հետևեք մեզ facebook-ում` facebook.com/newsarm.am

Սև հարսանիք. Մայրն ու քույրը զոհվել էին հարևանի պսակին գնալու ճանապարհին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Պողոսյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Արսեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Արսեն Պողոսյանը հոր անունով հաշվառված «ԶԻԼ-130» մեքենայով ժամանակ առ ժամանակ մասնավոր անձանց պատվերով կատարել է բեռնափոխադրումներ:

2016 թվականի հոկտեմբերի 1-ին Արսենը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից շուրջ 6 տոննա խաղող է բեռնել մեքենան, տարել է Քանաքեռավան:
Խաղողը հանձնելուց հետո այդ գործընթացում իրեն աջակցած Սուրենի խնդրանքով ուղևորվել է դեպի Արմավիր:

Ժամը 17-ն անց 20-ի սահմաններում, երբ ընթանում էր Երևան-Արմավիր ավտոճանապարհով, հասնելով ճանապարհի 26-րդ կմ հատվածին, տեխնիկական տեսակետից Արսեն Պողոսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ մեքենան վարել է բեռնատար մեքենաների համար թույլատրելի առավելագույն՝ 70 կմ/ժ արագությունը գերազանցող՝ շուրջ 86 կմ/ժ արագությամբ, հանդիպակաց ուղեմասով դեպի Երևան ընթացող «LEXUS is 250» մակնիշի մեքենայի առկայության պայմաններում դիմացից ընթացող «Օպել»-ին անվտանգ շրջանցելու կամ կանգ առնելու փոխարեն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրավիճակ, որի արդյունքում սև գույնի «LEXUS is 250»-ը դիմացի աջակողմյան հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասի աջակողմյան հատվածին:

Բախման հետևանքով «LEXUS»-ի ուղևորներ՝ մայր և դուստր Օֆիկ Ջ.-ն ու Տաթևիկ Ս.-ն մահացել են:

Արսեն Պողոսյանը նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ բնակվում է Սարդարապատ գյուղում, ունի մինչև տասը տարեկան երեք անչափահաս երեխաներ: Հոր անունով հաշվառված «ԶԻԼ»-ով անհատ անձանց պատվերներ է կատարել՝ գյուղատնտեսական բեռներ է տեղափոխել:

Դեպքի օրը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից վեց տոննա խաղող է բարձել, տարել է Քանաքեռավան: Խաղողի հանձնման ժամանակ իրեն աջակցել է Սուրեն անունով մի մարդ, ում այդ օրն է առաջին անգամ տեսել: Սուրենի խնդրանքով խաղողը հանձնելուց հետո նրան տարել է Արմավիր:

Ժամը 17-ի սահմաններում ընթացել են Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհով: Երբ հասել են ինքնաթիռների պահեստային վայրէջքի հատվածին, ինքը վազանցի է դուրս եկել՝ իր դիմացից ինչ-որ սովետական մեքենա էր ընթանում: Վազանցի ընթացքում ավելացրել է արագությունը՝ հասցնելով 75 կմ/ժամի: Երբ հավասարվել է այդ սովետական մեքենային, նկատել է, որ իր ուղեմասի վրա կտրուկ կանգ է առել «Օպել» մեքենա: Այդ պահին իր ու «Օպելի» հեռավորությունը շուրջ 15-20 մետր էր: Ինքը կտրուկ արգելակել է, որ խուսափի բախումից: Արգելակելու հետ մեքենայի ղեկը թեքել է դեպի ձախ ու արգելակած վիճակում սահելով ու կորցնելով մեքենայի կառավարումը, բաժանարար գոտու հոծ գծերի թեքությամբ ուժգին բախման ձայն է լսել իր մեքենայի հետնամասի հատվածում:

Հարվածի պահին իր մեքենան ցնցվել է, իր կարծիքով նույնիսկ… օդ է բարձրացել: Ինքն իջել է մեքենայից, գնացել է իր մեքենայի հետնամաս, տեսել է, որ հետևից իր մեքենային է բախվել արտասահմանյան մակնիշի մի սև մեքենա: Վարորդի կողքի տեղում տեսել է մի կնոջ, ով անգիտակից վիճակում էր, իսկ մի տղամարդ գոռում էր. «Արա, էս ի՞նչ եղավ»:

Ինքն այդ վիճակից վախեցած ու ավելորդ վիճաբանություններից խուսափելու համար գնացել է դաշտ, այնտեղից ոտքով հասել է ոստիկանության Արմավիրի բաժին: Ինքը փախչելու մտադրություն չի ունեցել: Վթարի հետևանքով մարմնական վնասվածք չի ստացել:

Իր երթևեկության համար խոչընդոտ է հանդիսացել անհայտ մնացած «Օպելը», որը կտրուկ կանգ է առել իր ուղեմասում: Եթե այդ «Օպելը» չլիներ, ինքը վթարի չէր ենթարկվի…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե ընտանիքով ապրում է Երևանում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ին ընտանիքով հրավիրված էին իրենց հարևանի դստեր հարսանիքին:

Քանի որ փեսան Արմավիրից էր, նրա տանը փոքրիկ «ֆուրշետ» պիտի լիներ, հետո Երևանում՝ հարսանյաց սրահներից մեկում պետք է տեղի ունենար խնջույքը:

Ժամը 14-ի սահմաններում խնամիների հետ փեսայի տուն՝ Արմավիր իրենց «LEXUS»-ով մեկնել են որդին, կինը ու միջնեկ դուստրը:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում որդին զանգել է իրեն, հուզված ու վախեցած ձայնով ասել է, թե Արմավիրից դեպի Էջմիածին ընթանալիս վթարի են ենթարկվել: Ինքը հարցրել է՝ հո բան չի՞ պատահել: Որդին լաց լինելով ասել է. «Չգիտեմ, մամային ու Տաթևին տարել են հիվանդանոց»: Ինքը անմիջապես մեկնել է Էջմիածին, հիվանդանոցում իմացել է, որ կինն ու դուստրը մահացել են…

Որդուց իմացել է, որ ճանապարհին հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «ԶԻԼ»-ը անսպասելի փորձել է ձախ շրջադարձ կատարել այն պահին, երբ իրենց միջև հեռավորությունը ընդամենը տասը մետր կլիներ: «ԶԻԼ»-ը կանգնել է որդու երթևեկելի ուղեմասում, որդին փորձել է շրջանցել, բայց չի հասցրել կարճ տարածության պատճառով ու մեքենայի առջևի աջ հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետևի հատվածին:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 8 միլիոն 200 հազար դրամի քաղհայցի պահանջ:

Տուժողի իրավահաջորդի որդին, ով վթարի պահին«LEXUS»-ի ղեկին է եղել, հայտնել է, որ մայրիկի ու քրոջ հետ հարսանեկան ավտոշարասյունով մեկնել են Արմավիր: Փեսայի տանից ինքը մյուսներից մի փոքր շուտ է դուրս եկել, քանի որ հարսանյաց սրահ գնալուց առաջ պետք է տուն մտներ…

Գեղակերտ գյուղի սկզբնամաս չհասած՝ հանդիպակաց ուղեմասում ինքը նկատել է մի «ԶԻԼ» ավտոմեքենա, որը հանկարծ, միանգամայն անսպասելի փորձել է ձախ շրջադարձ կատարել ու դուրս է եկել իր երթևեկելի գոտի, հայտնվել է հենց իր դիմաց ու կանգ է առել: Ինքը բախումից խուսափելու համար փորձել է շրջանցել, բայց չի հասցրել, իր մեքենայի դիմացի հատվածով բախվել է բեռնատարի հետևի մասին…

Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքը: Հաշվի է առել, որ Արսեն Պողոսյանը վատառողջ է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները, չաշխատող կինը…

Արսեն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

Դատարանը քաղհայցը բավարարել է մասնակիորեն՝ 2 միլիոն 550 հազար դրամի չափով: Ներկայացված քաղհայցը՝ մնացած մասով, դատարանը թողել է առանց քննության՝ տուժող կողմին իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

 

Լրահոս
Պուտինի գլուխն Ալիեւի եւ Էրդողանի ձեռքում Աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև Մասկերանոն հեռանում է Սաունայի օգտակարության մասին. ցուցումներ և հակացուցումներ Սիրիայի քրդերը տեսանյութ են հրապարակել թուրքական զորքերի դեմ գործողությունից. տեսագրություն Պաշտոնյայի սպանության մեջ մեղադրվող կինն իրեն մեղավոր չի ճանաչում (լուսանկարներ, տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգին «հրավիրե՞լ» է «Արսենալ» Կադրեր են հայտնվել «Արսենալ»-ում Մխիթարյանի առաջին մարզումներից (լուսանկարներ) «Շատ եմ սիրում երգս. այն արժանի է «Եվրատեսիլին»». Ամալիյա Մարգարյանը` արձագանքների մասին Թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել. պարզվել է՝ ինչ նամակ էր գրել ինքնահրկիզված տղամարդը Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր մանրամասներ հարսին դանակահարած տղամարդու դեպքից Հղի Քայլի Ջեները կտրականապես հրաժարվում է տնից դուրս գալ. ինչ է կատարվում աղջկա հետ «Արսենալ»-ի երկրպագուները մրցում են, թե ով ճիշտ կասի՝ ինչպես է գրվում Մխիթարյանի անուն-ազգանունը (տեսանյութ) Ինչ է ձեզ սպասվում հունվարի 24-ին. աստղագուշակ «Խոզի միս չկա՝ սխտոր կերեք. գիտեք ինչ օգտակար է». Նիկոլ Փաշինյանը հեգնեց իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինտրիգի եզրափակո՞ւմ, թե՞ ամեն ինչ նոր է սկսվում Ահա թե ինչ տեսք ունեն լեգենդար «Սանտա-Բարբարա»-ի հերոսներն՝ այսօր. լուսանկարներ Գործոններ, որոնք նվազեցնում են հղիանալու հավանականությունը Ինչու չի կարելի պատմել սեփական ծրագրերի մասին Սեդոկովային Թայլանդում երեխաների հետ միասին վռնդել են կղզուց. տեսեք, թե ինչու «Գնալով ավելի հասուն եմ դարձել». Ֆելիքս Խաչատրյանն անկեղծացել է Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է Հյուրանոցում դանակահարվել է Իզաբելլան. կասկածյալը տեքրն է Ընտրելու ենք Հայաստանի մեր գեղեցկուհուն. մեկնարկում է գեղեցկության նոր մրցույթ Գիտնականները սենսացիոն եզրակացության են հանգել քաղցրի մասին «Երազանքս իրականություն դարձավ». Մխիթարյանն անկեղծացել է Մոլեգնած Սև ծովը ոչնչացրել է Սոչիի խոշորագույն լողափը. տեսանյութ Ովքեր են Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները «Ես կկարոտեմ քեզ». «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ հաջողություն են մաղթել Մխիթարյանին Հայտնի է, թե ուր կտեղափոխվի Բալոտելին Թանկացումների հարցը ԱԺ-ում է. ուղիղ միացում Թուրքիան վախենալու հիմքեր ունի Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է աղջիկը հանվում աշխատասենյակում. Տեսանյութ Վենգերը խոսել է Մխիթարյան - Օզիլ զույգի մասին Ի վերջո ի՞նչ է լինելու երթուղայինների և միկրոավտոբուսների հետ Երևանում Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը 11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել էր. սահմռկեցուցիչ վթարի գործով դատը մեկնարկեց Ինչո՞ւ է անհրաժեշտ հաճախ գրկախառնվել Սուպեր Սաքոյի ու սպիտակցի Հայկոյի կոնֆլիկտը նոր դրսևորումներ է ստանում Ռուսաստանը շուտով ստիպված հեռանալու է Հայաստանից. սահմանների վերահսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա Աուրովիլ. քաղաք, որտեղ մարդիկ տարանջատված չեն կրոնով, քաղաքականությամբ ու ազգային հարցերով / լուսանկարներ, տեսանյութ Ո՞ր ամսում է եղել ձեր հարսանիքը. կախված դրանից՝ իմացեք, թե ինչ է սպասվում ձեզ Հայ միանձնուհիների առաջին մենաստանը Տեսախցիկները Երևանում գողություն են ֆիքսել. տեսանյութ Ցնցող փոփոխություններ, որոնք շուտով տեղի կունենան մարդկության հետ Շինանյութի Սերգեյի առևանգված որդուն բաց են թողել. մանրամասներ Բիլզերյանը ցույց է տվել իր ախորժալի ընկերուհիներին «Նարկոզի» փող չկա Ինչ է խոստովանել լեգենդար Ռոնալդոն «Սպանես՝ կյանքում ստեղ չեմ մտնի»․ ինչից է վախենում Ռազմիկ Ամյանը Մարզվող աղջիկը. տեսանյութ Ինչ եղանակ է լինելու առաջիկա օրերին Վարչապետն օդանավից լուսանկարներ է հրապարակել Սբ. Վալենտինի նախաշեմին ներքնազգեստի բրենդները տարօրինակ մոդելներ են թողարկել. լուսանկարներ Ճապոնացի պոռնոդերասանուհին կոտրել է միլիոնավոր տղամարդկանց սրտեր. նա ամուսնանում է / լուսանկարներ Մխիթարյանի նոր ռեկորդն ու շրջադարձային հանգրվանը «Ստալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Լոռի»-ում «Անիծյալ» Մոուրինյոն դեռ կտեսնի Ձեր նախընտրելի պաղպաղակը կպատմի ամեն ինչ ձեր մասին. ընտրեք նկարը և կհամոզվեք Ինչո՞ւ «Չորս տարբերակ» խումբը տարիներ շարունակ չի կատարում իր խոստումը Դիլիջանի զինկոմի որդին` կրակոցների կիզակետում. ինչպես է տեղի ունեցել դեպքը Սոչիում ձերբակալվել է Ռոբսոնից հարցազրույց վերցրած բլոգերը 21-ամյա գեղեցկուհին հրաժարվում է սափրել մարմնի մազերը. տեսանյութ, լուսանկարներ Տիմատիի նկարն՝ իր մանկահասակ աղջկա հետ, մեծ իրարանցում է առաջացրել «Երկու բառ ավել խոսենք՝ կտանեն, կփակեն». գյումրեցիները՝ Փոստանջյանին. տեսանյութ Ջոլին խոսել է նոր հարաբերություններ սկսելու մասին Ադրբեջանը պատրաստվում է խփելու Ողբերգություն Երևանում. լոգարանում 26-ամյա աղջկա դիակ է հայտնաբերվել Ինչեր են անում աղջիկները, երբ տանը մենակ են մնում. տեսանյութ, լուսանկարներ Իվետա Մուկուչյանն առանց կրծկալի լուսանկար է հրապարակել Մխիթարյանի լավագույն գոլերը՝ մեկ տեսանյութով Իշխանությունը փլուզվո՞ւմ է. Արմեն Սարգսյանի երկրորդ փորձը Հարսանեկան շորերի նոր հավաքածու, որը կօգնի հիացնել ձեր տղամարդուն Բանանի շշմեցուցիչ օգտակար հատկությունները Ամուր քնի համար ստեղծվել է «խելացի» մահճակալ. լուսանկար Մոսկվայի ասֆալտչիկների կիլլեր «Կոնչիտան» վախից վատացավ Բացառիկ հարցազրույց. Սուպեր Սաքոն ապացուցում է , որ «Մի գնա» երգի հեղինակային բոլոր իրավունքներն իրենն են Սկանդային հայ մոդել Գայանան հերթական խենթացնող տեսանյութն է հրապարակել Եթե լավ օր եք ուզում ունենալ, առավոտյան անպայման արեք այս 11 բաները Ալեքսիս Սանչեսը հայտնվել է սեքս սկանդալում (լուսանկար)