրոմատներ է հավաքել» Լավ լուր․ գործունեության այս տեսակներն ազատվել են հարկերից Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զ․ Փոստանջյանին Կարեն Կարապետյանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում. Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել Այս մասնագիտությանը երանի կտան շատ տղամարդիկ․ Տեսանյութ Շների 10 ամենավտանգավոր ցեղատեսակները․ Տեսանյութ Իսլամական պետության պարագլուխների մեծ մասը ոչնչացված է Փաստաբանի վրա հարձակված դատախազը կաթողիկոսի եղբորորդի՞ն է «Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել»․ ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Արշակ Զաքարյանին Որ դաշինքին կմիանա «Ժառանգությունը». կուսակցությունում թեժ մթնոլորտ է Ղարաբաղյան երրորդ պատերազմի հավանականությունը Ռուսաստանի քաղաքացիները հեշտությամբ կարող են մուտք գործել Հայաստան Ռուս պոռնոաստղ Բերկովան լողազգեստով մտնում է սառցաջուրը․ Տեսանյութ ԱՄՆ հատուկ ծառայությունները սենսացիոն փաստաթուղթ են հրապարակել Սովետական Հայաստանի հետ կապված Գագիկ Սուրենյանը ցնցող լուսանկարներ է հրապարակել Համասեռամոլները ակցիա են կազմակերպել ԱՄՆ փոխնախագահի գրասենյակի մոտ․ Տեսանյութ Սպանության փորձ կատարողը հայտնաբերվեց Գառնիում. Տեսանյութ Գողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ. խումբը ձերբակալվել է Մանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին Ոստիկանությունը հարձակվել է Դինքի հիշատակը հարգող անձանց վրա Բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով տուժածների թիվը հասել է 200-ի․ Տեսանյութ Կին բոդիբիլդերը ձերբակալվել է Instagram-ում «անհամեստ» սելֆի հրապարակելու համար․ ֆոտոներ Մերի Մակարյանը բաժանվե՞լ է ԱԱԾ-ն աղմկահարույց գործ է բացահայտել Հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը. գաղտնազերծած փաստաթղթեր Սոնա Շահգելդյանը երգել է երթուղայինի մեջ Վազգեն Սարգսյանի ասուլիսից հատված․ 1998 թ․