հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Դեղին քարտ Սամվել Ալեքսանյանին. Ճնշումը կտրուկ բարձրացել է

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկություն է տարածել, որ արձանագրել է շաքարավազի գնի բարձրացում` 9 տոկոսով, որի հիմնավորվածության հարցը ներկայում ուսումնասիրվում է:
Դա նշանակում է, որ ներիշխանական քննարկման սեղանին ներկայում դրված է շաքարավազի «արքայի»` այդ ապրանքատեսակի ներկրման մենաշնորհի դե ֆակտո տեր Սամվել Ալեքսանյանի հարցը:
Սամվել Ալեքսանյանը Հայաստանում ընդհանրապես դարձել է մենաշնորհի խորհրդանիշը: Ըստ այդմ, հենց սկզբից էլ` երբ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ Կարեն Կարապետյանին հռչակեց «փոփոխությունների» խորհրդանիշ, աներկբա դարձավ, որ փոփոխությունների «խորհրդանիշը» կարող է քիչ թե շատ ընկալվել կամ կայանալ, կամ լրջանալ այն դեպքում, երբ դիրքերը զիջի «մենաշնորհների խորհրդանիշը»:
Կարեն Կարապետյանը սկսեց բանանից, ինչն առաջին օրերին ունեցավ որոշակի լուրջ ընկալում, հետո սակայն բոլորը հասկացան, որ դա անլուրջ է, եւ բացի Հայաստանի «բանանային հանրապետության» վարկի ձեւավորումից, չի լուծելու որեւէ այլ խնդիր, այդ թվում հանրային սպասումների տեսանկյունից:
Սամվել Ալեքսանյանը Հայաստանի միակ մոնոպոլիստը կամ օլիգարխը չէ, բայց նա իսկապես խորհրդանական ֆիգուր է մի շարք առումներով, կամ այլ կերպ ասած` համակարգային ֆիգուր: Եվ այստեղ Ալեքսանյանի գործոնը կարեւոր չէ լոկ հանրային ընկալումների, հանրային կարծիքի կամ բիզնեսի, հատկապես ՓՄՁ սպասումների տեսանկյունից: Ավելին, եթե իրավիճակը դիտարկվի զուտ բիզնես հարաբերությունների մասով, ապա կարող է ստացվել տարօրինակ պատկեր, այն առումով, որ Սամվել Ալեքսանյանի խոշոր բիզնեսի հետ առնչվող ՓՄՁ-ների համար այդ առնչությունն ամենեւին էլ ամենախնդրահարույցը չէ իրենց հայաստանյան տնտեսական գործունեության ծիրում:
Բայց, ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ Ալեքսանյան գործոնը պետք է դիտարկել ընդհանուր համակարգային տրամաբանության մեջ, ոչ թե առանձին սուբյեկտների կամ շերտերի հետ հարաբերության:
Եվ այդ իմաստով, Ալեքսանյանի սանձահարումը համակարգային առումով Կարապետյանի համար ունի մարտական մկրտության նշանակություն:
Առաջին գրոհը ձեռնարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին արված հայտնի դիտողությամբ` հանգիստ թողնել գարեջրի շուկան եւ զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայով:
Ընդ որում, դա նաեւ ակնարկ էր, որ ՏՄՊՊՀ-ն գուցե այդ շուկաները բաց է թողնում հենց դրանցում ներկայացված խոշոր խաղացողների կամ խաղացողի ազդեցությամբ: Վարչապետի դիտողությանը հետեւեց Գյումրի գարեջրի գործարանի ուղիղ մեղադրանքը Արտակ Շաբոյանի կառույցին, թե նա պատվեր է կատարում:
Մի քանի շաբաթ անց Շաբոյանը հայտարարում է, որ ուսումնասիրում է շաքարավազի շուկան եւ փորձելու է հասկանալ, թե ինչքանով է հիմնավոր գնի բարձրացումը:
Այստեղ իրավիճակն իհարկե հարաբերական է, քանի որ հնարավոր է նաեւ ոչ թե Ալեքսանյանի, այլ Շաբոյանի հարց է դրված ներիշխանական քննարկումների սեղանին, եւ Կարեն Կարապետյանը ցանկանում է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնել իր համար վստահելի անձնավորության, այսպես ասած ՊԵԿ-ից հետո տնտեսական «ցիկլը» փակելով նաեւ այդ հանձնաժողովի դիրքերից:
Համենայն դեպս, մի քանի շաբաթ առաջ Շաբոյանի ստացած դեղին քարտին այժմ ավելանում է Սամվել Ալեքսանյանին ցույց տրվող դեղին քարտը, արդեն Շաբոյանի ձեռքով: Նրանցից ո՞վ է ստանալու երկրորդ դեղինը, կորոշի Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ այս փուլում նա խաղն ավարտի ոչ ոքի, որպեսզի գոհ մնան թե Շաբոյանը, թե Ալեքսանյանը, թե Կարեն Կարապետյանը: Դա կլինի Սերժ Սարգսյանի ոգով, որպեսզի թե գայլերը կուշտ լինեն, թե ոչխարներն՝ անվնաս:
Արդյունքում ՏՄՊՊՀ-ն կեզրակացնի, որ շաքարավազի գնի բարձրացումը հիմնավոր է, քանի որ պայմանավորված է Հայաստան բանանի ներկրման մենաշնորհի հաղթահարումով, ինչը շաքարավազի մենաշնորհի հաղթահարման վտանգ է առաջացրել Ալեքսանյանի մոտ, ինչի հետեւանքով էլ 9 տոկոսով բարձրացել է նրա ճնշումը, որի հետ ուղիղ փոխկապակցված է շաքարավազի գինը: Հետեւաբար, հանձնաժողովը կեզրակացնի, որ շաքարավազի գինը հետ բերելու համար պետք է վերականգնել բանանի մենաշնորհը:

loading...
Լրահոս
Գործարար է սպանվել «Հրապարակ»-ի լրագրողի գործը դատարանում է «ԱՄՆ նախագահն առաջարկեց ինձ՝ գիշերել իր հետ»․ Միսս Հունգարիան սենսացիոն հայտարարություն է արել Նախընտրական պատկեր. Տեր-Պետրոսյանն առաջինն է Քանդակագործը նախ ապագա կնոջը նկարել է, հետո հանդիպել ու սիրել. VIDEO Ողբերգական վթար. 27-ամյա հայ երիտասարդ է մահացել «ԱՄՆ-ն տիեզերքից կարող է հարվածել Ռուսաստանին»․ տեսանյութ Արտակարգ դեպք Գյումրիում. դպրոցական քույր ու եղբայրը փախել են տնից Ղարաբաղում զինծառայող է զոհվել ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը Համացանցում հայտնվել են Բարաք Օբամայի 15-ամյա դստեր` բիկինիով լուսանկարները (ֆոտո) Սերժ Սարգսյանը խոսում է Մոնթե Մելքոնյանի մասին. Video Առյուծները հոշոտել են անասնաբույժին ու նրա օգնականին․ կենդանիները սպանվել են ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե այս տարվա ապրիլին ով կդառնա ՀՀ վարչապետ Խաբարովսկում սպանել ու այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն. video Առասպելներ սեքսի մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017-ին Սերժ Սարգսյանի կոշտ նախազգուշացումը Սեյրան Օհանյանին Ինքնաթիռն ընկել է տների վրա: Կան տասնյակ զոհեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Ի՞նչ նշանակություն ունեն ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Առաջիկա 5 օրերի եղանակը Դավաճանել է ամուսնուն ու ներում է աղերսում․ տեսանյութ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի ԵՊՀ ուսանողին սպանած անձին մեղադրանք է առաջադրվել 4 հոգանոց ընտանիքը պետք է ամսական վաստակի առնվազն 220․000 դրամ, որպեսզի ստանա բավարար էներգետիկ արժողությամբ սնունդ Նախագահականում զավեշտալի իրավիճակ է առաջացել Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել սահմանագոտու իրադրության վերաբերյալ Ներիշխանական թատրոնից այն կողմ Nokia-ն շուկա է վերադառնում անհավանական հեռախոսով Հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողը․ ԼՂՀ ՊԲ «Եթե հակառակորդն անցնում է թիկունք, ի՞նչ է դա նշանակում, որ առաջին գծով պետք է լուրջ զբաղվել». Սամվել Բաբայան (տեսանյութ) Որ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակն ինչպիսի տեսք կունենա. ՀՀԿ-ականները սպասման մեջ են Հուպ տվող վարչապետից մինչև ցուրտ տվող Սուրենյան,«Հաց բերող»-ից մինչև բանան բերողներ ու «ֆրոնտիկներ» Ինչպես են մեկնաբանում հանրապետականները Սերժ Սարգսյանի՝ Դեդ Հասանի հետ խնջույքի մասնակցության փաստը (տեսանյութ) Պաշտոնյա է ձերբակալվել Ինչպես է փոքրիկ շիկահերը բարձրակրունկներով տվայտվում սառույցի վրա Կես տոննա կշռող մարդը ԱԺ ընտրությունների քվեարկության նոր կարգի մասին Դիրքերից նկարներ ու վիդեոներ մի հրապարակեք «Կրեմլում անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին» Ինչպե՞ս է ստացվել, որ Գորիսի քաղաքապետի տղան որպես ֆելդշեր է ծառայում նույն քաղաքի գնդում Կալանավորվել է նախագահի աներձագը Բաղանիսցին բանակի թիկունքին է ոչ միայն սահմանին ապրելով, այլև բանակին օգնելով «Мальчик хочет в Тамбов» երգի օրիգինալ տարբերակը․ Carrapicho - Bachi Tambo (1996 թ․) Ինչով է վտանգավոր անալ սեքսը (տեսանյութ 16+) Բացառիկ կադրեր Սամվել Բաբայանի դատից. 14 տարի ազատազրկում Անահիտ Սիմոնյանը կրքոտ պար է ցուցադրել․ տեսանյութ Նոր աշխատատեղեր՝ սահմանամերձ Նոյեմբերյանում Հորաքրոջ տնից զարդեր գողացած տղամարդը ինսուլտից մահացել է Արտակարգ դեպք․ վեճի արդյունքում կինը կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Մահացել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կինը «Իսլամական պետությունը» հարձակում է նախաձեռնել Լայնամասշտաբ ստուգումներ կիրականացվեն Հայ աղջիկների «կայֆերը» գիշերային ակումբում Ծառուկյանի հայտարարությունը չի ուշանա «Նրանք պետք է պատասխան տան»․ ազատամարտիկ Դատաստանից վախենալով՝ լքել են Նորատուսը. գյուղը ոստիկաններն են հսկում․ տեսանյութ Անհավանական գեղանկարներ, որոնք կարծես լուսանկարներ լինեն «Շեֆ, մեզ չեք մոռացել չէ՞» USARMENIA TV-ին և ARTN-ը համագործակցության աննախադեպ պայմանագիր են ստորագրել (տեսանյութ) «Ցեղասպանության հանցագործը թուրք ժողովուրդը չէ, այլ ֆաշիստական մենթալիտետը». Կարո Փայլան Քիմ Քարդաշյանի զուգընկերները՝ մինչեւ Քանյեն (լուսանկարներ) Ինչու տարիներ առաջ Նարբեն բաժանվելու որոշում կայացրեց, և ինչը փրկեց նրանց սերը. Աստղիկ Ալավերդյանն անկեղծանում է Առասպելներ կուսությունը կորցնելու մասին, որոնք իրական չեն․ տեսանյութ 16+ Գիտնականները հազվագյուտ հրեշ են տեսանկարել․ վիդեո Հայաստանը՝ վտանգի շեմին Կորեայի «ցեխոտ աղջիկների» փառատոնը՝ տղամարդկանց երազանք․ ֆոտոշարք 16+ Բաբայանի վերադարձի գաղտնիքը Վարչապետի սենսացիոն թուղթը. Հարցը լուծվեց «Միասնություն» համազգային շարժումը՝ քաղաքական սերնդափոխության դրոշակակիր Ջենիֆեր Լոուրենսը հայտնվել է ծանր վիճակում․ ծնողները նրան դուրս են վռնդում Ընտանիքը տարօրինակ էակներ է հայտնաբերել եւ քահանա կանչել Տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու խորհուրդներ Նորագույն հետազոտություններ, որոնք ցնցել են բժիշկներին Ինչ կոմպրոմատ ունեն ռուսները Սերժ Սարգսյանի դեմ Գագիկ Սուրենյանը պարզաբանել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցման փորձ եղել է. Փաստաբանը հաստատում է Խոշոր վթար Երևանում Գարո Փայլանը մեջլիսում խոսել է ցեղասպանության մասին. նրան հեռացրել են Քահանան հերքել է իրեն հասցեագրված մեղադրանքը