հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել էր. սահմռկեցուցիչ վթարի գործով դատը մեկնարկեց

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ մեկնարկեց 2017 թվականի աշնանը մեծ աղմուկ բարձրացրած ողբերգական վթարներից մեկի՝ Աճառյան փողոցում «Գառնիի Սուրիկի լավաշի» տիրոջ թոռան ու ԱԻՆ աշխատակցի մասնակցությամբ ճանապարհային պատահարի գործի դատական քննությունը:

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն մահացել է, նրա ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, Լևոն Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն:

Երկու ամբաստանյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Հ. Պետրոսյանը:

Արթուր Հակոբյանի շահերի պաշտպանը փաստաբան Վազգեն Թադևոսյանն է, իսկ Լևոն Հակոբյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ժաննա Կոտիկյանը:

Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:

Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:

Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր: Նա ասաց, թե խնամքին ոչ ոք չկա, ֆիզիկապես առողջ է:

Արթուր Հակոբյանը «Գառնիի Սուրիկի լավաշի» տիրոջ թոռն է՝ Արտուշ Հակոբյանի որդին: Հիշեցնենք, որ նույն ընտանիքից՝ Արտուշ Հակոբյանը Նապոլեոն Ազիզյանի ու մի քանի այլ ունևոր անձանց տների վրա ավազակային հարձակումներ կատարած բանդայի կազմում դատապարտվել է 15 տարի ազատազրկման, պատժի սկիզբը 2011 թվականի սեպտեմբերից է:

Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:

Քանի որ ամբաստանյալները մեղադրական եզրակացությունը չէին ստացել, դատախազը դատարանի դահլիճում նրանց հանձնեց մեղադրական եզրակացության մեկական օրինակ:

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Լրահոս
Ծերացումը դանդաղեցնող 15 մթերքներ Ջամալան հայտարարել է, որ իրեն սպառնացել են Ջիմ Քերիի մտերիմները տագնապած են․ ինչ է պատահել սիրելի դերասանին «Եւ հանկարծ պարզվում է, որ այդ «գազանները» որպես մարդ ավելի բարձր են»․ Վարդան Պետրոսյանն անկեղծացել է բանտային կյանքի մասին Մահացել է հնդկական կինոների աստղ Սրիդևի Կապուրը․ տեսանյութ Կիրակնօրյա մակիաժ՝ քայլ առ քայլ (տեսանյութ) Դեղեր, որոնք կարող են հանգեցնել սրտամկանի և գլխուղեղի կաթվածի «Իմ դժբախտություններն իմն են». Զարուհի Բաբայան "Մխիթարյանը ցանկանում է ստանալ «Արսենալի» ԴՆԹ-ն"․ Մերտեսակեր Պիրեսը խոսել է Մխիթարյանի մասին Ժաննա Բուտուլյան VS երկրպագուներ (տեսանյութ) ԹԵՍՏ. ընտրեք քարտերից մեկն ու իմացեք՝ ինչպես պետք է վարվեք ապագայում Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը Որոնք են գիշերային աշխատանքի վնասները Յուրահատուկ մարտահրավեր. Երեւանն ու Թբիլիսին պատրաստվում են Ինչ է սպասվում ձեզ այսօր Դարպասապահի ինքնագոլը «Լեսթերին» փրկեց պարտությունից. տեսանյութ «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյան Ինչու՞ եք մինչև հիմա միայնակ․ ահա 3 պատճառ Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Ղարաբաղ. ինչ է պարզվել Կրեմլում Վարդան Հովսեփյանի հարսանիքի հյուրերը. լուսանկարներ Ինչի վրա է փող ծախսում աղջիկների ներկայիս սերունդը Բացահայտվել է հանցավոր խումբ. տեսանյութ Սեքսի և հոգեկան առողջության կապի մասին Պաշտոնյա է բերման ենթարկվել. տեսանյութ Ղարաբաղում հրազենային սպանություն է տեղի ունեցել Խորեն Լևոնյանը երգում է Վարդան Հովսեփյանի հարսանիքին. տեսանյութ Վաղ թե ուշ հարուցվելու է սահմանադրական ճգնաժամ Ի՞նչ են սեքսում իրականում ցանկանում տղամարդիկ և կանայք «Այդ պահին սկսեցի ապրել». Եվա Զոհրաբյանն անկեղծացել է «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել». Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ Հրապարակվել է Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը Սեքսուալ գրավչության նշաններ Ղարաբաղի հարցը լուծվելու է ցավալիորեն անխուսափելի պատերազմով «Ես իշխանափոխություն եմ ուզում». Արթուր Բաղդասարյան / տեսանյութ Գավառում հացկերույթի ժամանակ կրակոցներ են հնչել. տեսանյութ Սիրշա Ռոնանը՝ «Լողափին» ֆիլմի նոր թրեյլերում Ռատակովսկիի անկեղծ նկարը փոթորկել է համացանցը. լուսանկար 6 հարց, որոնք պետք է քննարկել զուգընկերոջ հետ սեքսից առաջ Աղջիկն ամեն օր վախեցրել է հորը նույն կատակով և նրան համացանցի «աստղ» դարձրել (տեսանյութ) «Կյանքը սպորտից հետո». Աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանի ընտանիքը (լուսանկարներ) «Սերեբրո» խմբի անդամ Օլյա Սերյաբկինան կիսամերկ լուսանկար է հրապարակել Եվա Ռիվասը մերկ լուսանկար է հրապարակել Ինչու եք գիշերը քրտնում. 5 պատճառ, որոնք վկայում են առողջական խնդիրների մասին Հրապարակվել են լուսանկարներ՝ Ղարաբաղում 2 երեխայի կյանք խլած ողբերգական դեպքից Կասկածելի անձ կա Երևանում. նա ադրբեջանական մետաղադրամով է վճարել սրճարանում Վլադիմիր Գասպարյանի անակնկալը. ինչու նա պաշտոնանկ արեց ոստիկանապետին Ովքեր են նրանք, ում հետ հանդիպել է Քիմ Քարդաշյանը. տղամարդկանց թիվն անցնում է 2 տասնյակը Այս աղջկա համար համաշխարհային փառք կանխատեսեցին. բայց ճակատագիրն այլ կերպ վարվեց… Ինչու՞ է Բաքուն որոշել սադրել Կրեմլին Սպանե՞լ են. նոր մանրամասներ մահացած գտնված երիտասարդի դեպքից Երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունենալու 10 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա ցանկացած աղջիկ Բացառիկ տեսանյութ Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու մասնակցությամբ վթարից. տուժածների անունները հայտնի են Ում դեմ է խաղալու Մխիթարյանը Եվրոլիգա․ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Ռոզի Ավետիսովա. «Կիսաստվեր» Մեծ քթով աղջիկներն իրենց լուսանկարը հրապարակել են համացանցում. ահա թե ինչու են նրանք դա անում Վարդան Հովսեփյանի պսակադրության նկարները «Դա կնշանակի, որ տարածաշրջանում շատ շուտով կլինի պատերազմական իրավիճակ» Օլգա Բուզովան մերկացել է ու շնորհավորել տղամարդկանց տոնը Տարիքային տարբերություն. իմացեք՝ քանի տարին ինչպես է ազդում ամուսնական կյանքի վրա Վիկտոր Դրոբիշը խփել է դերասանուհի Նաստասիա Սամբուրսկայային (տեսանյութ) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեսանյութում երևացող տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Զավեշտալի ու վտանգավոր միջադեպ ծանրամարտի Հայաստանի առաջնությունում. տեսանյութ Ինչպես հասկացնի աղջիկը, որը հաճույք չի ստանում հարաբերության ժամանակ Երևանում 24-ամյա երիտասարդն անառակաբարո գործողություններ է արել անչափահաս աղջկա հետ Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․ «Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք». TeeGschwendner Զույգը ուղիղ եթերում սեքսով է զբաղվել. տեսանյութ չափահասների համար Այսօր անկրկնելի Դակոտա Ֆաննինգը դառնում է 24 տարեկան. տեսանյութ, լուսանկարներ Ո՞վ էր լեգենդար «Էմմանուել» էրոտիկ պատման իրական հերոսուհին Արմեն Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց ՀՀ նախագահի պաշտոնում Մխիթարյանը խոսել է իր ցանկության մասին Հրազդանում բարձրահարկից 31-ամյա աղջիկ է ցած ընկել «Ամեն անասունի նյութերով հերիք ա ոսկորներս լվանաք». 19-ամյա Մարիամի վրդովված արձագանքը 30 բացահայտում տղամարդկանց մասին. ի՞նչ են մտածում, որ չեն ասում Վարդան Հովսեփյանն ամուսնանում է Հայտնիներ, ովքեր վատ մաշկ ունեն. լուսանկարներ «14 տարեկանում է եղել». սերիալների դեռատի «աստղն» անկեղծանում է Քոչարյանի խոսքը Մարտի 1-ի մասին